Արմինֆո. Երևանի ՋԷԿ-ը Գազպրոմի հայկական դուստր` «Գազպրոմ-Արմենիա» ընկերությանը պարտք է 52.3 մլն.դոլար: Այս մասին հաղորդել է ռուսական life.ru պորտալը, հղում կատարելով Ռուսաստանի և Հայաստանի միջկառավարական հանձնաժողովին մոտ կանգնած աղբյուրներին:
Նրանց տվյալներով, պարտքերի տակ է ընկել ռուսաստանյան պետական մոնոպոլիայի խոշորագույն հաճախորդներից մեկը`Երևանի ՋԷԿ-ը, որի պարտքը հուլիսի դրությամբ կազմում է 52.3 մլն.դոլար:
Հաստատելով պարտքի առկայությունը, «Գազպրոմ-Արմենիա» ընկերության մամուլի ծառայությունից ԱրմԻնֆո գործակալությանն, այնուամենայնիվ, հաղորդել են, որ պարտքի մեծ մասն արդեն մարված է, իսկ մնացած մասի շուրջ ընթանում են բանակցություններ:
Հիշեցնենք, որ երեք տարի առաջ Հայաստանը պրեբլեմներ ուներ Գազպրոմի հանդեպ 300 մլն. դոլար պարտքի կապակցությամբ: Այն ժամանակ որոշվեց պարտքի դիմաց ռուսական կողմին փոխանցել «Հայռուսգազարդ» ընկերության ակտիվների 20%-ը և Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը:
Տեսականորեն, գործարքից հետո պետությունն այլևս պարտքեր չպետք է ունենար, քանի որ երկու պետությունների կառավարությունների միջև համաձայնագրով հայկական կողմն իր վրա պարտավորություն վերցրեց այլևս «չգեներացնել» պարտքը, life.ru-ին պատմել է կառավարական պաշտոնյան: Նոր պարտքերից առաջին հերթին տուժում է «Գազպրոմ-Արմենիան», նշում է նա, քանի որ, Հայաստանի հետ համաձայնագրով, հանրապետության համար մշակում է երկրի գազիֆիկացման գլխավոր հատակագիծը, ինչի համար պահանջվում են գումարներ:
Ռուսաստանն իր պարտավորությունները կատարում է, իսկ հայկական կողմը – ոչ, մտահոգված է ՌԴ կառավարության պաշտոնյան: Անցյալ տարվա սեպտեմբերին Ռուսաստանը Հայաստանի համար մեկ խոր.մետր գազի գինը 189 դոլարից իջեցրեց մինչև 165 դոլար, ինչը նախատեսված էր համաձայնագրով, հիշեցնում է աղբյուրը, և դրա դիմաց «Գազպրոմին» առաջնահերթ հասանելիություն տրամադրվեց իր կողմից վերահսկվող` Հրազդանի ՋԷԿ-ի կողմից արտադրվող Էլեկտրաէներգիայի արտահանման և գնման նկատմամբ: Կառավարությունը կողմերին խնդրել է պարտքը մարել մինչև այս տարվա նոյեմբերի սկիզբը, նշել է աղբյուրը:
Այսպիսով, մեկնաբանում է պորտալը, Հայաստանում կարող է կրկին ջրի երես դուրս գալ պարտքի մարման հին սխեման, գույքը, տվյալ պարագայում` Երևանը ՋԷԿ-ը պարտքի դիմաց փոխանցելը: «Գույքի փոխանցումը գազի մատակարարի հաշվին – լիովին տարածված գործարք է, բայց, որպես կանոն, ծայրագույն միջոցներից է էներգետիկայում, - ասում է Ազգային էներգետիկ անվտանգության հիմնադամի փոխտնօրեն Ալեքսեյ Գրիվիչը: - Օրինակ, նման սխեմայով էր ցանկանում իր պրոբլեմները Գազպրոմի հանդեպ լուծել Պսկովի մարզը: Խնդիրը գույքի արդարացի գնահատման մեջ է, այսինքն, եթե Գազպրոմի կողմից վարձակալվող ակտիվները համապատասխանում են պարտքի ընդհանուր չափերին, ուրեմն այդ գործարքը ձեռնտու է մոնոպոլիային:
«Որպես կանոն, պարտքերն սկսում են առաջանալ սպառողի մակարդակում, իսկ հետո շղթայով գնում դեպի վեր` վառելիքի մատակարարին»,-լրացնում է նրան Ազգային էներգետիկայի ինստիտուտի գլխավոր տնօրեն Սերգեյ Պրավոսուդովը: Գազպրոմն իրավունք ունի նաև անջատել ՋԷԿ-ին մատակարարվող գազը: Բայց դա լայն արձագանք կարող է առաջացնել, Ռուսաստանին կռվեցնելով Հայաստանի հետ, ինչն այսօր այնքան էլ հեռատեսական չէ, քանի որ քիչ հավանական է, որ ՋԷԿ-ի համար տեղի կունենա գազի անջատում, գտնում է աղբյուրը:
«Գազի անջատումն ուժեղ սոցիալական գործոն է, ինչն ի վիճակի է առաջացնել ժողովրդական ցասում, անցյալ տարվա նման, երբ ժողովուրդը մասշտաբային պիկետներ կազմակերպեց երկնագույն վառելիքի բարձր սակագների բարձրացման համար»,-հիշեցնում է քաղաքագետ, Սանկտ-Պետերբուրգի սոցիալական հետազոտությունների կենտրոնի ավագ խորհրդական Օլեգ Անդրեևը: «Ժողովրդական ցույցերից, ինչպես գիտեք, հեռու չէ նաև իշխանափոխությունը: Իսկ Ռուսաստանի համար, ընդհակառակը, կարևոր է պահպանել բարիդրացիական հարաբերությունները Կովկասում իր գլխավոր դաշնակցի` Հայաստանի հետ: Հետևաբար, ինչ էլ ուզենա Գազպրոմը, կառավարությունը նրան թույլ չի տա անջատել գազի մատակարարումը,-վստահ է զրուցակիցը: - Ունենալ պարտապաններ, հատկապես այդքան փոքր, նույնիսկ ավելի լավ է, քանի որ նրանցից կարելի է պարան հյուսել»:
Նշենք, որ հունիսի 17-ին ՀՀ խորհրդարանը վավերացրեց ՎԶՄԲ հետ 30 մլն.դոլարի վարկային համաձայնագիրը, որը նախատեսվում է ուղղել էներգետիկ համակարգի առողջացմանը: Ինչպես նշել է ՀՀ էներգետիկայի և բնական ապաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը, համաձայնագրի շրջանակներում կտրամադրվի 30 միլիոն ԱՄՆ դոլարի վարկ, 25 տարի մարման և 14.5 տարի արտոնյալ ժամկետով LIBOR տոկոսադրույքով: Փոխնախարարը նշել էր, որ միջոցները կտրամադրվեն Հայկական ԱԷԿ-ի և Երևանի ՋԷԿ-ի պարտքերի մարմանը ՀԷՑ հանդեպ: Նրա խոսքով, էժան վարկային միջոցները հայկական պետական ընկերություններին թույլ կտան վերակազմավորել նախորդ փոխառությունները, որոնք վերցվել էին ավելի բարձր տոկոսադրույքներով: