Արմինֆո. Սևանա լճում հանգիստ նախընտրողների համար «Հարավկովկասյան երկաթուղիե ընկերությունը գործարկում է Հրազդան – Ալմաստ (Երևան) - Սևան (Շորժա) էլեկտրագնացքը: Մերձքաղաքային սեզոնային էլեկտրագնացքը գործելու է ամեն օր՝ սկսած հունիսի 16-ից, բացի չորեքշաբթի օրերից:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ընկերության մամւոլի ծառայությունից, աշխատանքային օրերին էլեկտրագնացքը երթևեկելու է մինչև Սևան կայարան, իսկ շաբաթ և կիրակի օրերին՝ մինչև Շորժա:
Գնացքը Հրազդան կայարանից մեկնում է 6:45-ին և Երևանի Ալմաստ կառամատույց է ժամանում 08:10: Իսկ Ալմաստ կառամատույցից դեպի Սևանա լիճ գնացքը մեկնում է ժամը 08:30: Սևան գնացքը ժամանում է 10:59-ին, Շորժա՝ 11:28-ին:
Հակառակ ուղղությամբ էլեկտրագնացքը մեկնում է 17:00-ին Շորժա կայարանից և 17:25–ին՝ Սևանից: Երևան էլեկտրագնացքը վերադառնում է 20:00-ին, Հրազդան՝ 21:42-ին:
ՀԿԵ-ն մինչև Սևան և Շորժա կայարաններ էլեկտրագնացքը նշանակում է ամեն ամառ՝ հանգստի համար առավել հարմարավետ պայմաններ ստեղծելու և դեպի Սևանա լիճ տանող ճանապարհները թեթևացնելու նպատակով:
«ՀԿԵե ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներե ԲԲԸ-ի դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով: