Երկուշաբթի, 6 Հունիսի 2016 14:32

Տոկոսադրույքների վերաբերյալ Հայաստանի բանկերի միության կողմից տրված պարզաբանումը

Տոկոսադրույքների վերաբերյալ Հայաստանի բանկերի միության կողմից տրված պարզաբանումը

Արմինֆո. Վերջին ժամանակներում որոշ ԶԼՄ-ներ հերթական անգամ խոսում էին Հայաստանի առևտրային բանկերի ինչ-որ «աննախադեպե շահույթների ստացման մասին, որոնք մեծացնելով մարժան, այսինքն ավանդների և վարկերի տոկոսադրույքների միջև տարբերությունը, անամոթաբար հարստանում են բնակչության հաշվին...

 
Սկսենք յուրաքանչյուրի համար ամենապարզից և հասկանալիից: Երկրում ոչ այնքան բարենպաստ ընդհանուր տնտեսական իրավիճակի պայմաններում պարզապես անհնար է պատկերացնել զարգացող բանկեր, որոնց վրա այս իրավիճակը ուղղակիորեն բացասաբար է անդրադառնում: Այսպես, առևտրային բանկերի վարկային պորտֆելների վճարունակության անկման հետևանքով ավելանում է այսպես կոչված չաշխատող վարկերի, ինչպես նաև երկարաձգված վարկերի տեսակարար կշիռը: Առաջին դեպքում, տասնյակ միլիարդավոր «սառեցվածե դրամների ամբողջ բեռը բանկերը վերցնում են իրենց վրա, որն անխուսափելիորեն անդրադառնում է նրանց ֆինանսական ցուցանիշների վրա: Ինչ վերաբերվում է երկարաձգված վարկերին, ապա այս դեպքում բանկերը գնում են հաճախորդներին ընդառաջ՝ ինքնակամ հրաժարվելով համապատասխան շահույթից, և դրանով իսկ հնարավորություն և ժամանակ տալով վարկառուներին հաղթահարել վարկերի մարման հետ կապված դժվարությունները:
 
Համաձայնեք, որ շատ դժվար է հավատալ այն ենթադրությանը, որ բանկերը այսօր գերշահութաբեր են նրանցից շատերի վնասով գործելու հաղորդագրությունների ֆոնին: Այսպես, նախորդ տարում վնասով աշխատել են 6 առևտրային բանկեր (2015թ 4-րդ եռամսյակ -  ընդհանուր 8 բանկեր), իսկ  ընթացիկ տարվա 1-ին եռամսյակում՝ 5 առևտրային բանկեր: Եթե հաշվի առնենք այն փաստը, որ Հայաստանում գործում են ընդամենը երկու տասնյակ առևտրային բանկեր, ապա վնասով աշխատող բանկերի տեսակարար կշիռը կազմում է 25%-ից ոչ պակաս, այսինքն բանկերի մեկ քառորդը վերջին 1.5 տարվա ընթացքում ընդհանրապես չեն ապահովել շահույթի ստացում: Իհարկե, բանկերը իրացվելի են և ունեն հնարավորություն տնտեսությանը լայնածավալ վարկավորելու, բայց ոչ միշտ իրենց շահույթի հաշվին:
Ի՞նչ գերշահույթների մասին է խոսքը, եթե 2015թ-ի վերջի դրությամբ Հայաստանի բանկային համակարգում կապիտալի եկամտաբերությունը (ROE) կազմել է ընդամենը 3.62%, իսկ ակտիվների եկամտաբերությունը (ROA)՝ 0.56%:
 
Միևնույն ժամանակ, ըստ 2015թ-ի վերջից մինչև 2016թ. ապրիլ ընկած ժամանակահատվածում ավանդների և վարկերի տոկոսադրույքների վերաբերյալ ՀՀ կառավարությանը առընթեր Ազգային վիճակագրական ծառայության կողմից ներկայացված տվյալների, որոշ ԶԼՄ-ներ գալիս են այն եզրակացության, որ ավանդների գծով տոկոսադրույքները կտրուկ նվազել են, իսկ վարկերի գծով՝ընդհակառակը, կտրուկ աճել են, ինչը նշանակում է մարժայի մեծացում, որի հաշվին էլ հենց եկամուտ են  վաստակում առևտրային բանկերը:
 
Այս առումով կարելի է ասել, որ ավանդների և վարկերի միջինացված տոկոսադրույքների համեմատությունը ոչ այլ ինչ է, քան «հիվանդանոցում՝ միջին ջերմաստիճանե: Իհարկե, համեմատել կարելի է ամեն ինչ, սակայն, տվյալ պարագայում որքանով են ճիշտ այս ենթադրությունները, չէ որ և՛ ավանդները, և՛ վարկերը դասակարգվում են ըստ ժամկետայնության (վիճակագրության մեջ սովորաբար ընդունված է դրանք դասակարգել՝  «մինչև 1 տարիե և «1 տարուց ավելե), ըստ ֆիզիկական և իրավաբանական անձանց, դրամով և արտարժույթով: Ընդ որում, յուրաքանչյուր դասակարգում ունի իր միջին տոկոսադրույքը: Իսկ ֆիզիկական անձանց գծով հիփոթեքային վարկերը ընդհանրապես դիտարկվում են առանձին, այդ իսկ պատճառով պարզապես անթույլատրելի է դուրս բերել հիփոթեքային և, ենթադրենք, սպառողական վարկերի միջին ցուցանիշը, առավել ևս անթույլատրելի է ավանդների և վարկերի բոլոր տեսակների «միավորումը մեկ խմբի մեջե: 
 
Այսպես, ունենալով ՀՀ Կենտրոնական բանկի տվյալները կապված վերը թվարկված բոլոր տեսակի ավանդների և վարկերի տոկոսադրույքների հետ, փորձենք ճշգրիտ համադրել դրանք միմյանց հետ 2015թ-ի դեկտեմբերի և 2016թ-ի ապրիլի դրությամբ, ինչպես դա արել են որոշ ԶԼՄ-ներ, սակայն վերցնելով միայն մեկ միջին տոկոսադրույք ավանդների բոլոր տեսակների և մեկ միջին տոկոսադրույք վարկերի բոլոր տեսակների համար:
Այսպես, նշված ժամանակահատվածում ավանդների գծով տոկոսադրույքները իսկապես նվազել են, այսինքն դա նշանակում է, որ բանկերը սկսել են ավելի քիչ վճարել բնակչությանը և իրավաբանական անձանց՝ իրենց կողմից ներդրված միջոցների դիմաց: Չնայած, առաջին հերթին, այստեղ կան նաև բացառություններ: Օրինակ, 1 տարուց ավել ժամկետով իրավաբանական անձանց ԱՄՆ դոլարով ավանդների գծով տոկոսադրույքները, ընդհակառակը, էականորեն աճել են 4%-ով (2015թ-ի դեկտեմբերի 6.4%-ից մինչև ընթացիկ տարվա ապրիլը կազմելով 10.4%): Եվ երկրորդ, մինչև մեկ տարի և մեկ տարուց ավել ժամկետով ֆիզիկական անձանց արտարժույթով ավանդների տոկոսադրույքները նվազել են ոչ էականորեն, համապատասխանաբար 0.2% և 0.3%-ով: Այսպիսի արդյունքներով, հավատացեք, մեծ գումարներ հնարավոր չէ աշխատել:
 
Այնուամենայնիվ, վերը նշված ցուցանիշները ունեն օբյեկտիվ բնույթ կապված ՀՀ Կենտրոնական բանկի նորմատիվային բազայի փոփոխության հետ՝ պայմանավորված Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամ կատարված ավանդային վճարումների ծավալներով, պահուստային նորմատիվներով և այլն: Բացի այդ, ավանդների գծով տոկոսադրույքների նվազեցման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ ԿԲ պահանջներին համապատասխան առևտրային բանկերի նորմատիվային կապիտալի նվազագույն չափի բարձրացման հետ, որի արդյունքում Հայաստանի բանկային համակարգ կհոսեն լրացուցիչ շուրջ 300 մլն դոլար, որի կեսից ավելին արդեն իսկ համալրվել է: Ավելի պարզ ասած, բանկերի կապիտալի ավելացմանը զուգընթաց տեղի է ունենում դրամական միջոցների  ներգրավման պահանջարկի նվազում, որի արդյունքում էլ համապատասխանաբար կրճատվում են ավանդների գծով տոկոսադրույքները:
 
Ինչ վերաբերում է վարկերին, ապա պետք է նշել, որ համաձայն որոշ ԶԼՄ-ների, դրոնց գծով սահմանված տոկոսադրույքները ավանդների տոկոսադրույքների նվազմանը զուգահեռ «բավականին բարձրացել ենե: Իրականում, ֆիզիկական անձանց համար մինչև մեկ տարի ժամկետայնությամբ վարկերի տոկոսադրույքները (այդպիսի վարկերը գերակշռող են և դրանք ստանում է բնակչության այն զանգվածը, որի մասին այդպես մտահոգված գրում են ԶԼՄ-ները), ըստ էության, չեն փոփոխվել՝ դրամով վարկերը գտնվել են նույն մակարդակի վրա (21.6%), իսկ դոլարով վարկերը ավելացել են ընդամենը 0.2%-ով (14%-14.2%): Եվ ընդհանրապես, տեղյակ եք արդյուք դուք, որ ներգրավված միջոցներով վարկերի տրամադրման դեպքում բանկերը ավելի քիչ են վաստակում, քան ավանդատուն: Ինչ վերաբերվում է նույն վարկերին, բայց արդեն իրավաբանական անձանց համար, ապա պետք է նշել, որ դրամական արտահայտությամբ դրանք իսկապես ավելացել են 1.5%-ով (դրա հետ մեկտեղ, հասկանալի է, որ այդ վարկերը ոչ մի կապ չունեն բնակչության հետ, այսինքն տրամադրվում են միայն իրավաբանական անձանց՝ կորպորատիվ վարկառուներին), իսկ ահա դոլարով վարկերի տոկոսադրույքները նվազել են մինչև 1.4%:
 
Մեկ տարուց ավել ժամկետայնությամբ վարկերի տրամադրման դեպքում իրավիճակը միանշանակ ակնհայտ  չէ, ինչպես դա թվում է առաջին հայացքից: Այսպես, իրավաբանական անձանց համար դրամով արտահայտված վարկերի տոկոսադրույքները ավելացել են 0.6%-ով, իսկ դոլարով արտահայտված վարկերի տոկոսադրույքները նվազել են 0.5%-ով: Իսկ ամենակարևորը այն է, որ ֆիզիկական անձանց դեպքում տոկոսադրույքները (այսինքն, հենց այն բնակչության համար, որոնց ճակատագրով այդքան անհանգստացած են որոշ ԶԼՄ-ներ) ամբողջովին նվազել են, ընդ որում ինչպես դրամով (0.5%-ով), այնպես էլ արտարժույթով (0.8%-ով):
 
Եվ, վերջապես, խոսենք հիփոթեքային վարկերի մասին: Այսպես, դրամով վարկերի դեպքում հիփոթեքը իսկապես մի փոքր թանկացել է (12.3%-ից 13.0%), ԱՄՆ դոլարով վարկերի դեպքում, ընդհակառակը, էժանացել է (13.4%-ից 13.2%):
 
Ներկա պահին շարունակվում է վարկավորման գործընթացը, ելնելով նախկինում ներգրավված միջոցների բարձր տոկոսադրույքներից, բայց առաջիկայում վարկերի գծով տոկոսադրույքները ևս կնվազեն, քանի որ բանկերը այս դեպքում արդեն հիմք կընդունեն ավանդների իջեցված տոկոսադրույքները: Այդ ամենի վրա իր ազդեցությունը կունենա վերը նշված բանկային կապիտալի ավելացումը:
 
Հուսով ենք, որ անհրաժեշտություն չկա ոչ մեկին համոզելու նաև այն բանում, որ առևտրային բանկերը օգնում են հազարավոր բնակիչների, ձեռնարկությունների և կազմակերպությունների ոչ միայն հաղթահարելու իրենց ժամանակավոր ֆինանսական դժվարությունները, այլ նաև ստանալու ոչ քիչ, բավականին հուսալի և կայուն եկամուտ բանկում պահվող իրենց խնայողություններից: Վերջիններս, չգիտես ինչու, չեն բողոքում տոկոսների վճարման դեպքում ո՛չ օբյեկտիվ տնտեսական խնդիրների և ո՛չ էլ վարկառուների մի մասի անվճարունակության համար: Նրանք ուղղակի աշխատում են՝ փորձելով կանոնավոր կերպով իրականացնել երկրի տնտեսական համակարգի «արյունատար անոթներիե իրենց առաքելությունը:
ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
ՎԶԵԲ կանխատեսումը 2023թ. վերջին. Կովկասի տարածաշրջանում ՀՆԱ-ի ամենաբարձր աճը կունենա Հայաստանը, իսկ չնչին աճ՝ ԱդրբեջանըՎԶԵԲ կանխատեսումը 2023թ. վերջին. Կովկասի տարածաշրջանում ՀՆԱ-ի ամենաբարձր աճը կունենա Հայաստանը, իսկ չնչին աճ՝ Ադրբեջանը
Հայաստանի իշխանություններն ակնկալում են, որ 2024 թվականին պետական գանձարանի եկամուտները 2018 թվականի համեմատ կաճեն մոտ 4 մլրդ դոլարովՀայաստանի իշխանություններն ակնկալում են, որ 2024 թվականին պետական գանձարանի եկամուտները 2018 թվականի համեմատ կաճեն մոտ 4 մլրդ դոլարով
ՀՀ պետական գանձարանի ծախսերը, ինչպես նաև հարկային եկամուտները 2024 թվականին կաճեն մոտ 15% - ով. Կառավարությունը հավանություն է տվել պետբյուջեի նախագծինՀՀ պետական գանձարանի ծախսերը, ինչպես նաև հարկային եկամուտները 2024 թվականին կաճեն մոտ 15% - ով. Կառավարությունը հավանություն է տվել պետբյուջեի նախագծին
2023 թվականին ՀՆԱ-ի աճը կանխատեսվում է կառավարության կողմից թիրախավորված 7 տոկոսի շրջանակում, և նույնիսկ՝ ավելի. ֆինանսների նախարար2023 թվականին ՀՆԱ-ի աճը կանխատեսվում է կառավարության կողմից թիրախավորված 7 տոկոսի շրջանակում, և նույնիսկ՝ ավելի. ֆինանսների նախարար
ԻԻՀ դեսպանն ընդգծել է Իրանի կառավարության շահագրգռվածությունը ՀՀ հետ ֆինանսատնտեսական համագործակցության զարգացմամբԻԻՀ դեսպանն ընդգծել է Իրանի կառավարության շահագրգռվածությունը ՀՀ հետ ֆինանսատնտեսական համագործակցության զարգացմամբ
ՊԵԿ-ը վերահսկողություն կսահմանի անշարժ գույքի վարձակալության շուկայումՊԵԿ-ը վերահսկողություն կսահմանի անշարժ գույքի վարձակալության շուկայում
2025 թվականից պետությունը շրջանառության հարկի ռեժիմով աշխատող բիզնեսին կպարտավորեցնի փաստաթղթավորել կատարված բոլոր գործարքները2025 թվականից պետությունը շրջանառության հարկի ռեժիմով աշխատող բիզնեսին կպարտավորեցնի փաստաթղթավորել կատարված բոլոր գործարքները
Էկոնոմիկայի նախարարությունը և ԱՄՀ-ն քննարկել են Հայաստանում կորպորատիվ կառավարման նոր օրենսգրքի ընդունման հնարավորություններըԷկոնոմիկայի նախարարությունը և ԱՄՀ-ն քննարկել են Հայաստանում կորպորատիվ կառավարման նոր օրենսգրքի ընդունման հնարավորությունները
Կառավարությունում քննարկվել են 2024թ. պետբյուջեի նախագծի մակրոտնտեսական և բյուջետային շրջանակըԿառավարությունում քննարկվել են 2024թ. պետբյուջեի նախագծի մակրոտնտեսական և բյուջետային շրջանակը
Team Telecom Armenia-ն անվճար կապ կտրամադրի բռնի տեղահանված արցախցիներինTeam Telecom Armenia-ն անվճար կապ կտրամադրի բռնի տեղահանված արցախցիներին
ՊԵԿ նախագահը մաքսային եկամուտների նվազում է կանխատեսում՝ միջազգային հակառուսական պատժամիջոցների պատճառովՊԵԿ նախագահը մաքսային եկամուտների նվազում է կանխատեսում՝ միջազգային հակառուսական պատժամիջոցների պատճառով
Հայաստանում տնտեսական ակտիվության աճը հունվար-օգոստոսին դանդաղել է մինչև 10.4 տոկոսՀայաստանում տնտեսական ակտիվության աճը հունվար-օգոստոսին դանդաղել է մինչև 10.4 տոկոս
Հայաստանում արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը 2023թ. հունվար-օգոստոսին նվազել է՝ 105,1% - ից մինչեւ 100,9%Հայաստանում արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը 2023թ. հունվար-օգոստոսին նվազել է՝ 105,1% - ից մինչեւ 100,9%
Հայաստանը ԵԱԶԲ-ի հետ լրացուցիչ համաձայնագիր կստորագրի Հայաստանը ԵԱԶԲ-ի հետ լրացուցիչ համաձայնագիր կստորագրի "Աշխատանքի էլեկտրոնային բորսա" ծրագրի ֆինանսավորման շուրջ
2023 թվականի սեպտեմբերի 20-ի դրությամբ Հայաստանի պետական գանձարան մուտքագրվել  է 14.5% - ով ավելի  հարկեր, քան 2022-ի նույն ժամանակահատվածում2023 թվականի սեպտեմբերի 20-ի դրությամբ Հայաստանի պետական գանձարան մուտքագրվել  է 14.5% - ով ավելի  հարկեր, քան 2022-ի նույն ժամանակահատվածում
"Պոբեդա" ավիաընկերությունը չվերթներ կիրականացնի Սոչի-Գյումրի-Սոչի ուղղությամբ
Էկոնոմիկայի նախարար. Մինչև տարեվերջ ՀՆԱ-ի նկատմամբ ներդրումների հարաբերակցությունը կգերազանցի 2021 և 2022 թվականների ցուցանիշներըԷկոնոմիկայի նախարար. Մինչև տարեվերջ ՀՆԱ-ի նկատմամբ ներդրումների հարաբերակցությունը կգերազանցի 2021 և 2022 թվականների ցուցանիշները
Վահան Քերոբյանը հայտարարել է ԱՄԷ-ի հետ ստորագրվելիք մի շարք համաձայնագրերի մասինՎահան Քերոբյանը հայտարարել է ԱՄԷ-ի հետ ստորագրվելիք մի շարք համաձայնագրերի մասին
Հայաստանի ապահովագրական շուկայում ԱՊՊԱ գծով վնասաբերության գործակիցը սկսել է դանդաղորեն աճելՀայաստանի ապահովագրական շուկայում ԱՊՊԱ գծով վնասաբերության գործակիցը սկսել է դանդաղորեն աճել
Երևանում բացվել է Երևանում բացվել է "Արմենիա էքսպո-2023" առևտրաարդյունաբերական ցուցահանդեսը
Էկոնոմիկայի նախարարությունն աշխատանքային կապեր է հաստատում Գերմանիայի ՓՄՁ ասոցիացիայի հետԷկոնոմիկայի նախարարությունն աշխատանքային կապեր է հաստատում Գերմանիայի ՓՄՁ ասոցիացիայի հետ
Հայաստանի պետական պարտքը հասել է 11,4 մլրդ դոլարի, եւ սա սահմանը չէ. աճը շարունակվում էՀայաստանի պետական պարտքը հասել է 11,4 մլրդ դոլարի, եւ սա սահմանը չէ. աճը շարունակվում է
Կոնվերս Բանկ. Հանգստի լավագույն ուղղությունները 2023-ի աշնանըԿոնվերս Բանկ. Հանգստի լավագույն ուղղությունները 2023-ի աշնանը
Հայաստանը նախատեսում է մինչև 2025 թվականի հունվարի 1-ը երկարաձգել էլեկտրամոբիլների ներկման համար սահմանված ԱԱՀ-ի արտոնությունըՀայաստանը նախատեսում է մինչև 2025 թվականի հունվարի 1-ը երկարաձգել էլեկտրամոբիլների ներկման համար սահմանված ԱԱՀ-ի արտոնությունը
Երևանում մեկնարկել է հայ-կորեական տնտեսական համագործակցության առաջին համաժողովըԵրևանում մեկնարկել է հայ-կորեական տնտեսական համագործակցության առաջին համաժողովը
Հայաստանում թոշակառուների և 10% հետվճարի ծրագրով նպաստառուների անկանխիկ գնումները հասել են 43,2 մլրդ դրամիՀայաստանում թոշակառուների և 10% հետվճարի ծրագրով նպաստառուների անկանխիկ գնումները հասել են 43,2 մլրդ դրամի
Բաղդադում ավարտվել է հայ-իրաքյան տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի երրորդ նիստըԲաղդադում ավարտվել է հայ-իրաքյան տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի երրորդ նիստը
Երևանի բժշկական համալսարանի երկու շենքերը կվաճառվեն աճուրդովԵրևանի բժշկական համալսարանի երկու շենքերը կվաճառվեն աճուրդով
Ի՞նչ անել, եթե կորցրել եք բանկային քարտը․ IDBankԻ՞նչ անել, եթե կորցրել եք բանկային քարտը․ IDBank
Նիկոլ Փաշինյան. մեզ համար անընդունելի է Հայաստանի նկատմամբ հարկային և մաքսային պարտավորությունների չկատարումըՆիկոլ Փաշինյան. մեզ համար անընդունելի է Հայաստանի նկատմամբ հարկային և մաքսային պարտավորությունների չկատարումը
Հայաստանի ԿԲ-ը և ԱՄՀ-ըն քննարկել են դրամավարկային քաղաքականության նոր մոտեցումների ներդնումըՀայաստանի ԿԲ-ը և ԱՄՀ-ըն քննարկել են դրամավարկային քաղաքականության նոր մոտեցումների ներդնումը
Երևանյան լճի վրա լողացող արևային ֆոտովոլտային կայան են բացելԵրևանյան լճի վրա լողացող արևային ֆոտովոլտային կայան են բացել
IFC-ի համագործակցությունը Հայաստանի մասնավոր հատվածի հետ կարևոր է լավագույն ստանդարտների ներդրման տեսանկյունից. փոխվարչապետIFC-ի համագործակցությունը Հայաստանի մասնավոր հատվածի հետ կարևոր է լավագույն ստանդարտների ներդրման տեսանկյունից. փոխվարչապետ
Tech Week-ն այս տարի կընթանա ՎանաձորումTech Week-ն այս տարի կընթանա Վանաձորում
