Արմինֆո. «Պոբեդա» լոուքոստերը (Աէրոֆլոտ խմբի անդամ) մինչև աշուն կարող է սկսել դեպի Երևան ավիատոմսերի վաճառքը:
«Մինչև ամռան վերջը «Պոբեդա» ավիաընկերությունը նախատեսում է ավիատոմսերի վաճառքը նոր ուղղություններով` դեպի Ռոստով, Երևան, Բաքու, Թբիլիսի, ինչպես նաև Սամարայից դեպի Ալմաթի»,-հաղոդել է ՏԱՍՍ-ին «Աէրոֆլոտ» ընկերության աղբյուրը:
Ներկա պահին «Պոբեդա» լոուքոստերը չվերթներ է իրականացնում 58 ուղղություններով, այդ թվում 8 միջազգային (Գերմանիայի, Իսպանիայի, Իտալիայի, Սլովենիայի, Չեռնոգորիայի և Կիպրոսի մի քանի քաղաքներ): Ընկերությունը չվերթներ է իրականացնում նաև Ռուսաստանի ներսում, հիմնականում Մոսկվայից և Կրասնոդարի մարզից:
Այդ ամենը համընկավ նրա հետ, երբ «Արմենիա» ավիաընկերությունն այսօր հայտարարեց Երևան-Մոսկվա-Երևան ամենօրյա չվերթների մեկնարկի մասին:
Միևնույն ժամանակ, երբ «Արմենիա» ավիաընկերությունը հայտարարեց այն մասին, որ նախատեսում է կանոնավոր ավիաթռւչքներ իրականացնել ապրիլից, հնարավորություն ընձեռելով թռչել դեպի ԱՊՀ, Եվրոպա և Ասիայի երկրներ, այդ ժամանակյ տեղեկություն հայտնվեց այն մասին, որ ռուսական «Պոբեդան» նույնպես ստացել է դեպի Հայաստան թռիչքներ իրականացնելու թույլ տվություն: Հաղորդվում էր նաև, որ լոուքոստերը թույլտվություն է ստացել նաև Սոչիի ուղղությամբ: Սակայն, ինչպես այն ժամանակ հայտարարեցին Հայաստանի ավիացիոն ռեգուլյատորից, այդ ավիաընկերությունից ՔԱԳՎ հայտեր չի ստացել:
Հիշեցնենք, որ 2013 թվականի ապրիլի 1-ից «Արմավիա» ընկերոթյունը դադարեցրեց թռիչքները և սկսեց սնանկոթւյան գործընթացը: 2014-ին նույն ճակատագրին արժանացավ նաև «Էյր Արմենիա» ընկերությունը: 2013-ին ՀՀ կառավարոթյունը հաստատեց «բաց երկնքի» քաղաքականությունը, որից հետո սկսվեց օտարերկրյա ավիաընկերությունների համատարած հեռացումը Հայաստանի շուկայից և շուկայի մոնոպոլիզացիան ռուսական ավիաընկերությունների կողմից: Արդյունքում, ավիատոմսերի բարձր գների պատճառով հայ ուղևորներն սկսեցին օգտվել Վրաստանի ավիացիոն ծառայություններից, որտեղ հաջողությամբ են գործում եվրոպական մի շարք լոուքոստերներ: