Արմինֆո. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը առաջարկում է 2016թ. հուլիսի 1-ից մինչև սեպտեմբերի 30-ը ընկած ժամանակահատվածում ձեռք բերել առնվազն 200,000 ՀՀ դրամին համարժեք վարկային գծով MasterCard Gold քարտեր՝ առանց քարտի առաջին տարվա սպասարկման միջնորդավճարի: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, Առաջարկվող MasterCard Gold քարտը հանդիսանում է MasterCard Worldwide վճարային համակարգի պրեմիում դասի քարտ, որը ստեղծված է ընդգծելու հաճախորդների ֆինանսական կայունությունը և ազատությունը:
Աղբյուրի համաձայն, MasterCard Gold քարտով տրամադրվող վարկային գիծն ունի արտոնյալ ժամանակահատված, որի շնորհիվ քարտի վարկային միջոցների հաշվին իրականացված վճարային գործարքների դիմաց տոկոսներ չեն հաշվարկվում մինչև վճարային գործարքի իրականացմանը հաջորդող ամսվա 14-րդ օրը: Նշված առավելությունների հետ մեկտեղ MasterCard ընկերությունը մշակել է նաև արտոնությունների միջազգային փաթեթ, որը հնարավորություն է ընձեռում MasterCard Պրեմիում դասի Քարտապաններին իրականացնել վճարումներ աշխարհի տարբեր երկրներում և օգտվել բացառիկ զեղչերից և արտոնություններից:
Լրացուցիչ տեղեկություն ստանալու և արտոնությունների փաթեթին ծանոթանալու համար կարելի է զանգահարել ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկ (010) 31 88 99 հեռախոսահամարով կամ այցելել https://www.acba.am/hy/individuals/choose-a-card/Standard-cards/MasterCard-Gold-Card հղումով:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` «Հայաստանի բանկերը քարտային բիզնեսում» վերլուծական տեղեկագրի, ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկն իր ակտիվ քարտերի և Visa քարտերի թվով գտնվում է առաջատարների եռյակում, իսկ MasterCard քարտերով` տասնյակում: 2016 թվականի ապրիլի 1-ին բանկն ուներ մոտ 181 հազար ակտիվ քարտ, որի ավելի քան 104 հազարը կազմում են տեղական ArCa քարտերը, 61,4 հազարը`Visa և 15,3 հազարը`MasterCard քարտերը: Պլաստիկ տրանսակցիաների ծավալով բանկն զբաղեցնում է երկրորդ տեղը`190 մլրդ դրամ, 2015-ի աճը`14.3%: Ընդ որում, պլաստիկ գործարքների ընդհանուր ծավալներում բանկոմատներով գործարքների մասնաբաժինը կազմել է ավելի քան 80% կամ մոտ 153 մլրդ դրամ: POS- տերմինալների և բանկոմատների քանակով բանկը նույնպես առաջատարնյ է, մասնավորապես, ունենալով 1213 սեփական POS- տերմինալն և 200 բանկոմատ:
Հիշեցնենք, որ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը Հայաստանում գործում է 1995 թվականից: 2006 թվականից սեպտեմբերից բանկի մեծամասնական բաժնետերն է եվրոպական խոշորագույն Credit Agricole S.A. բանկային խումբը, 15.56% բաժնեմասով, որին հաջորդում է SJSC «Sacam Internationalե-ը (Credit Agricole S.A. խմբի անդամ)`12.44%: Բանկի կապիտալին մասնակցում են նաև Գյուղացիական փոխօգնության 10 մարզային միություններ: Մասնաճյուղրի ցանցով բանկը երկրորդն է Հայաստանում: Իր հիմնական հաշվեկշռայիին ցուցանիշներով ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը գտնվում է Հայաստանի առաջատար բանկերի հնգյակում: