Արմինֆո. Technology and Science Dynamics (TSD) ընկերության մշակած հայկական սմարթֆոնը կարելի է օգտագործել ԵԱՏՄ շրջանակում ներմուծման փոխարինման ծրագրերի իրագործման համար: ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում այդպիսի կարծիք է հայտնել է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Էմիլ Տարասյանը` մեկնաբանելով հայկական ARMPHONE սմարթֆոնների առաջին մոդելների հայտնվելը շուկայում:
«Մեր ինժեներների և մասնագետների մշակած սմարթֆոնները կարող են փոխարինել ներմուծվող արտադրանքը ԵԱՏՄ շուկայում, ինչից հետո, ապացուցելով մրցունակությունը եվրասիական տարածքում, կարող են տեղ գտնել նաև եվրոպական սպառման շուկաներում` մրցակցային գներովե, - նշել է նա:
Բարձր գնահատելով հայկական բրենդերի` ARMTAB и ARMPHONE առաջ մղումը` Է.Տարասյանն ընդգծել է նորարարական մշակումների կարևորությունը, որոնք, նրա կարծիքով, պետք է դրվեն տնտեսական աճի հինմքում: «Նման գործունեության խրախուսումը չափազանց կարևոր է Էկոնոմիկայի նախարարության համար: Դա գործարար միկջավայրի ցուցիչ է, որը մենք ստեղծել ենք նման մշակումների իրացման համարե, - նշել է նա:
Է.Տարասյանը նաև հաղորդել է, որ TSD ընկերությունն ունի ոչ միայն բարձր տեխնոլոգիաների ոլորտի, այլև գիտահետազոտական բնագավառի մշակումներ, որոնք մի քիչ ավելի ուշ կտան իենց արդյունքը: Այդ համատեքստում նա ընդգծել է նախատեսված աշխատանքների մեծ ներուժը, որոնց շրջանակում նոր բրենդերը կհայտնվեն հայկական շուկայում: «Իրոք, հավաքվել է լավ թիմ` ի դեմս TSD ընկերության: Ես կարծում եմ, որ հաջողությունները դեռ առջևում ենե, - եզրափակել է Է.Տարասյանը:
Հիշեցնենք, որ հունիսի 6-ին կայացել է հայկական առաջին սմարթֆոնի շնորհանդեսը, որը մշակել է Technology and Science Dynamics (TSD) ընկերությունը: Սպառողին ներկայացվել են 5 տարբեր տեսակի սմարթֆոններ` 0502, 0505, 0508, 0509 և 0520 տարբերակները, որոնցից մի քանիը կունենան 32 ԳԲ հիշողություն, աշխատում են Android 5.1 և Android 6.0 համակարգերով, ունեն սենսորներ, 4G կապ և ճանաչում են մատնահետքերը:
«ArmTab Technologyե ընկերությունն ստեղծվել է 2013 թվականին, Minno ընկերության համահիմնադիր Վահան Շաքարյանի կողմից, Minno ընկերությունում արդեն թեստավորված բազայի հիման վրա: 2014 թվականի հունվարին «ArmTab Technologyե ընկերության և ՀՀ կրթության և գիտության նախարարության միջև ստորագրվեց պլանշետները երկրի կրթական համակարգում ներդնելու մասին հուշագիր, որով 2015 թվականից ներդրվում է նոր պարտադիր առարկա – ռոբոտատեխնիկան: ArmTab-ը դարձավ առաջին գրանցված ընկերությունը, որն ստացավ 2011 թվականին ռուսական «Սիթրոնիքսե ընկերության կողմից ստեղծված`«Մարսե գործարանի տարածում գործունեություն իրականացնելու իրավունք: