Արմինֆո. Իրանը փորձնական համաձայնագիր է կնքել Հայաստանի տարածքով Վարստան գազի արտահանման շուրջ: Այդ մասին հաղորդել է Իրանի նավթի նախարար Բիջան Զանգանեն` ամփոփելով Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանի հետ հանդիպման արդյունքները, հաղորդում է ԻՐՆԱ գործակալությունը:
Իրանի նախարարի ասելով, Իրանն այդ քայլին է դիմում Երևանի խնդրանքով: Ինչպես նշել է նախարարը, ԻԻՀ ծրագրում է ավելացնել Հայաստան բնական գազի արտահանումը մինչև 2019 թիվը` օրական 1 մլն խմ-ից մինչև 3 մլն խմ: «Իհրակե, Հայաստանը մեծ սպառող չէ, - նշել է նախարարը, - սակայն կարող է կարևոր ճանապարհ բացել Իրանից գազի արտահանման համար: Հայաստանի տարածքով դեպի Վրաստան գազի փորձնական արտահանումն Իրանը մտադիր է իրականացնել առաջիկա ամիսներին ընթացքում: Արդեն հիմնական համաձայնագիր կա Իրանի և Վրաստանի միջև` Հայաստանի տարածքով գազի փոխադրման շուրջ: Հայաստանի և Իրանի նախարարների հանդիպման արդյունքում նաև հայտարարվել է, որ փոխվել է կազմակերպությունը, որը Հայաստանում իրանական գազ է գնելու (նախկինում դա Երևանի ՋԷԿ-ն էր): «Հայաստանով Վրաստանի գազի տարանցումը կիրականացվի նոր կազմակերպության միջոցով, որը կստեղծեն ԻԻՀ և Հայաստանը: Կազմակերպությունը պատասխանատվություն կկրի Իրանից Հայաստանի գազի արտահանմանը, ինչպես նաև Հայաստանով այլ տարածաշրջանային շուկաներ գազի տարանցմանն առնչվող հարցերի համար», - պարզաբանել է Իրանի նավթի նախարարը:
Իրանը Հայաստանին գազ է մատակարարւոմ ջերմային էլեկտրակայանների համար: Գազը վերամշակվում է էլեկտրաէներաէներիգիայի, որը նախատեսված է Իրան արտահանման համար` 3 կվտ/ժ 1 խմ բնական գազի դիմաց: Ինչպես տեղեկացրել է Զանգանեն, նման բարտերի գործակիցը փոխվել է մինչև 3,2 կվտ/ժ 1 խմ դիմաց:
RUB | 4.32 | 0.03 |
USD | 387.09 | -0.21 |
EUR | 429.94 | 0.08 |
GBP | 509.68 | -0.20 |
CAD | 286.88 | 0.20 |
JPY | 27.10 | 0.11 |
CNY | 54.66 | 0.08 |
CHF | 459.56 | 1.87 |