Երեթշաբթի, 16 Օգոստոսի 2016 18:43
Ալինա Հովհաննիսյան

CARMAC ծրագրի երկրորդ փուլին, որն ուղղված է անասնաբուծության զարգացմանը, արդեն ներգրավված են Հայաստանի 8 մարզերի 111 համայնքներ

CARMAC ծրագրի երկրորդ փուլին, որն ուղղված է անասնաբուծության զարգացմանը, արդեն ներգրավված են Հայաստանի 8 մարզերի 111 համայնքներ

Արմինֆո. Այսօր տեղի է ունեցել «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ տնօրեն Գագիկ Խաչատրյանի մամուլի ասուլիսը, որի ընթացքում ներկայացվել են «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» (CARMAC)  առաջին և երկրորդ ծրագրերի  շրջանակներում կատարված աշխատանքներն ու գրանցված արդյունքները:

 

Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ գյուղատնտեսության նախարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից,  ՀՀ կառավարության կողմից Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող հնգամյա CARMAC ծրագիրը մեկնարկել է 2011 թվականի հուլիսին, այն նախատեսվում է ավարտել 2016 թ. սեպտեմբերին:

 

Ծրագրի հիմնական նպատակներն են` աջակցել ՀՀ 6 մարզի (Արագածոտն, Շիրակ, Լոռի, Տավուշ, Գեղարքունիք և Սյունիք) անասնապահական ուղղվա­ծություն ունեցող բարձր լեռնային և սահմանամերձ 55 համայնքներին, որտեղ անաս­նապահությունն ապրուստի հիմնական միջոց է հանդիսանում, ներդնել արոտօգտագործման և կերար­տադրության վրա հիմնված անասնապահական մթերքի արտադրության արդյունավետ և կայուն համակարգ, ստեղծել համայնքներում արոտօգտագործող­ների միավորում սպառողական կոոպերատիվներ, աջակցել նոր արտադրատեսակների ստեղծմանը և տարածմանը, ինչպես նաև բարելավել տոհմային աշխատանքների և կենդանիների առողջությանն ուղղված միջոցառումների որակը՝ անասնաբուժական ծառայությունների միջոցով:

 

Անդրադառնալով ծրագրի արդյունքներին` գրասենյակի տնօրենը նշել է, որ ծրագրի արդյունավետ իրականացման շնորհիվ առաջացած խնայողությունների հաշվին ջրարբիացման համակարգերի կառուցման և գյուղտեխնիկայի տրամադրման նպատակով 55 համայնքից բացի ընդգրկվել է լրացուցիչ ևս 26 համայնք: Բոլոր 81 համայնքներում կատարվել են կերհանդակների քարտեզագրման, գնահատման և կենդանիների հերթափոխ արածեցման սխեմաների մշակման աշխատանքներ՝ ընդգրկելով 176 հազար հա արոտավայր և ավելի քան 120 հազար պայմանական գլուխ կենդանի: Ներկայացված ջրարբիացման համակարգերի կառուցման ծրագրերի հիման վրա անցկացվել է 199.7 կմ ջրագիծ և կառուցվել է 243 հատ խմոց, տրամադրվել է 736 միավոր գյուղտեխնիկա, այդ թվում` 151 անիվավոր տրակտոր:

 

2011 թվականի համեմատ գրանցվել է անասնապահական արտադրանքի ծավալների աճ, կովերի տարեկան միջին կաթնատվությունը՝ շուրջ 33.8%, խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակը` շուրջ 20%:

 

Ծրագրի շրջանակում կառուցվել է 4 անասնաբուժական սպասարկման կենտրոն՝ Սյունիքի Խնձորեսկ, Արագածոտնի Արտաշավան, Գեղարքունիքի Ճամբարակ և Տավուշի Բերդ համայնքներում:  Ներկայումս ընթացքի մեջ են ևս մեկ անասնաբուժական սպասարկման կենտրոնի շինարարական աշխատանքները Շիրակի Փանիկ համայնքում: 

«Առաջնորդվելով հաջողությամբ իրականացվող CARMAC ծրագրի արդյունքներով, ինչպես նաև ծրագրի նկատմամբ գյուղական համայնքների շրջանակներում առկա մեծ պահանջարկով, ՀՀ կառավարությունը դիմել է Համաշխարհային բանկին առաջին ծրագրի շրջանակներում իրականացված աշխատանքների շարունակականությունն ապահովելու հայցով», - նշել է Գագիկ Խաչատրյանը:

 

2015 թվականի հունվարից գործողության մեջ է մտել CARMAC 2 հնգամյա ծրագիրը, որի հիմնական նպատակներն են շարունակել աջակցել ընտրված լեռնային և սահմանամերձ 100 համայնքների արոտավայրերի և անասնապահական համակարգերի արտադրողականության ու կենսունակության բարելավմանը, աջակցել Հայաստանի համար կարևոր գյուղատնտեսական արտադրանքի արժեշղթաներում ընդգրկված տեղական արտադրողների և վերամշակողների կարողությունների հզորացմանը, և այլն:

Խոսելով երկրորդ ծրագրի ընթացքի մասին` Գագիկ Խաչատրյանը նշել է, որ նախատեսված 8 մարզի 100 համայնքի փոխարեն ծրագրում արդեն իսկ ընդգրկվել է 113 համայնք, և ելնելով ծրագրի ներկայիս ընթացքից, ակնկալվում է ընդգրկված համայնքների թվի աճ: Ծրագրի շրջանակում համայնքներին տրամադրվել է 229 միավոր գյուղտեխնիկա, այդ թվում` 58 անիվավոր տրակտոր:

 

Հանրապետության ֆերմերային տնտեսությունների շրջանում տեղական բարձրորակ սերմերի ու սածիլների պահանջարկը ապահովելու նպատակով նախատեսվում է վերանորոգել և վերազինել ՀՀ ԳՆ «Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի ապակեպատ ջերմատունն ու ֆիտոպաթոլոգիայի լաբորատորիայի մասնաշենքը:

 

Անասնաբուժական սպասարկման կենտրոններ կառուցելու համար ընտրվել են Լոռու Մեծ Պարնի և Կոտայքի Հրազդան համայնքները, որտեղ աշխատանքները գտնվում են նախագծման և հողատարածքի նկատմամբ սեփականության փոխանցման ընթացքում:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Ameria PhonePOS.  Նոր հավելված` սմարթֆոնով անկանխիկ վճարումներ ստանալու համարAmeria PhonePOS.  Նոր հավելված` սմարթֆոնով անկանխիկ վճարումներ ստանալու համար
ՊԵԿ-ը հաղորդում է որոշ տրանսպորրտային միջոցների մաքսային գործառնությունները ժամանակավորապես այլ մաքսատուն-վարչություններում իրականացնելու հնարավորության մասինՊԵԿ-ը հաղորդում է որոշ տրանսպորրտային միջոցների մաքսային գործառնությունները ժամանակավորապես այլ մաքսատուն-վարչություններում իրականացնելու հնարավորության մասին
Կապիտալ ծախսերի թերակատարումը խոսում է պրոֆեսիոնալիզմի պակասի մասին. տնտեսագետԿապիտալ ծախսերի թերակատարումը խոսում է պրոֆեսիոնալիզմի պակասի մասին. տնտեսագետ
Արևային էլեկտրակայանների անվերահսկելի կառուցումը կարող է անդրադառնալ Հայաստանի պարենային անվտանգության վրա. փորձագետԱրևային էլեկտրակայանների անվերահսկելի կառուցումը կարող է անդրադառնալ Հայաստանի պարենային անվտանգության վրա. փորձագետ
ԵԱԶԲ. 2023 թվականին եվրասիական տարածաշրջանի տնտեսությունների համար արտաքին պայմանները կարող են վատթարանալԵԱԶԲ. 2023 թվականին եվրասիական տարածաշրջանի տնտեսությունների համար արտաքին պայմանները կարող են վատթարանալ
2023 թվականից Հայաստանում ջրի սակագինը կբարձրանա2023 թվականից Հայաստանում ջրի սակագինը կբարձրանա
Մինչև 2028 թվականը Հայաստանը նախատեսում է տիեզերք արձակել հայկական ևս երկու արբանյակՄինչև 2028 թվականը Հայաստանը նախատեսում է տիեզերք արձակել հայկական ևս երկու արբանյակ
ԱԶԲ-ը կաջակցի Հայաստանին հողմային էներգետիկայի զարգացման գործումԱԶԲ-ը կաջակցի Հայաստանին հողմային էներգետիկայի զարգացման գործում
ԱՄՆ-ը դիտարկում է Հայաստանին շուկայական տնտեսության կարգավիճակ տրամադրելու հնարավորությունըԱՄՆ-ը դիտարկում է Հայաստանին շուկայական տնտեսության կարգավիճակ տրամադրելու հնարավորությունը
Պարտատոմսերի հերթական դոլարային տրանշը IDBank-իցՊարտատոմսերի հերթական դոլարային տրանշը IDBank-ից
Հայաստան ժամանող զբոսաշրջիկները բախվել են անկանխիկ վճարումների պահանջներով պայմանավորված դժվարությունների. պատգամավորՀայաստան ժամանող զբոսաշրջիկները բախվել են անկանխիկ վճարումների պահանջներով պայմանավորված դժվարությունների. պատգամավոր
Հարկայինը պարզաբանել է բնակարանի վարձակալության դիմաց եկամուտների հարկման առանձնահատկություններըՀարկայինը պարզաբանել է բնակարանի վարձակալության դիմաց եկամուտների հարկման առանձնահատկությունները
ԱրարատԲանկը՝ «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ-ի պարտատոմսերի տեղաբաշխող   ԱրարատԲանկը՝ «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ-ի պարտատոմսերի տեղաբաշխող  
Visa-յի արշավի հաջողակ հաղթողը Կոնվերս Բանկի հաճախորդ էVisa-յի արշավի հաջողակ հաղթողը Կոնվերս Բանկի հաճախորդ է
 Կոնվերս Բանկն առաջարկում է ստանալ նոր վճարային քարտ և միանալ խրախուսման արշավին Կոնվերս Բանկն առաջարկում է ստանալ նոր վճարային քարտ և միանալ խրախուսման արշավին
Վահան Քերոբյան. Հայաստանի տնտեսությունն արագ վերականգնվել է Վահան Քերոբյան. Հայաստանի տնտեսությունն արագ վերականգնվել է "սեպտեմբերյան շոկից" հետո
Google Pay-ն այլևս հասանելի է ԱրարատԲանկի քարտապանների համարGoogle Pay-ն այլևս հասանելի է ԱրարատԲանկի քարտապանների համար
2021-2022թթ.-ին Ակբա բանկը շուրջ 246.000.000 ՀՀ դրամ է տրամադրել «Հայաստան» համահայկական հիմնադրամին2021-2022թթ.-ին Ակբա բանկը շուրջ 246.000.000 ՀՀ դրամ է տրամադրել «Հայաստան» համահայկական հիմնադրամին
ԱԶԲ-ն ցանկանում է ընդլայնել Հայաստանի հետ փոխգործակցային ծրագրերը, որոնք վերաբերում են տրանսպորտային հաղորդակցության, «կանաչ տնտեսության», կրթության ոլորտներինԱԶԲ-ն ցանկանում է ընդլայնել Հայաստանի հետ փոխգործակցային ծրագրերը, որոնք վերաբերում են տրանսպորտային հաղորդակցության, «կանաչ տնտեսության», կրթության ոլորտներին
Դրամի արժեւորումը դրական կանդրադառնա գազի և էլեկտրաէներգիայի սակագների վրա. ՀԾԿՀ ղեկավարԴրամի արժեւորումը դրական կանդրադառնա գազի և էլեկտրաէներգիայի սակագների վրա. ՀԾԿՀ ղեկավար
ԱԺ-ն հավանություն է տվել միկրոձեռնարկությունների համար պայմանները խստացնելու կառավարության նախաձեռնությանըԱԺ-ն հավանություն է տվել միկրոձեռնարկությունների համար պայմանները խստացնելու կառավարության նախաձեռնությանը
Փաշինյանը կոչ է արել չվախենալ պետական պարտքի բացարձակ մեծությունիցՓաշինյանը կոչ է արել չվախենալ պետական պարտքի բացարձակ մեծությունից
Զարգացման ֆրանսիական գործակալությունը Երևանում մշտական ներկայացուցչություն կբացիԶարգացման ֆրանսիական գործակալությունը Երևանում մշտական ներկայացուցչություն կբացի
Հայաստանում ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման առաջարկվող բարեփոխումը չի կարող ապահովել հայտարարված նպատակների իրագործումը. Տիգրան ՋրբաշյանՀայաստանում ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման առաջարկվող բարեփոխումը չի կարող ապահովել հայտարարված նպատակների իրագործումը. Տիգրան Ջրբաշյան
IDBank-ի «Մալաթիա» մասնաճյուղն՝ ավելի հարմարավետ ու ժամանակակիցIDBank-ի «Մալաթիա» մասնաճյուղն՝ ավելի հարմարավետ ու ժամանակակից
Նախարար Խաչատրյան. ՏՀՏ ոլորտում զբաղվածների 43 տոկոսը կանայք ենՆախարար Խաչատրյան. ՏՀՏ ոլորտում զբաղվածների 43 տոկոսը կանայք են
Հայաստանը մասնակցել է ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի 3-րդ նիստինՀայաստանը մասնակցել է ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի 3-րդ նիստին
Հայաստանի խոշորագույն հանքարդյունաբերական ձեռնարկությունը հրապարակել է իր Կայուն զարգացման առաջին զեկույցըՀայաստանի խոշորագույն հանքարդյունաբերական ձեռնարկությունը հրապարակել է իր Կայուն զարգացման առաջին զեկույցը
IDBank-ի քարտերով արդեն հնարավոր է վճարել Apple Pay-ի միջոցովIDBank-ի քարտերով արդեն հնարավոր է վճարել Apple Pay-ի միջոցով
Կոնվերս Բանկը հայտարարում է արժեկտրոնային պարտատոմսերի տեղաբաշխման մեկնարկի մասինԿոնվերս Բանկը հայտարարում է արժեկտրոնային պարտատոմսերի տեղաբաշխման մեկնարկի մասին
Խաղողագործության և գինեգործության հիմնադրամ. Հայաստանում գինու արտադրության ծավալները 5 տարվա ընթացքում ավելացել են գրեթե 2 անգամԽաղողագործության և գինեգործության հիմնադրամ. Հայաստանում գինու արտադրության ծավալները 5 տարվա ընթացքում ավելացել են գրեթե 2 անգամ
Իրանը հարստացրել է ուրանի արդյունահանումը մինչեւ 60 տոկոսԻրանը հարստացրել է ուրանի արդյունահանումը մինչեւ 60 տոկոս
Խմելու ջուրը մինչև 2024 թվականը քաղաքացիների համար չի թանկանաԽմելու ջուրը մինչև 2024 թվականը քաղաքացիների համար չի թանկանա
Գնել Սանոսյանը՝ ուկրաինահայ գործարարներին. տեղական շինարարական ընկերությունների ներուժը չի բավարարումԳնել Սանոսյանը՝ ուկրաինահայ գործարարներին. տեղական շինարարական ընկերությունների ներուժը չի բավարարում
ԱԶԲ Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր տնօրենը պատմել է Հայաստանի հետ համագործակցության զարգացման հեռանկարային ուղղությունների մասինԱԶԲ Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր տնօրենը պատմել է Հայաստանի հետ համագործակցության զարգացման հեռանկարային ուղղությունների մասին
Ֆինանսների նախարարությունը ներկայացրել է 2022թ. գործունեության հաշվետվությունըՖինանսների նախարարությունը ներկայացրել է 2022թ. գործունեության հաշվետվությունը
Իրանի էներգետիկայի նախարարը հայտարարել է Իրանի, Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ էլեկտրաէներգիայի փոխանակման նախագծի գործարկման մասինԻրանի էներգետիկայի նախարարը հայտարարել է Իրանի, Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ էլեկտրաէներգիայի փոխանակման նախագծի գործարկման մասին
USAID-ը Հայաստանում ջրային ռեսուրսների կառավարման արդյունավետության բարձրացման նոր ծրագիր է գործարկելUSAID-ը Հայաստանում ջրային ռեսուրսների կառավարման արդյունավետության բարձրացման նոր ծրագիր է գործարկել
Ակբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխելուԱկբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխելու
Հայաստանի տնտեսության 2022 թվականի արդյունքներով, ամենայն հավանականությամբ, պատմական ռեկորդ չի արձանագրվի. Հայկազ ՖանյանՀայաստանի տնտեսության 2022 թվականի արդյունքներով, ամենայն հավանականությամբ, պատմական ռեկորդ չի արձանագրվի. Հայկազ Ֆանյան
Հայաստանն ու Ուկրաինան քննարկել են տեխնոլոգիական ոլորտում համագործակցության հնարավորություններըՀայաստանն ու Ուկրաինան քննարկել են տեխնոլոգիական ոլորտում համագործակցության հնարավորությունները
Երեւանն ու Թեհրանը շարունակում են ընդլայնել տնտեսական հարաբերություններըԵրեւանն ու Թեհրանը շարունակում են ընդլայնել տնտեսական հարաբերությունները
Հայաստանի արտահանողներն իրենց խնդիրների մասին պատմել են էկոնոմիկայի նախարար Վահան ՔերոբյանինՀայաստանի արտահանողներն իրենց խնդիրների մասին պատմել են էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին
Վերին Լարսում իրավիճակը պահանջում է օպերատիվ լուծումներ. ՊԵԿ ներկայացուցիչները հարցը քննարկել են ՄոսկվայումՎերին Լարսում իրավիճակը պահանջում է օպերատիվ լուծումներ. ՊԵԿ ներկայացուցիչները հարցը քննարկել են Մոսկվայում
Տավուշում հիմնված  ընտանեկան բիզնեսի հաջողությունները. տնից հյուրատուն ու փոքր գինեգերծարանՏավուշում հիմնված  ընտանեկան բիզնեսի հաջողությունները. տնից հյուրատուն ու փոքր գինեգերծարան
Հայաստանում կապիտալ ծախսերի թերակատարումը տխուր ավանդույթ է դարձել. «Լույս» հիմնադրամՀայաստանում կապիտալ ծախսերի թերակատարումը տխուր ավանդույթ է դարձել. «Լույս» հիմնադրամ
Հայաստանը հանրաճանաչ ուղղություն է դառնում բելառուսների համարՀայաստանը հանրաճանաչ ուղղություն է դառնում բելառուսների համար
Ռոբերտ Խաչատրյան. Հայաստանում արբանյակի կառավարման կենտրոնը պատրաստ կլինի մինչեւ տարեվերջՌոբերտ Խաչատրյան. Հայաստանում արբանյակի կառավարման կենտրոնը պատրաստ կլինի մինչեւ տարեվերջ
Հայաստանում ձեռնամուխ են եղել առաջին արբանյակի կառուցման աշխատանքներինՀայաստանում ձեռնամուխ են եղել առաջին արբանյակի կառուցման աշխատանքներին
Գեոպրոմայնինգ ընկերության Մամլո ծառայությունԳեոպրոմայնինգ ընկերության Մամլո ծառայություն
Փոթի-Փոթի-"Կավկազ" նավահանգիստ լաստանավի գործարկման հարցում զգալի առաջընթաց է նախանշվել. փոխնախարար
Հայաստանը ԶՖԳ-ից եւ ԱԶԲ-ից վարկ կստանա ֆիսկալ կայունության եւ ֆինանսական շուկաների զարգացման համարՀայաստանը ԶՖԳ-ից եւ ԱԶԲ-ից վարկ կստանա ֆիսկալ կայունության եւ ֆինանսական շուկաների զարգացման համար
Օդանավակայանների միջազգային խորհուրդը պատրաստ է 400 մլն եվրո ուղղել Օդանավակայանների միջազգային խորհուրդը պատրաստ է 400 մլն եվրո ուղղել "Զվարթնոց" օդանավակայանի թողունակության ավելացմանը
Կոնվերսբանկը նոյեմբերի 22-ին վաճառքի կհանի 3 մլրդ դրամ եւ 10 մլն դոլար ծավալով դրամային եւ դոլարային պարտատոմսերի մեկական տրանշԿոնվերսբանկը նոյեմբերի 22-ին վաճառքի կհանի 3 մլրդ դրամ եւ 10 մլն դոլար ծավալով դրամային եւ դոլարային պարտատոմսերի մեկական տրանշ
Shell-ը մտադիր է իր ներկայացուցչությունը բացել ԵրեւանումShell-ը մտադիր է իր ներկայացուցչությունը բացել Երեւանում
Հայաստանի տնտեսությունն անառողջ է. տնտեսագետն առաջարկում է առկա խնդիրների լուծման եղանակներՀայաստանի տնտեսությունն անառողջ է. տնտեսագետն առաջարկում է առկա խնդիրների լուծման եղանակներ
Կառավարությունը Երևանի քաղաքապետարանի ձեռքերը կարձակի՝ վթարային շենքերի քանդման գործումԿառավարությունը Երևանի քաղաքապետարանի ձեռքերը կարձակի՝ վթարային շենքերի քանդման գործում
2023 թվականից Հայաստանում ներդրվում է ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգ2023 թվականից Հայաստանում ներդրվում է ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգ
Հայաստանում հասաանելի են google pay եւ google wallet ծառայություններըՀայաստանում հասաանելի են google pay եւ google wallet ծառայությունները
Իրան էլեկտրաէներգիայի արտահանման ներուժի գործարկման դեպքում դա կանդրադառնա ներքին սակագների վրա. Մհեր ԳրիգորյանԻրան էլեկտրաէներգիայի արտահանման ներուժի գործարկման դեպքում դա կանդրադառնա ներքին սակագների վրա. Մհեր Գրիգորյան
Կարդալ ավելին


Արտ. փոխարժեքները
29.11.2022
RUB6.49-0.03
USD395.12-0.80
EUR410.25-4.40
GBP474.58-3.85
CAD293.73-0.96
JPY28.65-0.08
CNY54.89-0.39
CHF416.53-3.32