Արմինֆո. Հայաստանում 2016 թվականի հունվար-մայիսին ծառայությունների ոլորտի տարեկան աճը կազմել է 8.6%, մինչև 468 մլրդ դրամ ($965 մլն), նախորդ տարվա 3,8% -ի համեմատ: Դրական տարեկան դինամիկայի ֆոնի վրա մայիսի հասույթը նույնօպես աճել է`6%, կազմելով 99,8 մլրդ. դրամ ($ 209 մլն դոլար), ապրիլի 2.6%-ի փոխարեն:
Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, 2016 թվականի հունվար-մայիսին 2015-ի նույն ժամանակահատվածի համեմատ ծառայությունների ընդհանուր ծավալն անշարժ գույքի շուկայում ավելացել է 5% (նախորդ տարվա անկումը`4,3%), տրանսպորտի ոլորտում 27,7% անկումը կտրուկ փոփարինելով 25.3% աճով, իսկ տեղեկատվության և հաղորդակցության ոլորտում ծավալներն աճել են 0.9% (նախորդ տարի`3,7% անկում), առողջապահական ոլորտում 7.1% անկումը փոխարինվել է 0,4% աճով: Իսկ կրթության ոլորտում աճը կազմել է 0.8%, նախորդ տարվա 2.6% անկման փոխարեն:
Ըստ վիճակագրական տվյալների, մատուցված ծառայությունների ընդհանուր ծավալներով առաջատարներն են` ֆինանսական հատվածը`97.3 մլրդ դրամ (ընդհանուրի 20.8%-ը), տարեկան աճը`1,6%, ընդ որում, առյուծի բաժինն ընկել է բանկերին: Երկրորդ տեղում է մշակույթի, ժամանցի և հանգստի ոլորտում` 92.3 մլրդ դրամ (19,7%), տարեկան աճը` 41,7%: Երրորդ տեղում է տեղեկատվության և հաղորդակցության ոլորտը`84 մլրդ դրամ (18%), տարեկան աճը`0,9%, որտեղ հիմնական բեռն ընկել է հեռահաղորդակցության հատվածին: Չորրորդ տեղում է տրանսպորտի ոլորտը`62,6 մլրդ դրամ (13,4%), տարեկան աճը`25,3% և հինգերորդն է տուրիզմի և հանրային սննդի ոլորտը`25,6 մլրդ դրամ (5.4%), տարեկան անկումը`5.5%:
ՀՀ դրամի միջին հաշվարկային փոխարժեքը 2016 թվականի մայիսին կազմել է 478.37 դրամ/$ 1, իսկ հունվար-մայիսին`485.13 դրամ / 1 $:
RUB | 4.18 | -0.02 |
USD | 390.04 | -1.40 |
EUR | 415.63 | -1.21 |
GBP | 481.74 | -0.75 |
CAD | 284.60 | -0.69 |
JPY | 25.20 | -0.09 |
CNY | 53.82 | -0.22 |
CHF | 427.68 | -1.72 |