Ուրբաթ, 17 Հունիսի 2016 15:19
Ալինա Հովհաննիսյան

Հայաստանում աշխատավարձի մակարդակով շարունակում է առջևում ընթանալ ֆինանսական հատվածը

Արմինֆո. Հայաստանում աշխատավարձի մակարդակով շարունակում է առջևում ընթանալ ֆինանսական հատվածը: Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, 2016 թվականի ապրիլի 1-ին անվանական աշխատավարձը Հայաստանի ֆինանսական հատվածում կազմել է 431,5 հազ. դրամ ($ 886), տարեկան կտրվածքով աճը`2,1%: Ըստ վիճակագրության, ֆինանսական հատվածին հաջորդում է տեղեկատվության և կապի ոլորտը, որտեղ անվանական աշխատավարձը կազմում է 369.4 հազ. դրամ (տարեկան աճը`12.3%), ինչպես նաև հանքարդյունաբերության ոլորտը`343.3 հազար դրամ (տարեկան անկումը`8.2%), իսկ էներգետիկ համալիրում այն կազմում է 306.4 հազար դրամ (տարեկան աճը`28,2%):

Երևանն աշխատավարձի մակարդակով երկրորդ տեղումում է`199.7 հազար դրամ (տարեկան աճը`3,4%): Իսկ առաջատարն է Սյունիքի մարզը`որտեղ միջին անվանական աշխատավարձը կազմել է 219 հազար ՀՀ դրամ (տարեկան անկումը`0.3%), որին հաջորդում են`Արմավիրի մարզը - 163 հազար դրամ (տարեկան աճը`8.5%), Կոտայքի մարզը - 161,3 հազար դրամ (տարեկան անկմումը`1,1%) և Արարատի մարզը - 155.7 հազար դրամ (տարեկան աճը`7.5%):

Ըստ վիճակագրության, աշխատավարձը բյուջետային կազմակերպություններում 2016 թվականի հունվար-ապրիլին կազմել է 157.2 հազ. դրամ ($ 323), ինչը 0.1% պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից: Իսկ ոչ բյուջետային կազմակերպություններում աշխատավարձն տարեկան կտրվածքով ավելացել է 6.3%, կազմելով 218.3 հազ.դրամ ($ 449): Միայն ապրիլին բյուջետային կազմակերպություններում աշխատավարձն աճել է 0,2%, իսկ ոչ բյուջետային կազմակերպություններում`1,1%: 2015 թվականի ապրիլի համեմատ բյուջետային կազմակերպություններում աշխատավարձը նվազել է 2.6%, իսկ ոչ բյուջետային կազմակերպություններում`7,7%: 2015 թվականի հունվար-ապրիլին աշխատավարձը բյուջետային կազմակերպություններում աճել էր 13.2%, իսկ ոչ բյուջետային կազմակերպություններում`8.8%: Միայն 2015-ի ապրիլին բյուջետային կազմակերպություններում աշխատավարձի անկումը կազմել է 0.3%, իսկ ոչ բյուջետային կազմակերպություններում` աճել է 0,6%:

Ընդհանուր առմամբ, անվանական աշխատավարձը Հայաստանում 2016 թվականի հունվար-ապրիլին կազմել է 182.8 հազար դրամ ($ 376), տարեկան աճը`3,2%, իսկ միայն ապրիլին` 0.7%: 2016-ի ապրիլին, 2015-ի ապրիլի համեմատ, անվանական աշխատավարձն աճել է 2.6%: Դրանից մեկ տարի առաջ, 2015-ի հունվար-ապրիլին անվանական աշխատավարձը Հայաստանում ավելացել էր 11.1%, իսկ միայն ապրիլին`0,2%, իսկ 2014-ի ապրիլի համեմատ`11.5%:

ՀՀ դրամի միջին փոխարժեքը 2016 թվականի հունվար-ապրիլին կազմել է 486.82 դրամ / $ 1, իսկ միայն ապրիլին`481.27 դրամ / $ 1, 2015-ի հունվար-ապրիլի 476.46 / $ 1-ի և 2015-ի ապրիլի` 474.07 դրամ / $ 1 – ի համեմատ: 


Նորություններ


Արտ. փոխարժեքները
20.10.2020
RUB6.33-0.01
USD493.330.93
EUR582.433.52
GBP639.50-0.77
CAD374.530.85
JPY46.73-0.01
CNY73.710.23
CHF543.373.34



Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000