Արմինֆո. Բեռնափոխադրումների ծավալը Հայաստանում 2016 թվականի հունվար-մայիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 88%, մինչև 6 596,1 հազար տոննա: Այդ թվում, 4 915.9 հազ. տոննա (74.5%) բաժին է ավտոմոբիլային փոխադրումներին:
Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, երկաթուղային բեռնափոխադրումները հաշվետու ժամանակահատվածում աճել են 10.6%, մինչև 1024.9 հազար տոննա, օդային փոխադրումները` 54.5%, մինչև 5.1 հազար տոննա: Հիմնական խողովակաշարերով ներկրվել է 651 հազար տոննա բնական գազ, ինչը 7.2% պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից: Բեռնափոխադրումների շրջանառությունն ավելացել է 1.8%, մինչև 1 527,3 մլն տոննա/կմ:
Ուղևորափոխադրումները հաշվետու ժամանակաշրջանում նվազել են 0,9%, մինչև 85567 հազար մարդ, իսկ ավտոմոբիլային փոխադրումները կրճատվել են 1%, մինչև 76 308 հազար մարդ, իսկ երկաթուղային տրանսպորտով փոխադրումները`1.6%, մինչև 125.9 հազար մարդ, օդային տրանսպորտով ուղևորների փոխադրոյմն աճել է 0.3%, կազմելով 670.3 հազար մարդ, մինչդեռ էլեկտրական տրանսպորտով ուղևորների փոխադրման դինամիկան տարեկան կտրվածքով չի փոխվել և կազմել է 8 463,3 հազար մարդ: Ուղևորաշրջանառությունն աճել է 2.3%, մինչև 1045.9 մլն ուղևոր/կմ:
![]() | 5.10 | 0.06 |
![]() | 388.33 | 0.16 |
![]() | 422.31 | 3.40 |
![]() | 477.37 | 0.43 |
![]() | 283.93 | 0.59 |
![]() | 29.58 | 0.35 |
![]() | 56.52 | 0.03 |
![]() | 423.62 | 2.61 |