Չորեքշաբթի, 24 Օգոստոսի 2016 19:15
Ալինա Հովհաննիսյան

Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոն ԱՊՊԱ ոլորտում վարորդների կողմից պատահարների ինքնուրույն գրանցման համար վնասի շեմը բարձրացվել է մինչև 100.000 դրամ

Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոն ԱՊՊԱ ոլորտում վարորդների կողմից պատահարների ինքնուրույն գրանցման համար վնասի շեմը բարձրացվել է մինչև 100.000 դրամ

Արմինֆո. Սեպտեմբերի 1-ից Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոն (ՀԱԲ) կանցնի ճանապարհա-տրանսպորտային պատահարների գրանցման պարզեցված մոդելին: Այս մասին օգոստոսի 24-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Բյուրոյի գործադիր տնօրեն Վահան Ավետիսյանը:

Նրա խոսքով, սեպտեմբերի 1-ից 100 հազար դրամը չգերազանցող ՃՏՊ դեպքում (նախկին` 50 հազարի փոխարեն) պատահարի մասնակիցներին հնարավորություն կընձեռվի ինքնուրույն արձանագրել վնասի փաստը`կառավարության կողմից հաստատված պարզեցված Հայտարարագրի ձևի հիման վրա, որից հետո կարող են ապահովագրողներին դիմել հատուցում ստանալու նպատակով: «Նշեմ, որ այս փոփոխությունները մեր կողմից պարտադիր պայման չեն հանդիսանում: Վարորդների համար սա լրացուցիչ հնարավորություն է`5-ից 7 րոպեով կրճատել համաձայնեցված Հայտարարագիրը ձևակերպելու և ավտոմեքենան ՃՏՊ վայրում գտնվելու ժամանակը»,-ընդգծել է նա: «Մնացած դեպքերում, եթե վնասի չափը գերազանցում է 100 հազար դրամը, վթարի գրանցումը տեղի կունենա բացառապես ՀՀ ճանապարհային ոստիկանության կողմից»,-ասել է Վ.Ավետիսյանը: «Այսինքն, այսուհետ ապահովագրողները պարտավոր չեն ժամանել պատահարի վայր: ՃՏՊ մասնակիցները վթարի դեպքում 40 րոպեի ընթացքում պետք է ապահովագրողին ընդամենը հեռախոսով տեղեկացնեն վթարի մասին: Արդյունքում, մենք ստանում ենք ՃՏՊ գրանցման պարզեցված համակարգ»,-ասել է Բյուրոյի ղեկավարը:

Մամուլի ասուլիսում Վ.Ավետիսյանը ներկայացրել է նաև կարճ վիճակագրություն, սկսած համակարգի ներդրման պահից, երբ վնասի շեմը սահմանված էր մինչև 50 հազար դրամ: Այսպես, նրա խոսքով, մարտին ինքնուրույն գրանցված ՃՏՊ-ների թիվը կազմել է 230, որի շրջանակներում ապահովագրողները կատարել են 10 մլն.դրամի հատուցում: Հուլիսին այս ցուցանիշը կազմել է 430 ՃՏՊ, իսկ ապահովագրական հատուցումները կազմել են 17 մլն. դրամ: «Այսպիսով, գործընթացը մի փոքր կրճատվել է, ինչը վնաս պատճառված կողմերին թույլ է տալիս 3-7 օրում ստանալ ապահովագրական հատուցումը»,-նշել է նա: Վնասի չափը մինչև 100 հազար դրամ ավելացնելու առումով Վ.Ավետիսյանը գտնում է, որ ինքնուրույն գրանցված ՃՏՊ-ների թիվը կհասնի 1200-1500-ի:

Նշենք, որ Ավտոքաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրության (ԱՊՊԱ) ինստիտուտը Հայաստանում գործում է 2011 թվականի հունվարի 1-ից: Հայաստանի Ավտոապահովագրողների բյուրոն (իրավաբանական անձանց միավորում) հիմնադրվել ՀՀ Կենտրոնական բանկի որոշմամբ, 2010 թվականի հունիսի 28-ին, հանդիսանում է ինքնակարգավորվող կազմակերպություն (ԻԿԿ), որը վերահսկում է Բյուրոյի անդամ ԱՊՊԱ ոլորտի ապահովագրողների գործունեությունը, ինչպես նաև պաշտպանում վնաս պատճառվածների շահերը, միաժամանակ ապահովելով ԱՊՊԱ համակարգի կաունությունն ու զարգացումը: Ներկայումս Բյուրոյի անդամներ են հանդիսանում Հայասատնում գործող բոլոր 6 ապահովագրական ընկերությունները:


Նորություններ


Արտ. փոխարժեքները
19.10.2020
RUB6.340.05
USD492.400.25
EUR578.912.65
GBP640.273.48
CAD373.681.46
JPY46.74-0.03
CNY73.480.39
CHF540.032.16



Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000