Արմինֆո. Անվանական աշխատավարձը Հայաստանում 2016 թվականի հունվար-մայիսին կազմել է 183960 դրամ ($ 379), տարեկան աճը`3,5%, իսկ միայն մայիսին`0.5%: 2016 թվականի մայիսին, 2015-ի մայիսին համեմատ համեմատ, անվանական աշխատավարձը Հայաստանում աճել է 4.7%:
Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության նախնական տվյալների, աշխատավարձը բյուջետային կազմակերպություններում 2016-ի հունվար- մայիսին կազմել է 157732 դրամ ($ 325), ինչը 0.1% զիջում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշին: Ոչ բյուջետային կազմակերպություններում աշխատավարձն ավելացել է տարեկան կտրվածքով`6.9%, կազմելով 220034 դրամ ($ 454): Միայն մայիսին բյուջետայինների աշխատավարձերը բարձրացել են 0,3%, իսկ ոչ բյուջետայինների աշխատավարձերը` 0,6%, իսկ 2015 թվականի մայիսին համեմատ բյուջետայինների աշխատավարձերն աճել են 0.3%, իսկ ոչ բյուջետայիններինը` 9.4%:
Համեմատության համար նմշենք, որ 2015 թվականի հունվար-մայիսին անվանական աշխատավարձը Հայաստանում աճել էր 11.6%, միայն մայիսկն` 0.9%: 2015-ի մայիսին, 2014-ի մայիսի համեմատ, անվանական աշխատավարձն աճել էր 12.5%: Ընդ որում, բյուջետային կազմակերպություններում աշխատավարձն աճել էր 8.4%, իսկ միայն մայիսին նվազել էր 0.5%, իսկ ոչ բյուջետային կազմակերպություններում աճել էր` 1.3%: Մեկ տարի առաջ, 2014-ի հունվար- մայիսին աշխատավարձը բյուջետային կազմակերպություններում աճել էր 6.7%, միայն մայիսին` 0.9%: Ընդ որում, բյուջետային կազմակերպություններում աճը կազմել էր 0.5%, իսկ ոչ բյուջետային կազմակերպություններում` 1.3%:
ՀՀ դրամի միջին հաշվարկային փոխարժեքը 2016 թվականի մայիսին կազմել է 478,37 դրամ/$ 1, իսկ հունվար- մայիսին`485.13 դրամ / $ 1, 2015 թվականի մայիսին` 480.25 դրամ/$ 1 – ի և 2015-ի հունվար- մայիսի`477.22 դրամ/$ 1 – ի համեմատ:
![]() | 5.59 | -0.02 |
![]() | 395.88 | -0.74 |
![]() | 424.11 | -2.85 |
![]() | 474.86 | -2.19 |
![]() | 294.99 | -0.11 |
![]() | 30.00 | 0.00 |
![]() | 58.25 | -0.30 |
![]() | 427.42 | -0.71 |