Արմինֆո. Այս տարի լրանում է Հայկական ատոմակայանի առաջին էներգաբլոկի (ВВЭР-440) շահագործման հանձնման 40 տարին:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալության թղթակցին տեղեկացվել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշաների փոխնախարար Արեգ Գալստյանը, այդ իրադարձությունը մեծ հանդիսավորությամբ կնշվի այս տարվա դեկտեմբերին: Կհրավիրվեն բազմաթիվ արտասահմանցի հյուրեր: Փոխնախարարն ընդգծել է, որ ներկայումս Հայաստանում էներգետիկայի զարգացմանն առնչություն ունեցող բոլոր պաշտոնական փաստաթղթերում ընդգծվում է, որ ատոմային էներգետիկան ոչ միայն կպահպանվի, այլ նաև կզարգացվի: «Ռոսատոմ» պետական կորպորացիայի հետ համատեղ իրականացվում է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետը 10 տարով երկարաձգելուն ողղված կարևոր նախագիծը: Այդ ծրագիրը, որն իրականացվում է ռուսական 270 մլն.դոլար վարկի և 30 մլն.դոլար դրամաշնորհի միջոցներով, կավարտվի 2019 թվականին: «Նախագիծը բավականին հաջողությամբ է իրականացվում, ամեն ինչ ընթանում է ըստ պլանի»,-նշել է փոխնախարարը:
Ինչ վերաբերվում է նոր միջուկային բլոկի շինարարությանը, ըստ փոխնախարարի, ներկայումս քնարկվում է 600 մեգավա հզորությամբ նոր բլոկի շինարարության հարցը: «Անցյալ տարվա դեկտեմբերին ընդունվեց 500-600 մեգավա հզորությամբ նոր էներգաբլոկի կառուցման մասին որոշում: Հարցը համաձայնեցված է Ռոսատոմի հետ: Կկառուցենք ռեֆերենտային բլոկ»,-նշել է նա:
Իր հերթին, Կուրչատովյան միջուկային տեխնոլոգիական համալիրի տնօրեն Յուրի Սեմչենկովն ԱրմԻնֆո գործակալության թղթակցին տեղեկացրել է, որ «Կուրչատովի ինստիտուտ» ազգային հետազոտական կենտրոնի առաջարկով Ռուսաստանում մեկնարկել է միջին հզորությամբ էներգաբլոկի մշակման 2 նախագիծ: Մասնավորապես, Նիշնի Նովգորոդի ՆԻԱԷՊ-ի գլխավոր կոնստրուկտորը մշակում է 150, 300 և 400 մեգավատ հզորությամբ միասնական հանգույց: Առաջարկվել է նաև 300 մեգավատ հանգույցով և 600 մեգավատ հզորությամբ նախագիծ, որի գլավոր կոնստրուկտորն է «Հիդրոպրես» ՕԿԲ-ն: :
Իսկ «Կուրչատովի ինստիտուտ» ազգային հետազոտական կենտրոնի նախագահի ավագ օգնական Յարոսլավ Շտրոմբախը նշել է, թե որքան մեծ է հզորությունը, այնքան քիչ են ծախսերը: Հենց այդ պատճառով էլ Ռուսաստանում գերադասեցին 1 հազար մեգավատից հզոր էներգաբլոկներին: «Եվ եթե ընդունվի Հայաստանում նոր էներգաբլոկ կառուցելու մասին որոշում, մենք, իհարկե, կմասնակցենք»,-նշել է նա, հավելելով, որ ներկայուսմ իրենք զբաղված են Հայկական ատոմակայանի ռեակտորի կորպուսի հատկությունների և ռեսուրսների բացահայտման աշխատանքներով: