Արմինֆո. Հայրենական արտադրողին աջակցելու նպատակով, երկրի շուկայում իրացվող արտադրանքի ծավալների ավելացման համատեքստում, «ՓՄՁ Համագործակցություն» Ասոցիացիայի ղեկավար Հակոբ Ավագյանն օգոստոսի 8-ին համագործակցության հուշագիր է ստորագրել Հայաստանի ապրանքների և ծառայությունների առևտրի առցանց-հարթակների ղեկավարներ Վահան Քերոբյանի (menu.am), Զառա Մազմանյանի (buy.am) և Ալեքս Ալեքսանյանի (crossroad.com) հետ:
Ստորագրման ընթացքում Հ.Ավագյանը պարզաբանել է, որ հուշագրի շրջանակներում մասնակիցների կողմից menu.am, buy.am և crossroad.com կայքերում կստեղծվեն «Made in Armenia» անվանոմով աձանձին հարթակներ, որտեղ հայ արտադրողը կարող է առցանց-ռեժիմով իրացնել իր արտադրանք, չբախվելով դժվարություններին, որոնք հաճախ առաջանում են առևտրի ցանցերի հետ հյամագործակցության ընթացքում:
ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հետ զրույցում Հ.Ավագյանը նշել է արտադրողների ամենից հաճախ առաջացող պրոբլեմներն առևտրի ցանցերի և օբյեկտների հետ շփումների ընթացքում: «Քանի որ երկրի մանրածախ շուկայում առևտրի ցանցերի դերը հսկայական է, նրանք արտադրողներին առաջարկում են այնպիսի պայմաններ, որոնք ձեռնտու են միայն իրենց»,-ասել է Հ.Ավագյանը: «Որքան էլ բարձր լինի արտադրված ապրանքի որակը, այնուամենայնիվ, ՓՄՁ սկսնակ ներկայացուցչի համար դժվար է մտնել շուկա և բարձրացնել իր ապրանքի ճանաչելիության մակարդակը»,-հավելել է նա: Երկրորդ անհանգստացնող պրոբլեմը նա նշել է առևտրի ցանցերի գործունեության հստակ ուղղվածության բացակայությունը: «Իրենց հաշվարկներում առևտրի ցանցերը հստակ տեսնում են, թե որ ապրանքն ունի լայն պահանջարկ, և սկսում են այդ նույնից արտադրել և ավելի մատչելի գներով: Բնական է, որ դրանով մրցակցություն է առաջանում տեղական արտադրողի հետ, իսկ վերջնական արդյունքում`վերջինիս ապրանքը դուրս է մղվում շուկայից: Դա առաջին հերթին արդարացի չէ արտադրողի նկատմամբ»,-պարզաբանել է նա, միաժամանակ ընդգծելով շուկայի անդամների պարտականությունների հստակ սահմանման անհրաժեշտությունը:
Ըստ Հ.Ավագյանի, այս նախաձեռնոյթունը չի բերի մենաշնորհների ստեղծման, քանի որ շուկայում գործում են առցանց-անալոգները, մասնավորապես, mediamarket.am-ը, որը, նրա խոսքով, ի սկզբանե իրացնում է բացառապես հայկական ապրանքներ: Ավագյանը վստահություն է հայտնում, որ համագործակցությունը կկրի երկարաժամկետ բնույթ և շուկայում կհայտնվեն նոր մասնակիցներ, որոնք կխթանեն հայրենական արտադրողի ապրանքների իրացումը:
Միևնույն ժամանակ, Հ.Ավագյանը ԶԼՄ-ների միջոցով տեղական արտադրողներին կոչ է անում միանալ ծրագրին, որն իրականացվում է հուշագրի շրջանակներում:
Հիշեցնենք, որ «ՓՄՁ Համագործակցություն» Ասոցիացիան ստեղծվել է 2014 թվականին, երկրի ՓՄՁ-հատվածի աջակցության և զարգացման նպատակով: Ներկայումս կազմակերպոթյունն ունի ավելի քան 500 մասնակից:
Crossroad-ը ապրանքների, ծառայությունների, կտրոնների առցանց գերխանութ է, ինչպես նաև` առցանց գնորդների համար սոցիալական համայնք: Այն գնումների, վաճառքի, գովազդի և շփման գլոբալ հարթակ է: Գնորդները կարող են գտնել և գնել բազմատեսակ ապրանքներ և ծառայություններ Crossroad հարթակում: Վաճառողները կարող են բացել իրենց սեփական ինտերնետային խանութը Crossroad-ի հարթակում, ինչպես նաև հրապարակել շուկայական ապրանքներ, վաճառել և գովազդել դրանք: Crossroad –ը հոգում է վճարումների, վերադարձի, փոխհատուցման գործընթացները և հաճախորդների աջակցությունը: Սպառողների համար նախատեսված սոցիալական գործիքները թույլ են տալիս ստանալ անհատականացված նորություններ ապրանքատեսակների և ծառայությունների մասին` ըստ օգտվողների անձնական էջի, հետաքրքրությունների և գնումների սովորույթների: Մատակարաների համար ստեղծված սոցիալական գործիքները իրենց հերթին հնարավորություն են տալիս կազմակերպել նպատակային վաճառքներ և գովազդային քարոզարշավներ, որոնք անհատականացված են յուրաքանչյուր օգտվողի համար: Բացի այդ, սպառողների և մատակարարների առցանց շփումը , ինչպես նաև սպառողների կողմից ստացված վարկանիշները և կարծիքները դարձնում են Crossroad-ը աշխույժ սոցիալական հարթակ, որտեղ օգտվողները կարող են կիսվել իրենց մտքերով և գնումների/վաճառքի հետ կապված ավելի խելամիտ որոշումներ կայացնել: