Արմինֆո. Իրանը չի հրաժարվել Ուրմիա լիճը Հայաստանի ջրային պաշարների հաշվին վերականգնելու իր մտադրություններից: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ Ջրային տնտեսության կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանը, ընդգծելով, սակայն, որ Հայաստանը դրան չի գնա:
Ըստ Հարությունյանի, Իրանը հետաքրքրված է Սևանա լճից և Հայաստանի մյուս ջրային պաշարաներից ջուրը տեղափոխելու մեջ: «Կարող եմ հստակ նշել, որ այս պահին չկա հաստատված նախահիծ: Կա միայն իրանական կողմից հետաքրքրությունը, բայց այդ ուղղությամբ հստակ քայլեր չեն ձեռնարկվում»,-ասել է Կոմիտեի ղեկավարը:
Նրա խոսքով, նման նախագծերի իրականացմանը կարելի է ձեռնամուխ լինել միայն մասշտաբային քննարկումներից հետո:
Նշենք, որ երկրի բնապահպանները 2012 թվականից տագնապ են հայտարարել, կապված Սևանա լճից ջուրն Ուրմիա լիճ տեղափոխելու հնարավորության հետ: 2015 թվականին իրանական ԶԼՄ-ները, հղում կատարելով պաշտոնական աղբյուրներին, հայտարարել էին Ուրմիա լճի վերականգնման իրանական պլանների մասին` Հայաստանի և Վրաստանի ջրային ռեսուրսների հաշվին: Ինչպես գրել է Press TV տեղեկատվական գործակալությունը, հղում կատարելով պատգամավոր Ալի Ալիլուին, Սևանա լճից և Քուռ գետից ջուրը կտեղափոխվի 3 կայանների միջոցով: Ըստ պատգամավորի, Սևանը և Քուռն այն աղբյուրներն են, որոնք կարող են ջուր տալ Ուրմիա լճին: Եվ, պարզվում է, «գիտնականներն արդեն կատարել են հետազոտությունները, որպեսզի որոշեն Հայաստանից և Վրաստանի ջրի տեղափոխման հնարավորությունները»: Ճիշտ է, Ուրմիայի վերականգնման կոմիտեի նախագահ Հալիլ Աայինն ասել է, որ այդ պլանը դեռ պետք է վերջնականապես հաստատվի, քանի որ «ոմանք դեմ են հանդես գալիս»:
RUB | 4.21 | 0.02 |
USD | 392.60 | -1.47 |
EUR | 418.04 | -2.71 |
GBP | 488.12 | -3.60 |
CAD | 285.09 | -1.38 |
JPY | 25.40 | -0.12 |
CNY | 54.22 | -0.22 |
CHF | 432.05 | -1.61 |