Արմինֆո. «Արմենալ» գործարանը 2016 թվականի առաջին կիսամյակում 2.1% կրճատել է ալյումինե փայլաթիթեղի տարեկան արտադրությունը, մինչև 15002 տոննա, նախորդ տարվա 7.8% աճի համեմատ:
Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, միայն հունիսին Հայաստանում ալյումինե փայլաթիթեղի արտադրությունը նվազել է 0.4%, մինչև 2561 տոննա:
2016-ի առաջին կիսամյակում ալյումինե գլանվածքների արտադրության ծավալը կազմել է 3 տոննա, ինչը 70% ցածր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից, նախորդ տարվա 66.7% անգամ աճի համեմատ:
Հայկական ալյումինե փայլաթիթեղը հիմնականում արտահանվում է Եվրոպա, որտեղ արտահանումը 2015-ին ավելացել է 4,5 անգամ: Առաքումներ են կատարվում նաև ԱՄՆ: Նոր շուկաների յուրացումն ուղեկցվեց 2.7 անգամ ավելի աշխատատար, բայց 15% ավելի բարակ փայլաթիթեղի արտադրությամբ: 2015-ին ընկերությունում հաջողությամբ իրականացվեց արդիականացման և տեխնիկական վերազինման ծրագիրը:
Հիշեցնենք, որ ԱՐՄԵՆԱԼ գործարանն ստեղծվել է 2000 թվականին, Քանաքեռի ալյումինի գործարանի բազայի վրա, հանդիսանում է Հայաստանի խոշորագույն արդյունաբերական ձեռնարկություններից մեկը և ալյումինեփայլաթիթեղի միակ արտադրողը Կովկասում և Կենտրոնական Ասիայում: Գործարանը գտնվում ՌՈՒՍԱԼ-ի կազմում և «Սայանալ», «Ուրալսկայա ֆոլգա» և «Սայանսկայա ֆոլգա» ձեռնարկությունների հետ կազմում է ընկերության Փաթեթավորման բաժանմունքը:
RUB | 4.21 | 0.02 |
USD | 392.60 | -1.47 |
EUR | 418.04 | -2.71 |
GBP | 488.12 | -3.60 |
CAD | 285.09 | -1.38 |
JPY | 25.40 | -0.12 |
CNY | 54.22 | -0.22 |
CHF | 432.05 | -1.61 |