Արմինֆո. Ղազախստանի խորհրդարանի Սենատի (վերին պալատի) պատգամավորները լիագումար նիստում հավանություն են տվել Եվրասիական տնտեսական միության շրջանակներում դեղերի և բժշկական ապրանքերի շրջանառության կանոնների վերաբերյալ համաձայնագրերին Հայաստանի միանալու մասին արձանագրությունների վավերացմանը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Համաձայնագրերով սահմանվում են ԵՏՄ անդամ պետությունների տարածքում դեղագործական պրակտիկաների ստանդարտներին համապատասխանող դեղամիջոցների և բժշկական արտադրանքի շրջանառության միասնական սկզբունքներ և կանոններ, որոնք համապատասխանում են բժշկական արտադրանքի որակի մենեջմենթի համակարգի պահանջներին՚,- հայտնել են Ղազախստանի առողջապահության և սոցիալական զարգացման նախարարությունում: ԵՏՄ-ում դեղերի շրջանառությանը վերաբերող համաձայնագրերն ստորագրվել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստում 2014 թ. դեկտեմբերի 23-ին Մոսկվայում: Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը դրանց վավերացման մասին օրենքներն է ստորագրել 2015 թ. հոկտեմբերին:
Գերատեսչությունում հստակեցրել են, որ միասնական կանոններով գրանցման ընթացակարգ անցնելուց հետո, որի հիմքում Եվրամիության սկզբունքներն ու մոտեցումներն են, դեղամիջոցները և բժշկական արտադրանքն ազատ շրջանառության մեջ կդրվի ԵՏՄ տարածքում:
![]() | 5.69 | -0.02 |
![]() | 395.88 | -0.14 |
![]() | 431.87 | 0.60 |
![]() | 491.25 | 1.21 |
![]() | 297.25 | -0.15 |
![]() | 30.48 | -0.03 |
![]() | 58.54 | 0.05 |
![]() | 430.96 | 0.83 |