Արմինֆո. ՀՀ կառավարությունը պետք է հատուկ ուշադրություն հատկացնի արդյունաբերությանն ու արտահանմանը, որոնց վերընթաց ցուցանիշները կլիննեն շարունակական: Օգոստոսի 31-ին Հայաստանի 2016 թվականի առաջին կիսամյակի սոցիալ-տնտևեսական իրավիճակին նվիրված մամուլի ասուլիսում այս մասին հայտարարել է Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ Արամ Սաֆարյանը:
«Տնտեսական գործընթացներում կառավարության մասնակցության ընդլայնումը կնպաստի ԵԱՏՄ երկրների, մասնավորապես, Ռուսաստանի հետ կոոպերացիայի զարգացմանը: Ներդնելով ռուսական գիտական միտքը, մենք կարող ենք Հայաստանում զարգացնել այն ոլորտները, որոնք 10 տարի շարունակ կանգնած են, մասնավորապեսմ խոսքը գնում է գիտական ճյուղերի և ինժեներիայի մասին»,-նշել է նա:
Փորձագետը պարզաբանել է, որ կառավարության ազդեցության ավելացումը թույլ կտա երկրի տնտեսությունում ներդնել օտարերկրյա մասնավոր ներդրումներ: Ինչ վերաբերվում է արտահումային ցւոցանիշներին, Ա.Սաֆարյանն այս միտումը կապում է կառավարության կողմից իրականացված միջոցառումների հետ, որոնց արդյունքները, նրա խոսքով, արդեն տեսանելի դարձան այս տարվա առաջին ամիսներին:
Ըստ Ակումբի կատարած հարցումների, բացահայտվել է, որ Հայաստանի բնակչության 70%-ն այն կարծիքին է, որ կառավարությունը պետք է հանդես գա ոչ միայն որպես տնտեսության ռեգուլյատոր, այլ նաև որպես երկրի արտահանումային ռեսուրսների սեփականատեր: «Կառավարության մասնակցության ընդլայնումը կօգնի դիմակայել ճգնաժամային երևույթներին: Հետաքրքրական է նաև այն փաստը, որ հանրային տրամադրություններն ամբողջովին համընկնում են ընդհանուր գլոբալ տնտեսական գործընթացների հետ»,-նկատել է նա:
Ըստ փորձագետի, տարածաշրջանային տնտեսությունը գտնվում է ստագնացիոն փուլում, ինչը հաստատում են Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի տնտեսական ցոցանիշները: Բայց Հայաստանի համար նա տեսնում է դրական հեռանկարներ, ԵԱՏՄ շրջանակներում: «Միջազգային ֆինանսական կառույցների փորձագետները Հայաստանի համար կանխատեսում են 2.5% տնտեսական աճ: Բայց դա բավարար չէ զգալի փոփոխությունների համար, և արդեն ստեղծված բացասական սոցիալ-տնտեսական գործոններն իրենց տեղը չեն զիջի զարգացման դրական միտումներին»,-ընդգծել է նա: «Ազդեցությունը զգալի կլինի այն դեպքում, եթե ՀՆԱ աճն անդրադառնա բյուջեի վրա, ինչի շնորհիվ մենք կարող ենք լուծել երկրի սոցիալական պրոբլեմները»,-պարզաբանել է Սաֆարյանը:
Սաֆարյանը նշել է նաև, որ Եվրասիական փորձագիտական ակումբի 4-րդ նիստը տեղի կունենա դեկտեմբերին, որի շրջանակներում փորձագետները կներկայացնեն Հայստանի քաղաքական, տնտեսական և սոցիալական գործընթացները: ՆՇենք, որ Ակումբն ստեղծվել է 2013 թվականին:
Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, Հայաստանի արտաքին առևտրի շրջանառության ծավալը 2016-ի հունվար-հուլիսին կազմել է 1283.3 մլրդ. դրամ ($2658,8 մլն), տարեկան աճը`2,3%: Դրա կառուցվածքում արտահանման ծավալների տարեկան աճը կազմել է 16.5%, մինչև 467.5 մլրդ դրամ ($ 969 մլն), իսկ ներկրման ծավալները նվազել են 4,4%, մինչր 815.8 մլրդ դրամ ($ 1689,8 մլն): 2015-ի հունվար-հուլիսին արտաքին առևտրի շրջանառությունը նվազել էր 24%, ներմուծման 30.7% և արտահանման` 4,4% անկման հետևանքով: