Արմինֆո. Բեռնափոխադրումների ծավալը Հայաստանում 2016 թվականի հունվար-ապրիլին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 77,1%, մինչև 4 804,7 հազար տոննա: Այդ թվում, 3 429.9 հազ. տոննա (71.4%) բաժին է ավտոմոբիլային փոխադրումներին:
Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, երկաթուղային բեռնափոխադրումները հաշվետու ժամանակահատվածում աճել են 19,1%, մինչև 803 հազար տոննա, օդային փոխադրումները` 56%, մինչև 3.9 հազար տոննա: Հիմնական խողովակաշարերով ներկրվել է 567.9 հազար տոննա բնական գազ, ինչը 10.2% պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից: Բեռնափոխադրումների շրջանառությունը նվազել 0.5%, մինչև 1 284,1 մլն տոննա/կմ:
Ուղևորափոխադրումները հաշվետու ժամանակաշրջանում նվազել են 0,9%, մինչև 67798 հազար մարդ, իսկ ավտոմոբիլային փոխադրումները կրճատվել են 1,1%, մինչև 60 563,8 հազար մարդ: երկաթուղային տրանսպորտով փոխադրումները`1.1%, մինչև 98.6 հազար մարդ, օդային տրանսպորտով ուղևորների փոխադրոյմն աճել է 3,8%, կազմել 520.8 հազար մարդ, մինչդեռ էլեկտրական տրանսպորտով ուղևորների փոխադրման դինամիկան տարեկան կտրվածքով չի փոխվել և կազմել է 6 614,8 հազար մարդ: Ուղևորաշրջանառությունն աճել է 2.3%, մինչև 826.5 մլն ուղևոր/կմ:
RUB | 4.26 | 0.03 |
USD | 387.23 | -0.04 |
EUR | 429.52 | 2.71 |
GBP | 508.32 | 2.93 |
CAD | 285.13 | -0.21 |
JPY | 27.53 | 0.37 |
CNY | 54.58 | 0.20 |
CHF | 456.59 | 3.11 |