Արմինֆո. Համատեղ ակցիայի շրջանակներում «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն և MasterCard միջազգային վճարային համակարգը հաճախորդներին առաջարկում են անվճար հաճախել կինո:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, օգոստոսի 15-ից հոկտեմբերի 15-ը ընկած ժամանակահատվածում MasterCard կամ Maestro քարտով առնվազն 8 000 ՀՀ դրամի չափով գնում կատարելիս հաճախորդները կստանան կինոթատրոնի երկու տոմսի կտրոն: Կտրոնը ստանալու համար անհրաժեշտ է հավաքել 8 այդպիսի անդորրագիր և ներկայացնել Dalma Garden Mall և Yerevan Mall առևտրի կենտրոններում գործող նվերների տրամադրման կետ:
Հիշեցնենք, որ հանրապետության տարբեր առևտրային կետերում անկանխիկ գնումներ կատարելիս MasterCard Maestro, MasterCard Standard, MasterCard Gold բանկի քարտապաններին (POS-տերմինալներից և e-commerce ծառայությունից օգտվող հաճախորդներին) տրամադրվում է նաև 1% cash-back:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության`«Հայկական բանկերը քարտային բիզնեսում» վերլուծական տեղեկագրի, Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը 2016 թվականի ապրիլի 1-ի դրությամբ ունեցել է մոտ 32 հազար ակտիվ քարտ, որի մոտ 61% - ը կազմում են Visa քարտերը և ավելի քան 39%`MasterCard քարտերը: Visa քարտերի թվով բանկը զբաղեցնում է իններորդ տեղը, իսկ MasterCard-ի թվով 11-րդ տեղը: Տարեկան կտրվածքով MasterCard համակարգի քարտերը նվազել են 1,5%, իսկ Visa քարտերն աճել են 0,5%: Պլաստիկ գործարքների ծավալը 2015 թվականին կազմել է 54 մլրդ դրամ (11-րդ տեղ): Նշվբած գումարի 65% -ը կամ 35 մլրդ դրամը (10-րդ տեղ) կազմել են բանկոմատներով գործարքները, տարեկան կտրվածքով աճը`6,2%: Սեփական POS- տերմինալների և բանկոմատների քանակով բանկն զբաղեցնում է 10-րդ տեղը – համապատասխանաբար` 286 հատ և 81 հատ: Բանկը թողարկում և սպասարկում է ինչպես միջազգային Visa և MasterCard, այնպես էլ տեղական ArCa քարտեր: Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբն առաջինն էր Հայաստանում, որ դարձավ Visa համակարգի լիիրավ անդամ, թողարկելով առաջին Visa քարտերը և գործարկելով ինտերնետ-էկվայրինգի առաջին նախագիծը:
Նշենք, որ 2007 թվականի նոյեմբերին «Գազպրոմբանկ» ԲԲԸ-ն գնեց 1998 թվականին հիմնադրված հայկական Առէքսիմբանկի բաժնետոմսերի 80% -ը, 2008 թվականի հուլիսին իր մասնաբաժինը հասցնելով 94.15% -ի, իսկ 2008 թ. սեպտեմբերին Գազպրոմբանկը Ռայֆֆայզենբանկից գնեց նաև մնացած 5.85%-ը, դառնալով «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ 100% բաժնետերը: Ներկայումս «Գազպրոմբանկը» հանդիսանում է Ռուսաստանի երեք խոշորագույն բանկերց մեկը:-