Արմինֆո. Հունիսի 17-ին Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում տեղի է ունեցել ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի և Եգիպտոսի առևտրի և արդյունաբերության նախարար Թարեք Քաբիլի աշխատանքային հանդիպումը:
Հանդիպմանը մասնակցել է նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի նախարար Վերոնիկա Նիկիշինան:
ԵՏՀ նախագահը խոսել է ԵՏՄ և Եգիպտոսի միջև ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի կնքման նպատակահարմարության հարցի ուսումնասիրման համատեղ հետազոտական խմբի գործունեության մասին: Նա ընդգծել է, որ խմբի նպատակը Եգիպտոսի և ԵՏՄ միջև փոխշահավետ տնտեսական երկխոսության համար շփման եզրեր գտնելն է:
Թարեք Քաբիլն իր հերթին նշել է, որ Եգիպտոսը և ԵՏՄ-ն բախվում են նույն դժվարություններին, և անհրաժեշտ է կողմնորոշվել համագործակցության ձևաչափերի հարցում: Նախարարը նշել է ազատ առևտրի գոտու ձևաչափի հեռանկարայնությունը:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵՏՀ) Եվրասիական տնտեսական միության մշտական գործող կարգավորող մարմինն է: Այն իր գործունեությունը սկսել է 2012 թվականի փետրվարի 2-ից: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հիմնական կոչումը ԵԱՏՄ գործունեության և զարգացման պայմանների ապահովումն է, ինտեգրման հետագա զարգացման առաջարկների մշակումը: Ներկայումս ԵՏՀ կազմում ընդգրկված են հինգ երկրներ՝ Հայաստանի Հանրապետությունը, Բելառուսի Հանրապետությունը, Ղազախստանի Հանրապետությունը, Ղրղզստանի Հանրապետությունը և Ռուսաստանի Դաշնությունը:
RUB | 4.24 | -0.02 |
USD | 387.22 | 0.07 |
EUR | 427.49 | 0.00 |
GBP | 507.26 | 0.83 |
CAD | 285.43 | 0.03 |
JPY | 27.06 | 0.11 |
CNY | 54.39 | -0.01 |
CHF | 456.84 | 0.78 |