ՀՀ պատվիրակությունը մասնակցել է «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» նախաձեռնության երկրների հարկային մարմինների ամենամյա համաժողովինՀՀ պատվիրակությունը մասնակցել է «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» նախաձեռնության երկրների հարկային մարմինների ամենամյա համաժողովին
Արա Ավագյանը գլխավորել է ՎՏԲ-Հայաստան ԲանկըԱրա Ավագյանը գլխավորել է ՎՏԲ-Հայաստան Բանկը
JAC մեքենաներ՝ լիզինգի բացառիկ պայմաններովJAC մեքենաներ՝ լիզինգի բացառիկ պայմաններով
Վահե Դավթյան. Վահե Դավթյան. "Մերձավորարևելյան միջանցքն" ավելի է հետ մղում, այսպես կոչված, "Զանգեզուրի միջանցքի" գործարկման հեռանկարը
ԿԲ-ն բարելավել է Հայաստանի ՀՆԱ աճի 2023 թվականի կանխատեսումը՝ նախկին 6,9%-ից մինչեւ 7,2%ԿԲ-ն բարելավել է Հայաստանի ՀՆԱ աճի 2023 թվականի կանխատեսումը՝ նախկին 6,9%-ից մինչեւ 7,2%
5 iPhone 15 Կոնվերս Բանկի հաճախորդներին5 iPhone 15 Կոնվերս Բանկի հաճախորդներին
ՊԵԿ-ը նախատեսում է իրավական հիմքեր ստեղծել փոստային կապով ներկրվող ապրանքների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրման համարՊԵԿ-ը նախատեսում է իրավական հիմքեր ստեղծել փոստային կապով ներկրվող ապրանքների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրման համար
Հայաստանի ԿԲ-ն այս անգամ ավելի նկատելիորեն նվազեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 10,25%-ից մինչեւ 9,75%Հայաստանի ԿԲ-ն այս անգամ ավելի նկատելիորեն նվազեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 10,25%-ից մինչեւ 9,75%
Հայաստանն ու Իրանը մտադիր են ակտիվացնել համագործակցությունը հարկային և մաքսային ոլորտներում. ՊԵԿՀայաստանն ու Իրանը մտադիր են ակտիվացնել համագործակցությունը հարկային և մաքսային ոլորտներում. ՊԵԿ
Abu Dhabi Ferrari World ողջ ընտանիքով. Կոնվերս Բանկն արշավ է մեկնարկելAbu Dhabi Ferrari World ողջ ընտանիքով. Կոնվերս Բանկն արշավ է մեկնարկել
Ավելի շատ աշխատատեղ IDBank-ի Գյումրիի զանգերի կենտրոնումԱվելի շատ աշխատատեղ IDBank-ի Գյումրիի զանգերի կենտրոնում
Փորձագետ. Հայաստանին սպառնում է կարգավիճակի էական նվազում՝ որպես էլեկտրաէներգիա արտահանող երկիրՓորձագետ. Հայաստանին սպառնում է կարգավիճակի էական նվազում՝ որպես էլեկտրաէներգիա արտահանող երկիր
Հայաստանում գնանկումը շատ չնչին է՝ սննդամթերքի զուսպ էժանացման եւ թանկացող ծառայությունների պատճառովՀայաստանում գնանկումը շատ չնչին է՝ սննդամթերքի զուսպ էժանացման եւ թանկացող ծառայությունների պատճառով
Ձեր բիզնեսը՝ մեր լուծումները․ IDBank-ի SoftPOS հավելվածը՝ Ձեր վաճառքի գործիքՁեր բիզնեսը՝ մեր լուծումները․ IDBank-ի SoftPOS հավելվածը՝ Ձեր վաճառքի գործիք
Վահան Քերոբյան. Հայաստանում առաջին 3 զբոսաշրջային կլաստերները կստեղծվեն Արենիում, Գյումրիում և ԴիլիջանումՎահան Քերոբյան. Հայաստանում առաջին 3 զբոսաշրջային կլաստերները կստեղծվեն Արենիում, Գյումրիում և Դիլիջանում
IDBank-ը ժամկետից շուտ ավարտել է 5 մլն դոլար ծավալով դոլարային պարտատոմսերի հերթական տրանշի տեղաբաշխումըIDBank-ը ժամկետից շուտ ավարտել է 5 մլն դոլար ծավալով դոլարային պարտատոմսերի հերթական տրանշի տեղաբաշխումը
Հայաստանում մասնավոր ընկերություններն ու կազմակերպությունները կներգրավվեն աշխատուժի պատրաստման եւ դրա հետագա աշխատանքի տեղավորման գործումՀայաստանում մասնավոր ընկերություններն ու կազմակերպությունները կներգրավվեն աշխատուժի պատրաստման եւ դրա հետագա աշխատանքի տեղավորման գործում
Հարավկորեական SK Group խոշոր հոլդինգը հետաքրքրված է Հայաստանում գործունեությամբՀարավկորեական SK Group խոշոր հոլդինգը հետաքրքրված է Հայաստանում գործունեությամբ
Առաջիկա օրերին Երևանում կանցկացվի հայ-էմիրաթական գործարար համաժողով. ԱԳՆԱռաջիկա օրերին Երևանում կանցկացվի հայ-էմիրաթական գործարար համաժողով. ԱԳՆ
Կվերականգնվի Արաքս գետի հայկական կողմի ողողված պատնեշըԿվերականգնվի Արաքս գետի հայկական կողմի ողողված պատնեշը
Վահան Քերոբյանը՝ Wildberries-ին առնչվող իրավիճակի մասին. մենք ուսումնասիրում ենք իրավիճակը՝  Հասկանալու համար, թե արդյոք կան խախտումներ, որոնք խաթարում են մրցակցությունըՎահան Քերոբյանը՝ Wildberries-ին առնչվող իրավիճակի մասին. մենք ուսումնասիրում ենք իրավիճակը՝ Հասկանալու համար, թե արդյոք կան խախտումներ, որոնք խաթարում են մրցակցությունը
Հայաստանի պետական պարտքը շարունակում է աճել, սակայն, այժմ՝ արդեն նաև արտաքին պարտքի հաշվինՀայաստանի պետական պարտքը շարունակում է աճել, սակայն, այժմ՝ արդեն նաև արտաքին պարտքի հաշվին
Համաշխարհային բանկն Էկոնոմիկայի նախարարությունում ներկայացրել է Զբոսաշրջության և տարածաշրջանային ենթակառուցվածքների կատարելագործման ծրագիրըՀամաշխարհային բանկն Էկոնոմիկայի նախարարությունում ներկայացրել է Զբոսաշրջության և տարածաշրջանային ենթակառուցվածքների կատարելագործման ծրագիրը
Գոռ Ավետիսյան. Մինչև տարեվերջ կավարտվեն Տրանշ-3 ճանապարհահատվածի ասֆալտապատման տեղադրման աշխատանքներըԳոռ Ավետիսյան. Մինչև տարեվերջ կավարտվեն Տրանշ-3 ճանապարհահատվածի ասֆալտապատման տեղադրման աշխատանքները
ՀՖՖ-ն և IDBank-ը կշարունակեն համագործակցությունը ևս 1 տարովՀՖՖ-ն և IDBank-ը կշարունակեն համագործակցությունը ևս 1 տարով
Իշխանությունները խաղող մթերող ընկերություններին աջակցման նոր միջոցներ կառաջարկենԻշխանությունները խաղող մթերող ընկերություններին աջակցման նոր միջոցներ կառաջարկեն
Կարդալ ավելին


Արտ. փոխարժեքները
29.09.2023
RUB4.02-0.01
USD393.402.52
EUR417.405.41
GBP482.585.75
CAD293.063.41
JPY26.380.20
CNY54.790.35
CHF431.746.08