Արմինֆո. «ՀԿԵ» ՓԲԸ-ն պարզաբանել է մի շարք ԶԼՄ-ներում տեղ գտած հրապարակումները:
ՙՕրերս մամուլում տարածվեց իրականությանը չհամապատասխանող, «Հարավկովկասյան երկաթուղիե ՓԲԸ «Այրումե կայարանի մոտակայքում գտնվող կամուրջի վերաբերյալ որոշ տեղեկատվություն: Հեղինակը պնդում է, որ սույն տարածքում տեղակայված անբարեկարգ վիճակում գտնվող կամուրջը պատկանում է «ՀԿԵե ՓԲԸ-ին:
Հայտնում ենք, որ այս հրապարակումը իրականությանը չի համապատասխանում: Կամուրջը երկաթուղու տարածք չի հանդիսանում, այն չի գտնվում Ընկերության բալանսում և Հարավկովկասյան երկաթուղին դրա տեխնիկական վիճակի համար որևէ պատասխանատվություն չի կրում:
2008 թվականի փետրվարի 13-ին ստորագրված Կոնցեսիոն պայմանագրով «Հարավկովկասյան երկաթուղիե ՓԲԸ-ին փոխանցված բոլոր երկաթուղային կամուրջները վերանորոգված են և ամրացված, պարբերաբար անցնում են բոլոր անհրաժեշտ տեխնիկական զննումներ: Իսկ Երևանի լոկոմոտիվային դեպոյում գրանցված դժբախտ պատահարի վերաբերյալ տարածվող լուրերի մասին հայտնում ենք, որ դեպքը տեղի է ունեցել ոչ թե «ՀԿԵե ՓԲԸ աշխատակցի, այլ կապալառու ընկերության աշխատողի հետ՝ բաց հրապարակում շինարարական աշխատանքներ կատարելուց:
Կոչ ենք անում լրագրողներին ստուգել իրենց տրամադրվող տեղեկատվությունը և զերծ մնալ անհիմն մեղադրանքներից ու եզրակացություններից՚,- նշվում է ՙՀԿԵ՚ հաղորդագրության մեջ:
«ՀԿԵե ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներե ԲԲԸ-ի դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:
RUB | 4.21 | 0.02 |
USD | 392.60 | -1.47 |
EUR | 418.04 | -2.71 |
GBP | 488.12 | -3.60 |
CAD | 285.09 | -1.38 |
JPY | 25.40 | -0.12 |
CNY | 54.22 | -0.22 |
CHF | 432.05 | -1.61 |