Արմինֆո. Հայաստանում ամերիկյան և եվրոպական արժույթների առուվաճառքի նվազող ակտիվությունը օգոստոսի 1-5-ը ՀՀ դրամն ամրապնդեց 476 դրամ/դոլար և 530 դրամ/եվրո մակարդակներում: Իսկ դրան զուգահեռ, ներբանկային շուկայում դիտվեց ռուբլու ակտիվ գնումներ, ՀՀ դրամը ռուսական ռուբլու նկատմամբ արժեզրկելով` 7.1-ից մինչև 7.2 դրամ/ռուբլլի: Միևնույն ժամանակ, արտարժույթի միջբանկային շուկան 3 անգամ նվազեցրեց դոլարային գործարքների ծավալը (300-900 հազար դոլար, նախորդ շաբաթ` 1.7-5.1 մլն.դոլար), իրականացնելով ամենօրյա գործարքներ, բացառությամբ ուրբաթ օրվան:
Բորսայական հարթակն այս շաբաթ նույնպես չգործեց, իսկ Կենտրոնական բանկը շարունակում էր ձեռնպահ մնալ միջամտություններից և ինտերվենցիաներից: Արդյունքում, ՀՀ դրամը 2016 թվականի առաջին կիսամյակում 482 դրամից ամրապնդվեց մինչև 477 դրամ/դոլար մակարդակ, բայց մինչ այդ հասցրեց արժազրկվել մինչև 496 դրամ/դոլար մակարդակ (փետրվարի 12-ին), 479 դրամից մինչև 484.5 դրամ/դոլար (ապրիլի առաջին տասնօրյակում), 479 դրամից մինչև 480.5 դրամ/դոլար (մայիսի կեսերին), 478 դրամից մինչև 479 դրամ/դոլար (հունիսի սկզբին) և 476 դրամից մինչև 477 դրամ/դոլար (հունիսի 30-ին), հետագայում, հուլիսի առաջին կեսին ամրապնդվեց 477 դրամ/դոլար մակարդակում, որից հետո, հուլիսի 24-ին ամրապնդվեց 476 դրամ/դոլար մակարդակում, բայց արժեզրկման տրամադրությունները վերջին շաբաթվա ընթացքում դրամը կրկին վերադարձրին 477 դրամ/դոլար մակարդակ: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից, բորսայական հարթակը շարունակում է լռել, իսկ արտարժույթի միջբանկային շուկան չգործեց միայն ուրբաթ օրը: Իսկ մնացած օրերի ընթացքում նվազագույն ծավալն արձանագրվեց` 300 հազ.դոլար, իսկ առավելագույն ծավալը`900 հազ.դոլար, որից հետո, չորեքշաբթի և հինգշաբթի օրերին գրանցելով 700 և 600 դոլար ծավալներ: Ընդհանուր հաշվով, օգոստոսի 1-5-ը արտարժույթի միջբանկային շուկայի շաբաթական ծավալը կազմեց 2.5 մլն.դոլար (նմախորդ շաբաթ` 7.2 մլն.դոլար), միջին կշռված փոխարժեքը ձևավորելով 476.57 դրամ/դոլար մակարդակում (նմախերդ շաբաթ` 476.73 դրամ/դոլար):
Աղբյուրի համաձայն, ներբանկային շուկայում օգոստոսի 1-5-ը առքի և վաճառքի ծավալները համապատասխանաբար կրճատվեցին` 31.8% և 23.4%, և ադ միտումը դիտվեց նաև եվրոյով գործարքներով – առքը/վաճառքը համապատասխանաբար կրճատվեց 22.5% և 34.5%, իսկ ռուբլու նկատմամբ 17% բարձրացավ առքի հետաքրքրությունը 17%, իսկ վաճառքն աճեց 0.1%: Այսպես, գնվել է 63.4 մլն.դոլար, 475.41 դրամ/դոլար միջին փոխարժեքով, 9.3 մլն.եվրո, 528.63 դրամ/եվրո փոխարժեքով և 1.164 մլրդ.ռուբլի, 7.13 դրամ/ռուբլի միջին փոխարժեքով, իսկ վաճառվել է 73.6 մլն.դոլար, 476.77 դրամ/դոլար միջին փոխարժեքով, 9.5 մլն.եվրո, 533.80 դրամ/եվրո միջին փոխարժեքով և 432.3 մլն.ռուբլի, 7.22 դրամ/ռուբլի միջին փոխարժեքով:
Նախորդ շաբաթ (հուլիսի 25-30-ը) Հայաստանի բանկերի կողմից տրամադրվել է 36.4 մլրդ դրամի և 56.5 մլն դոլարի վարկեր: Նախորդող շաբաթվա համեմատ (հուլիսի 18.23-ը) դրամով տրամադրված վարկերի ծավալն սճել է 8.3%, իսկ դոլարով տրամադրված վարկերի ծավալը`27.3%:
Հիշեցնենք, որ 2015 թվականին արտարժույթի մանրածախ շուկայում դրամը դոլարի նկատմամբ 477 դրամից թուլացավ մինչև 482 դրամ/դոլար մակարդակ, եվրոյի նկատմամբ` 571,5-ից մինչև 529 դրամ / եվրո մակարդակ, իսկ ռուսական ռուբլու նկատմամբ` 8.2-ից մինչև 6.9 դրամ/ռուբլի մակարդակ: Ընդ որում, դեկտեմբերին 14-28-ը Կենտրոնական բանկը գրեթե ամեն օր միջամտում էր շուկային: Դրամի արժեզրկումային տրամադրությունները դիտվում էին երկրի արտաքին առևտրի շրջանառության անկմանը զուգահեռ (մոտ 20.6%), այդ թվում, ներմուծումը կրճատվեց մոտ 26.5%, արտահանումը` մոտ 3.9%, իսկ դեպի Հայաստան դրամական փոխանցումների ներհոսքը կրճատվեց ավելի քան 30%, և այդ ամենը տեղի է ունենում բնակչության առանց այն էլ ցածր վճարունակության և երկրի տնտեսական ցածր ակտիվության պայմաններում: 2016 թվականից Հայաստանի արտարժույթի մանրածախ շուկայում ՀՀ դրամը ԱՄՆ դոլարի նկատմամբ կրկին սկսվեց արժեզրկվել, փետրվարի 12-ին դոլարի նկատմամբ արժեզրկվելով մինչև 496 դրամ/դոլար մակարդակ, բայց մարտին սկսեց ամրապնդվել և մարտի 25-ին հասավ 482 դրամ/դոլար մակարդակ, ընդամենը դանդաղեցնելով եվրոյի և ռուբլու նկատմամբ արժեզրկումը: Հետագայում, ապրիլի կեսերից դրամը դոլարի նկատմամբ սկսեց ամրապնդվել, ապրիլի 29-ին`479 դրամ/դոլար մակարդակում, շարունակելով այդ միտումները նաև մայիսին: Մայիսի 31-ին դրամն ամրապնդվեց 478 դրամ/դոլար մակարդակում, եվրոյի նկատմամբ` 532 դրամ/եվրո, իսկ ռուբլու նկատմամբ` 7.3 դրամ/ռուբլի մակարդակներում: Հունիսի առաջին կեսը ՀՀ դրամի համար զուսպ դեվալվացիոն էր, բայց հետո տեղի ունեցավ ամրապնդում`հունիսի 30-ին դրամը դոլարի նկատմամբ ամրապնդվեց 477 դրամ/դոլար մակարդակում, եվրոյի նկատմամբ` 529 դրամ/եվրո, իսկ ռուբլու նկատմամբ` 7.4 դրամ/ռուբլի մակարդակում: Հուլիսին դրամը դոլարի նկատմամբ պահպանվեց 477 դրամ/դոլար, եվրոյի նկատմամբ`532 դրամ/եվրո, իսկ ռուբլու նկատմամբ`7.1 դրամ/ռուբլի մակարդակներում: Օգոստոսի 1-5-ը դրամը դոլարի նկատմամբ ամրապնդվեց 476 դրամ/դոլար մակարդակում, եվրոյի նկատմամբ` 530 դրամ/եվրո, իսկ ռուբլու նկատմամբ`7.2 դրամ/ռուբլի մակարդակներում: