Արմինֆո. 2016 թվականի առաջին կիսամյակում Հայաստանում կարողացել է աշխատանքի ընդունվել 4757 քաղաքացի (տարեկան աճը` 4.2%), որից 2359-ը աշխատանքի է տեղավորվել 2-րդ եռամսյակում: Միայն հունիսին աշխատանքի է ընդունվել 840 մարդ (տարեկան աճը` 2.9%) կամ աշխատանք փնտրողների ընդհանուր թվի 0.8%-ը, որոնց թիվը հուլիսի 1-ին կազմել է 94.4 հազար մարդ, տարեկան աճը`12.7%: Այդ թվում կանայք կազմել են 63.1 հազար (տարեկան աճը`8.6%) իսկ տղամարդիկ` 33.3 հազար (տարեկան աճ`21.3%):
Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, գրանցված գործազուրկների թիվը Հայաստանում մինչև 2016 թվականի մայիսը հասել է 78.2 հազարի, տարեկան աճը` 5.1%, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 19.6% -ի փոխարեն: Այդ թվում կանայք կազմել են 53.6 հազար (տարեկան աճը`2.3%) իսկ տղամարդիկ` 24.6 հազար (տարեկան աճ`11.8%):
Գործազուրկների մեջ առաջատարն է մայրաքաղաքը`13.8 հազար քաղաքացի, որին հաջորդում են`Շիրակի մարզը - 13.6 հազար, Լոռու մարզը – 10.7 հազար և Կոտայքի մարզը – 7.9 հազար մարդ:
Մինչև 2016 թվականի հուլիսը գործատուների կողմից ներկայացվել է աշխատատեղի 1985 հայտ (տարեկան անկումը`0.6%), իսկ մեկ թափուր տեղի բեռնվածությունը կազմել է 49 մարդ (տարեկան աճը`14%):
Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի նորացված կանխատեսման, Հայաստանում գործազրկության մակարդակը 2016 թվականին կկազմի 18,3%, կանխատեսված`18,1% փոխարեն, հաջորդելով ամենամյա 0.2% նվազումներով 2017-2018 թվականներին: 2016 թվականին նվազագույն աշխատավարձի աճ չի նախատեսվում: Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, գործազրկության մակարդակը Հայաստանում երեք տարում 16,2% -ից աճել է մինչև 18,5%, 2015 թվականին` 18,5%, 2014-ին`17.6%, իսկ 2013-ին`16.2%:
RUB | 4.27 | 0.00 |
USD | 394.46 | -0.25 |
EUR | 425.62 | -1.93 |
GBP | 497.65 | -0.91 |
CAD | 290.11 | -0.27 |
JPY | 26.06 | -0.05 |
CNY | 54.57 | -0.05 |
CHF | 435.72 | -0.13 |