Ուրբաթ, 2 Սեպտեմբերի 2016 17:36
Ալինա Հովհաննիսյան

АCBA Leasing ընկերությունը գործարկել է ազգային արժույթով ֆինանսավորվող նոր ծրագրեր

АCBA Leasing ընկերությունը գործարկել է ազգային արժույթով ֆինանսավորվող նոր ծրագրեր

ԱրմԻնֆո. АCBA Leasing լիզինգային ընկերությունը շարունակում է մնալ հայաստանյան շուկայի առաջատարը` չնայած խաղացողների թվի աճին: Ընդ որում, ընկերության գլխավոր տնօրեն Արսեն Բազիկյանի կարծիքով, այս ոլորտը Հայաստանում դեռ ճանաչելիության բարձրացման կարիք ունի, ինչի նպատակով ACBA Leasing ընկերության առաջիկա  տարիների ռազմավարությունն ուղղված կլինի  լիզինգային ծառայությունների վերաբերյալ հանրության իրազեկման մակարդակի բարձրացմանը: ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հետ զրույցում նա պատմում է այն մասին, թե ինչպես և ինչ արդյունքների է հասել ընկերությունն անցյալ տարի, և ինչ է նախատեսում անել առաջիկայում:

 

Պրն.Բազիկյան, կարելի՞ է իմանալ, թե ինչպիսի փոփոխություններ են տեղի ունեցել ընկերության պորտֆելի կառուցվածքում մեր նախորդ հանդիպումից հետո: Մեկ տարի առաջ Դուք նշեցիք սպառողական լիզինգի գերակշխող մասնաբաժնի հեռանկարների մասին, որը 2015 թվականի ավարտին կընդգրկի լիզինգային գործարքների ընդհանուր ծավալի 20%-ը: Ի՞նչ միտումներ են նախատեսվում այս տարի և, Ձեր կարծիքով, ինչո՞վ են դրանք պայմանավորված:      

Ձեր ուշադրությունը հրավիրելով այն փաստին, որ մեր վերջին զրույցից հետո ընկերության կողմից տնտեսության ֆինանսավորվող ոլորտների թիվն ավելացել է, հասնելով 34-ի, սկսած ագրոհատվածից և վերջացրած ոսկերչական արտադրությունով, ընկերության պորտֆելը հաջողվել է էապես դիվերսիֆիկացնել: Սակայն, եթե նախկինում, ինչպես ասացիք, նախատեսվում էր ընգրկել սպառողական հատվածի 20%-ը, ապա այժմ, քանի որ նվազում է ՓՄՁ հատվածի ակտիվությունը, այն արդեն ընդգրկում է 12-13%-ից ոչ ավելին, ընդ որում՝ մինչև 7-8% նվազելու միտումներով: Այստեղ հարկ է նշել, որ կառուցվածքային փոփոխությունները տեղի ունեցան ոչ թե պորտֆելի նվազման, այլ լիզինգային նոր ծառայությունների մասնաբաժնի ավելացման հաշվին, մասնավորապես, բարձրացել է պահանջարկը էկո- և վերամշակող արդյունաբերության հատվածներում: Իմ կարծիքով, դա մեր ենթաբրենդի՝ Green Leasing – ի հաջողված գործունեության  արդյունքն է, որը գործարկվեց 2014 թվականից: Green Leasing ենթաբրենդի առաջխաղացման համար մենք համագործակցում ենք «Green for Growth» (GGF) հիմնադրամի հետ, որը շուկայի բոլոր մասնակիցներին մոտ 14 մլն.դոլարի վարկեր է տրամադրում էներգախնայողությանը և վերականգնվող էներգիայի աղբյուրներին ուղղվող ներդրումների ֆինանսավորման ծրագրերի իրականացման նպատակով: Տրամադրված գումարի մոտ 7.5 մլն.դոլարը տեղաբախշեցինք միայն Green Leasing-ի գծով: Մնացած 6.5 մլն.դոլարը բաշխվեց նախագծի մյուս 18 մասնակիցների միջև:  

Արդյունքում, այսօր Green Leasing-ը հանդիսանում է մեր զարգացման առաջնահերթ ուղղություններից մեկը, որտեղ մենք մտադիր ենք կատարել ավելի մեծ ներդրումներ: Վստահ եմ, որ կգա ժամանակ, երբ այդ հատվածը նույնպես կծածկի լիզինգային գործարքների ընդհանուր պորտֆելի 50%-ը, ինչը խոսում է շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղված գործունեություն իրականացնելու մեր մտադրությունների մասին՝ բիզնես-կառույցների ներկայացուցիչների ծախսերի կրճատման գործընթացների օպտիմալացմանը զուգընթաց: Այսօր Green Leasing-ի ուղղությամբ պորտֆելը տարեկան կտրվածքով կրկնապատկվել է (նախկին 2.5 մլն.դոլարից մինչև ներկայիս՝ 5 մլն. դոլարը), նույն դինամիկան է ցուցադրել նաև հաճախորդների հատվածը: Ավելին, նշեմ նաև, որ բոլորովին վերջերս Green Leasing ենթաբրենդը մեր կողմից գրանցվեց մտավոր սեփականության գործակալությունում:

Իսկ ո՞ւմ հետ է այսօր համագործակցում ACBA Leasing  ընկերությունը ենթաբրենդի առաջխաղացման շրջանակներում: Ձեր կողմից նշված բարձր պահանջարկը և պորտֆելում Green Leasing-ի մասնաբաժինը մեծացնելուն ուղղված  ընկերության պլաններն արդյո՞ք չեն հանդիսանում ֆոնդավորողների հետ հաջող պայմանավորվածությունների արդյունքը:

Green Leasing-ի գծով առաջին տրանշի հաջող իրացումից հետո վերջերս պայմանագիր ստորագրեցինք գերմանական զարգացման KfW բանկի հետ, ՀՀ Կենտրոնական բանկի աջակցությամբ, էներգախնայողության ծրագրերի ֆինանսավորման գծով միջոցներ ներգրավելու նպատակով, որտեղ, ամենայն հավանականությամբ, կլինենք հիմնական խաղացողը: Իսկ այստեղ մեր գլխավոր առավելությունն այն կլինի, որ ֆինանսավորումը կտրմադարվի ազգային արժույթով, ավելին, շատ մատչելի տոկոսադրույքով – տարեկան 11-13,8%-: Ներգրավված միջոցների շրջանակներում այն նախագծերին, որոնց ֆինանսավորումը չի գերազանցում 80 մլն.դրամը, կտրամադրվի անվճար էներգաաուդիտ:

Ավելացնեմ նաև, որ այդ ենթաբենդի համար մեր կողմից ՎԶԵԲ-ից ներգրավվել են նաև արտարժույթով միջոցներ, որոնց շրջանակներում ներդրել ենք  «Գրին Լիզինգ cashback-ով» նոր պրոդուկտը, ինչը ենթադրում է 2 ամիսների ընթացքում հաճախորդին լիզինգի գումարի 10-15%-ի վերադարձ: Դա այլընտրանքային և էներգախնայողության նախագծերի ընտրության վճռականության յուրօրինակ խրախուսում է: Սա երկրորդ ֆոնդն է ընթացիկ տարում, որը մենք ներգրավեցինք Green Leasing-ի առաջխաղացման նպատակով, որտեղ 1 մլն.դոլարի 700 հազար դոլարն արդեն իրացվել է: ՎԶԵԲ-ից տրամադրված միջոցների շրջանակներում երկրորդ տրանշն ակնկալվում է այս տարվա հոկտեմբերին: Հաջող իրականացման դեպքում նախագիծը կլինի շարունակական: Իմ կարծիքով, սա ֆոնդատուների հետ արդյունավետ աշխատանքի արդյունք է: Այսօր մենք, ընդհանուր առմամբ, համագործակցում ենք 9 նպատակային և 6-7 ունիվերսալ ֆոնդերի հետ:    

Մեր վերջին զրույցի պահին շուկա էր դուրս բերվում «Էքսպրես-ավտոլիզինգը»: Ընդլայնվե՞լ են արդյոք ֆիզիկական անձանց առաջարկվող պրոդուկտներն սպառողական լիզինգի շրջանակներում, և ինչպիսի՞ն է դրա մասնաբաժինն ընկերության ընդհանուր պորտֆելում:

Այսօր «Էքսպրես-ավտոլիզինգ»-ի բոլոր առավելությունները վերջնական սպառողին ապացուցելու և ավտովարկավորման շուկա դուրս գալու համար մենք երկար ճանապարհ ենք անցել` բացատրելով դրա տարբերությունը բանկային վարկավորումից: Դրա համար անհրաժեշտ եղավ ուղիղ մեկ տարի: Վերջնական արդյունքում սպառողական լիզինգի ընդգրկվածությունն ընկերության  պորտֆելում կազմեց 12%, իսկ լինում է նաև, երբ լիզինգով ձեռք բերվեղ ավտոմեքենաների պայմանագրերի թիվն օրական միջին հաշվով հասնում է 4-6-ի: Կարծում եմ, որ այս պրոդուկտն, այնուամենայնիվ, հաջողվեց մատակարարների հետ սերտ համագործակցության շնորհիվ, որի շրջանակներում մենք գործարկեցինք հատուկ ակցիաներ: Միևնույն ժամանակ, մեզ հաջողվեց թողարկել 2 ներքին նորմատիվային ակտ, ինչը թույլ է տալիս լիզինգային համաձայնագրի ձևակերպման ընթացքում օգտագործել սքորինգային մոդելներ: Դա մեր առավելություններից մեկն է, ինչը ՀՀ առևտրային  ոչ մի բանկում չես գտնի: Սպառողին ավտոմեքենա տրամադրելու մասին որոշումը կայացվում է կես ժամում, իսկ ձևակերպման ողջ գործընթացը տևում է 6 ժամից ոչ ավելի: Սպառողական լիզինգի գծով մասնագիտացած աշխատակիցներից բացի այս հատվածին են կցված նաև ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի բոլոր մասնաճյուղերը, ինչը թույլ է տալիս ավելի արագ աշխատել հայտերի ընդունման և մշակման վրա: «Էքսպրես-ավտոլիզինգ»-ի մյուս առավելություններն են՝ գների թափանցիկությունը, բանկայինից ավելի ցածր տոկոսադրույքերը, ինչպես նաև թաքնված վճարների բացակայությունը, օրինակ, հայտի ընդունման  դիմաց վճարը, վարկի գումարի կանխիկացումը և այլն: Քանի որ սպառողական լիզինգն սկսում է դառնալ ֆինանսական մշակույթի բաղադրիչը, սա ասում եմ, ելնելով պահանջարկի աճի միտումներից, մենք ուզում ենք գործարկել ևս մի նախագիծ, որն ուղղված կլինի երկրորդային շուկայի զարգացմանը: Ռուսաստանում և ԱՄՆ-ում այդ մոդելն արդեն ակտիվորեն գործում է և կոչվում է գործառնական լիզինգ: Իսկ Հայաստանում, մեր մատակարների հետ համագործակցության շրջանակներում, ընթացիկ տարում մտադիր ենք գործարկել պիլոտային ծրագիր, որը հասանելի կլինի ոչ միայն ֆիզիկական, այլև իրավաբանական անձանց համար: Սակայն գործառնական լիզինգը Հայաստանում կարող է իրականացվել միայն այն բանից հետո, երբ ուժի մեջ մտնի մեր՝  շուկայի մասնակիցներիս կողմից ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացված օրինագիծը:

Ավելի մանրամասն պատմեք, խնդրեմ, օրենսդրական փոփոխությունների մասին, որոնք կարգավորում են լիզինգային գործունեությունը, մասնավորապես, երկրորդային շուկայի զարգացումը: Որքան հիշում եմ, նախկինում Դուք ասում էիք, որ հանրապետությունում չկա լիզինգային բիզնեսը կարգավորող որոշակի օրենք: Չնայած որ գործունեության սկզբից ի վեր ACBA Leasing ընկերությունը հանդես է եկել ու հանդես է գալիս որպես օրենսդրական փոփոխությունների նախաձեռնող: Ինչպիսի՞ն է ներկայիս իրողությունն այդ համատեքստում:

Դուք միանգամայն ճիշտ եք: Օրենսդրական փոփոխությունների նպատակով մենք համագործակցում ենք ՎԶԵԲ-ի, «ՓՄՁ Համագործակցություն» Ասոցիացիայի հետ, որը գործում է ՎԶԵԲ-ին կից, ինչպես նաև ՀՀ Կենտրոնկան բանկի և երկու հասարակական կազմակերպությունների հետ, ինչի արդյունքում հաջողվեց ԱԱՀ-ի վերաբերյալ հասնել որոշակի փոփոխությունների: Միևնույն ժամանակ, մենք ակտիվորեն մասնակցեցինք Հարկային օրենսգրքի ստեղծմանը: Այդ համատեքստում ընկերության ամենամեծ ձեռքբերումը կարելի է համարել այն, որ մեկ տարում կարողացանք սպառողական լիզինգի շրջանակներում փոխել տրանսպորտային միջոցների գրանցման գործընթացը: Այսուհետ տրանսպորտային միջոցը ձևակերպվում և տեխնիկական անձնագիրը տրվում է միայն լիզինգառուի անունով: Նախկինում ճանապարհային երթևեկության կանոնների խախտման բոլոր ակտերը գրվում էին ընկերության անունով, և ողջ գրասենյակն աշխատում էր արձանագրված տուգանքների իրազեկման ուղղությամբ, որոնք պարտադիր կերպով պետք է վճարվեին: Արդյունքում, դա արժանանում էր խիստ արձագանքի: Այնուամենայնիվ, կառավարությունը գնաց մեզ ընդառաջ, և այսուհետ տրանսպորտային միջոցի տեխնիկական անձնագիրը ձևակերպվում է միայն լիզինգառուի անունով: Այդ նպատակին հասնելու համար մեզանից պահանջվեց 4-5 ամիս:

Բացի այդ, մենք սպասում ենք օրենքի ուժի մեջ մտնելուն, որը, ինչպես արդեն ասացի, թույլ կտա Հայաստանում գործարկել, այսպես կոչված, գործառնական լիզինգը: Ի՞նչ է դա իրենից ներկայացնում: Դա նույն ֆինանսական լիզինգն է, որը, սակայն, չի ենթադրում սեփականության իրավունքը լիզինգառուին փոխանցելը (համաձայնագրի ժամկետի ավարտից հետո), տվյալ պարագայում՝ տանսպորտային միջոցի նկատմամբ: Պայմանագրի ստորագրման ժամանակ հաճախորդը պետք է նշի լիզինգային համաձայնագրի տեսակը: Եթե առանց փոխանցման իրավունքի է, ապա մենք պայմանավորվում ենք, որ գործարքի ընթացքում կամ ավարտին հաճախորդը որոշակի գնով մեզ կփոխանցի լիզինգի առարկան, ինչից ելնելով էլ մենք կձևավորենք պրոդուկտի արժեքը` այն երկրորդային շուկայում իրացնելու համար: Տվյալ պահին մենք նման պատվեր ունենք «Կոկա Կոլա» ՓԲԸ-ից, 1.5-2 տարի ժամկետով 60 տրանսպորտային միջոցների տրամադրման վերաբերյալ: Մենք էլ մեր հերթին որոշակի սահմանափակումներ կսահմանենք տրանսպորտային միջոցների շահագործման առումով՝ կապված վազքի, վիճակի  և այլ չափորոշիչների հետ, որպեսզի հետագայում ապրանքը համապատասխան գնով իրացնենք երկրորդային շուկայում: Սա բոլորովին այլ բիզնես է, մեր երկրի համար նոր, բայց` լիովին հեռանկարային: Երկրորդը. Քաղաքացիական օրենսգրքում մենք ուզում ենք փոփոխություններ կատարել լիզինգի առարկայի ետ վերցման հատվածով, ինչն այսօր մեզ համար խնդիր  է: Ներկայումս, եթե հաճախորդը սնանկանա կամ բախվի տնտեսական դժվարությունների, ապա մենք լիզինգի առարկան իրավունք ունենք առգրավել միայն դատական կարգով: Մեզ համար օպտիմալ կլիներ, եթե այդ ընթացակարգն իրականացվեր առանձին ռեժիմով, ինչն, իր հերթին, կնվազեցներ ընկերության ռիսկերը՝ թույլ տալով ավելի համարձակորեն ֆինանսավորել լիզինգային գործարքները: Իհարկե, դեռևս արդիական են նաև ԱԱՀ-ի գծով օրենսդրական փոփոխությունները, ինչը թույլ կտա ակտիվացնել կոմերցիոն անշարժ գույքի լիզինգի շուկան:

Ինչպե՞ս է ընկերությունը մտադիր լուծել վերջնական սպառողին ժամանակին տեղեկություններ փոխանցելու խնդիրը` օրենսդրական դաշտում նման ծավալների նորամուծությունների և փոփոխությունների պայմաններում:

Ըստ մեր դիտարկումների, այսօր Հայաստանում «լիզինգ» պրոդուկտի մասին իրազեկության գործակիցը հավասար է 7%-ի: 2017-2019 թվականների մեր ռազմավարական ծրագրի շրջանակում հիմնական նպատակը դրված է հանրության իրազեկվածության մակարդակի բարձրացման վրա, մասնավորապես, այն լիզինգառուների շրջանում, ովքեր այսօր շատ քիչ տեղեկություններ ունեն, թե ինչ է իրենից ներկայացնում լիզինգը, որոնք են իրավական հարաբերությունները, ով է շահում և այլն: Մինչև 2019 թվականի ավարտն ընկերությունը նախատեսում է իրազեկման մակարդակը բարձրացնել մինչև 30%: Այդ նպատակով որպես տեղեկատվական հարթակ կօգտագործվի ոչ միայն համացանցը, այլև պայմանագրեր կկնքվեն պրոֆեսիոնալ խորհրդատվական ընկերությունների հետ: Համաձայնագրերի շրջանակներում մենք սկսում ենք մասնագիտական խորհրդատվություն տրամադրել այն ընկերություններին, որոնց կներկայացնի մեր գործընկերը: Միևնույն ժամանակ, ներկայում պատրաստվում ենք դառնալ «Ինչպես սկսել բիզնես Հայաստանում» երրորդ գրքի հովանավորը: Դա մեր ընկերության և BSC-ի համատեղ նախագիծն է, որի շրջանակներում ընկերությունը բոլոր նպատակային լսարաններին (ֆիզիկական անձանց, կորպորատիվ հաճախորդներին, ՓՄՁ, ագրոհատվածի հաճախորդներին և ոչ ռեզիդենտներին) ամբողջական տեղեկություն կտրամադրի լիզինգի առավելությունների վերաբերյալ՝ յուրաքանրչյուր խմբի յուրովի: Այսօր իրազեկման բարձրացման ուղղությամբ մենք աշխատում ենք զանազան ուղիներով՝ ընկերության պաշտոնական էջը սոցիալական Ֆեյսբուք ցանցում, մատակարարները, ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի բոլոր մասնաճյուղերը: Այս համատեքստում նշեմ, որ մեր օպերատիվ օրվա 50%-ը ծախսվում է պոտենցիալ հաճախորդների իրազեկության բարձրացման վրա` կիրառելով մուլտիպլիկատորի էֆեկտը:   

Բացի այդ, այսօր աշխատանքներ են ընթանում նաև ընկերության կայքի կատարելագործման ուղղությամբ: Եթե նախկինում այն լոկ տեղեկատվական էր, ապա այժմ մտադիր ենք օգտագործել այն որպես վաճառքների իրականացման հարթակ: ACBA Leasing ընկերության յուրաքանչյուր աշխատակից, անկախ մասնագիտությունից և պաշտոնից, հանդիսանում է վաճառող: Այդ փոփոխությունների հետ կապված ընկերությունում նոր հաճախորդներ ներգրավելու ուղղությամբ մշակվել է հատուկ բոնուսային համակարգ, որը ներդնելու ենք Սեպտեմբերի 1-ից: Ի դեպ, BSC-ն նույնպես մեզ հետ աշխատում է այդ սխեմայով, որը կոչվում է «Փրկագին հաջողության դիմաց», և որը մենք իրականացնում ենք ընկերության կոմերցիոն հատվածի զարգացման նպատակով: Ես, որպես գլխավոր տնօրեն, այսօր ինձ համարում եմ առաջին վաճառողն ընկերությունում, ինչի համար մեծ պատասխանատվություն եմ զգում: Սա շատ կարևոր է, քանի որ մրցակցությունը բավականին բարձր է: Լիզինգի շուկայում արդեն գործում է 11 խաղացող, ընդ որում, շուկայում մեր մասնաբաժինը կազմում է մոտ 78%, շնորհիվ այն փորձի, որը մենք կուտակել ենք 13 տարիների ընթացքում: Եվ մնալով շուկայի լոկոմոտիվը, ես, իհարկե, կարող եմ ընդունել նաև, որ կգա ժամանակ, երբ մենք կունենանք շուկայի ընդամենը 45-50%-ը, սակայն, ավելի մեծ պորտֆելով:  Այդ համատեքստում նշեմ, որ պայմանագրերի թիվը տարեսկզբի 560-ից հասցրել ենք մինչև 750, իսկ ժամկետանց վարկերի մասնաբաժինը պորտֆելում հունիսի 30ի դրությամբ կազմեց 2-3%, ինչը լավ արդյունք է:

Արդյո՟ք տնտեսական անկայուն իրավիճակում Ձեզ հաջողվեց ժամկետանց վարկերը պահել նվազագույն մակարդակում: Արդյո՟ք կան հատվածներ, որոնք բացասական գործոնների ճնշման հետևանքով դեռ դրական դինամիկա չեն ցուցադրել:

Այս համատեքստում առաջին հերթին կցանկանայի նշել ապրիլյան վերջին իրադարձությունները երկրում, որոնք անհետք չմնացին նաև մեզ համար, քանի որ ընկերության լիզինգային գործարքների պորտֆելը ՓՄՁ նպատակային խմբի գծով կորցրեց մոտ 7%: Իսկ տվյալ փուլում ACBA Leasing ընկերությունն ակտիվորեն աշխատում է նախկին դինամիկան վերականգնելու ուղղությամբ: Սակայն, չնայած այս 2-3 ամիսներին, որոնք բացասական ազդեցություն ունեցան լիզինգային համաձայնագրերի վրա, կարող եմ հպարտորեն ասել, որ այդ ընթացքում երկրի շուկա դուրս բերած պրոդուկտները գործնականում հաջողությամբ իրացվեցին և ամբողջովին արդարացվեցին: Բացառություն է կազմում միայն կոմերցիոն անշարժ գույքի լիզինգը, որը ցուցադրեց պասիվ աճ, ընդհանուր պորտֆելում կազմելով ընդամենը 2-3%, չնայած որ այդ պրոդուկտի գործարկումը տեղի էր ունեցել 2011 թվականից:

Ինչո՞վ եք պայմանավորում այդ միտումը:

Երբ Հայաստանի անշարժ գույքի շուկան դուրս գա լճացումից, ապա այս պրոդուկտը, որի շրջանակներում մենք տրամադրում ենք կոմերցիոն անշարժ գույքը՝ ռեստորաններ, գրասենյակներ, պահեսային տարածքներ, բժշկական և ատամնաբուժական կլինիկաներ և այլն, կսկսի վայելել լայն մասսայականություն: Այս լիզինգային պրոդուկտի լոզունգն է «վարկից ավելի էժան և վարձակալությունից ավելի հարմար», սակայն, կոմերցիոն անշարժ գույքի գծով տարեկան կտրվածքով միջին հաշվով ունենում ենք ընդամենը 2-3 պայմանագիր:  

Ինչպիսի՞ տեսք ունի այսօր ընկերութան պորտֆելն` ըստ նպատակային խմբերի բաշխման համատեքստում:

Ներկայում էական մասնաբաժինը պատկանում է ՓՄՁ հատվածին, մոտ 72%-ը, շատ ցածր ցուցանիշ ունի ագրոհատվածը – 3%: Սպառողական հատվածի մասնաբաժինը, ինչպես նշեցի, կազմում է 12%, իսկ ոչ ռեզիդենտների (դեսպանություներ, հյուպատոսություններ, դինավագետներ) մասնաբաժինը՝ ընդամենը 1%: Ըստ մեր վիճակագրության, մինչև 2019 թվականի վերջն իրավիճակը պետք է փոխվի, սպառողական հատվածի մասնաբաժինը կհասնի 20%-ի, ագրոհատվածի մասնաբաժինը կկազմի 12%, ՓՄՁ - 65%, իսկ ոչ ռեզիդենտների մասնաբաժինը կկազմի 3%:

Թիրախային խմբերի շարքում Դուք նշեցիք ոչ ռեզիդենտներին: Ի՞նչ է իրենից ներկայացնում հաճախորդների այդ հատվածը:

Դա միակ թիրախային խումբն է, որը չի վարկավորվում ՀՀ գործող որևէ բանկում, և որը լիզինգային համաձայնագրերի ձևակերպման ընթացքում ունի առավելություններ: Այս խմբի ընտրությունը պատահական չէր: Մենք ներդրել ենք «Ոչ ռեզիդենտներ» առանձին հաճախորդների սեգմենտը՝ ելնելով ԱԱՀ-ի մասին օրենքի փոփոխություններից, որը թույլ է տալիս հարկային արտոնություններ տրամադրել դեսպանություններին և հյուպատոսություններին՝ Հայաստանի տարածքում հիմնական միջոցների ձեռք բերման դեպքում: Մենք էլ մեր կողմից ցուցաբերեցինք նախաձեռնություն` ներդնելով այս սխեման և ներգրավելով հաճախորդների մի նոր հատված: Պրոդուկտը գործարկվեց 8 ամիս առաջ և արդեն 6 հյուպատոսություներ պաշտոնապես հանդիսանում են մեր հաճախորդը:

Խոսք գնաց նորամուծությունների մասին. կուզենայի նշել ևս մի նոր պրոդուկտ՝«Էքսպորտլիզինգը», որը կարողացանք գործարկել Համահայկական բանկի հետ համաձայնագրի շրջանակներում: «Էքսպորտ-լիզինգ» պրոդուկտն ուղղված է արտահանման կողմնորոշմամբ ձեռնարկություններին աջակցմանը, ինչպես նաև նրանց, որոնք որևէ կերպ ներգրավված են արտահանման գործընթացների օղակներում: Այստեղ կարևոր է նշել, որ ֆինանսավորումը տեղի կունենա ազգային արժույթով:

Պրն.Բազիկյան, ընդհանուր հաշվով քանի՞ ֆոնդերի է ընկերությանը հաջողվել ներգրավել ազգային արժույթով ֆինանսավորում իրականացնելու համար:

Արդյունքում ստացվում է, որ ներկա դրությամբ ACBA Leasing-ը ներգրավել է 4 այդպիսի ֆոնդեր, մինչդեռ նախկինում մեր պորտֆելը չուներ դրամային ռեսուրսներ: Դրանք գերմանական KfW բանկի ֆոնդերն են՝ էներգախնայողության նախագծերով և ագրոհատվածի, ՓՄՁ և արտահանման աջակցման ծրագրերով: Մեր կողմից իրականացված դիտարկումների արդյունքում ընկերությունը մտադիր է հետագայում նույնպես ներգրավել ազգային արժույթով ռեսուրսներ և նվազեցնել արտարժութային ռիսկերը: Կարծում եմ, որ մինչև 2019 թվականի ավարտը կհաջողվի ընկերության ընդհանուր պորտֆելը հասցնել 20 մլրդ.դրամի, մինչդեռ այսօր պորտֆելի ընդհանուր ծավալը կազմում է 9.8 մլրդ.դրամ:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Փորձագետ. Առաջիկա 2-3 տարում Հայաստանում անշարժ գույքի գները կբարձրանանՓորձագետ. Առաջիկա 2-3 տարում Հայաստանում անշարժ գույքի գները կբարձրանան
Նախկին վարչապետ. Հայաստանը չի կարող առանց ատոմային էներգետիկայիՆախկին վարչապետ. Հայաստանը չի կարող առանց ատոմային էներգետիկայի
Ֆինանսների նախարարությունն առաջարկում է 2025 թվականից էլ ավելի նեղացնել շրջանառության հարկի և միկրոձեռնարկատիրության համակարգի շահառուների շրջանակըՖինանսների նախարարությունն առաջարկում է 2025 թվականից էլ ավելի նեղացնել շրջանառության հարկի և միկրոձեռնարկատիրության համակարգի շահառուների շրջանակը
Հայաստանը ՄԱԿ ԶՀԿ հետ համագործակցությամբ մշակել է  ՀՀ զբոսաշրջային ներդրումային ուղեցույցՀայաստանը ՄԱԿ ԶՀԿ հետ համագործակցությամբ մշակել է  ՀՀ զբոսաշրջային ներդրումային ուղեցույց
էկոնոմիկայի նախարար. Հայաստանում դիտվում է խաղողի մթերման գների աճի միտումէկոնոմիկայի նախարար. Հայաստանում դիտվում է խաղողի մթերման գների աճի միտում
Գևորգ Պապոյան. Հայաստանում արտադրվող գինիների մեծ մասն ավելի քան համապատասխանում են եվրոպական չափանիշներինԳևորգ Պապոյան. Հայաստանում արտադրվող գինիների մեծ մասն ավելի քան համապատասխանում են եվրոպական չափանիշներին
ՄԱԿ գինու զբոսաշրջության համաշխարհային համաժողովը պաշտոնապես բացվել է. Հայաստանը ներկայացրել է գինեգործության ներուժն ու դրա բազմադարյա պատմությունըՄԱԿ գինու զբոսաշրջության համաշխարհային համաժողովը պաշտոնապես բացվել է. Հայաստանը ներկայացրել է գինեգործության ներուժն ու դրա բազմադարյա պատմությունը
Հայաստանը կհրաժարվի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունների համար շահույթի առավելագույն թույլատրելի սահմանաչափի կիրառումիցՀայաստանը կհրաժարվի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունների համար շահույթի առավելագույն թույլատրելի սահմանաչափի կիրառումից
«Յանդեքս դենգի»-ն արգելափակում է հաճախորդների հաշիվները՝ օտար պետությունների պահանջով«Յանդեքս դենգի»-ն արգելափակում է հաճախորդների հաշիվները՝ օտար պետությունների պահանջով
ՎԶՄԲ-ի վարկը թույլ կտա վերակառուցել Հայաստանի երեք էլեկտրաենթակայաններըՎԶՄԲ-ի վարկը թույլ կտա վերակառուցել Հայաստանի երեք էլեկտրաենթակայանները
Արդշինբանկ ՓԲԸ-ի և ML Mining ընկերության համագործակցության արդյունքում կխաղարկվի 400 բնակարան բացառիկ արժեքովԱրդշինբանկ ՓԲԸ-ի և ML Mining ընկերության համագործակցության արդյունքում կխաղարկվի 400 բնակարան բացառիկ արժեքով
Գևորգ Պապոյան. Դիվերսիֆիկացիան ընտրություն չէ, այլ կենսական անհրաժեշտություն էԳևորգ Պապոյան. Դիվերսիֆիկացիան ընտրություն չէ, այլ կենսական անհրաժեշտություն է
2025թվի հունվարի 1-ից Հայաստանում կբարձրացվի հարկերի վճարումն ուշացնելու համար տուգանքը2025թվի հունվարի 1-ից Հայաստանում կբարձրացվի հարկերի վճարումն ուշացնելու համար տուգանքը
Արմսվիսբանկը կնքել է հուշագիր Վաղարշապատի համայնքապետարանի հետ՝ նպատակ ունենալով աջակցել քաղաքի շրջակա միջավայրի բարելավմանըԱրմսվիսբանկը կնքել է հուշագիր Վաղարշապատի համայնքապետարանի հետ՝ նպատակ ունենալով աջակցել քաղաքի շրջակա միջավայրի բարելավմանը
Բաբկեն Թունյան. Խրախուսական նորմերը չեղարկելու և ավելի խիստ քրեական պատասխանատվություն սահմանելու վերաբերյալ ՊԵԿ-ի նախագիծն առաջարկված տեսքով չի ընդունվիԲաբկեն Թունյան. Խրախուսական նորմերը չեղարկելու և ավելի խիստ քրեական պատասխանատվություն սահմանելու վերաբերյալ ՊԵԿ-ի նախագիծն առաջարկված տեսքով չի ընդունվի
Հայաստանում կտուգանեն հարկային հաշվարկներում ոչ հավաստի տեղեկություններ ներառելու համարՀայաստանում կտուգանեն հարկային հաշվարկներում ոչ հավաստի տեղեկություններ ներառելու համար
Առանց թույլտվության ՀՀ տարածքից ԵԱՏՄ անդամ պետություն զգայուն ապրանքատեսակներ արտահանելու դեպքում կսահմանվի պատասխանատվությունԱռանց թույլտվության ՀՀ տարածքից ԵԱՏՄ անդամ պետություն զգայուն ապրանքատեսակներ արտահանելու դեպքում կսահմանվի պատասխանատվություն
Հայաստանն ու Հունգարիան ակտիվ քաղաքական երկխոսությանը զուգահեռ մտադիր են զարգացնել համագործակցությունը ոլորտային ուղղություններովՀայաստանն ու Հունգարիան ակտիվ քաղաքական երկխոսությանը զուգահեռ մտադիր են զարգացնել համագործակցությունը ոլորտային ուղղություններով
ԱՄՆ կառավարությունը կրկնապատկում է Հայաստանին տրամադրվող ֆինանսավորման շեմըԱՄՆ կառավարությունը կրկնապատկում է Հայաստանին տրամադրվող ֆինանսավորման շեմը
ՀՀ ԿԲ. Գործազրկության աճը և թույլ գնաճային միջավայրի պահպանումը տնտեսությունում ձևավորում են  թույլ միագումար պահանջարկՀՀ ԿԲ. Գործազրկության աճը և թույլ գնաճային միջավայրի պահպանումը տնտեսությունում ձևավորում են  թույլ միագումար պահանջարկ
Հայաստանը կվավերացնի ԵԱՏՄ-ից արտահանվող ապրանքների ծագումը որոշելու և գյուղատնտեսական արտադրանքի պահեստային վկայագրերի մասին համաձայնագրերըՀայաստանը կվավերացնի ԵԱՏՄ-ից արտահանվող ապրանքների ծագումը որոշելու և գյուղատնտեսական արտադրանքի պահեստային վկայագրերի մասին համաձայնագրերը
Հայաստանում սահմանվել են անապահովության նպաստի վճարումը մերժելու նոր հիմքերՀայաստանում սահմանվել են անապահովության նպաստի վճարումը մերժելու նոր հիմքեր
Հայաստանը կվավերացնի ծառայությունների ազատ առևտրի, հիմնադրման, գործունեության և ներդրումների իրականացման մասին ԱՊՀ համաձայնագիրըՀայաստանը կվավերացնի ծառայությունների ազատ առևտրի, հիմնադրման, գործունեության և ներդրումների իրականացման մասին ԱՊՀ համաձայնագիրը
Հայաստանը կդառնա Միջազգային արևային դաշինքի մասՀայաստանը կդառնա Միջազգային արևային դաշինքի մաս
Հայաստանի Կենտրոնական բանկը շարունակում է իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ այս անգամ 7,75%-ից մինչեւ 7,5%Հայաստանի Կենտրոնական բանկը շարունակում է իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ այս անգամ 7,75%-ից մինչեւ 7,5%
Իդրամը՝ ենթակառուցվածք ֆինանսական կազմակերպությունների համար․ Իդրամը բոլորի համար էԻդրամը՝ ենթակառուցվածք ֆինանսական կազմակերպությունների համար․ Իդրամը բոլորի համար է
Տեղեկատվական ոլորտի աշխատողները, հանքարդյունաբերողներն ու ֆինանսիստները 5 անգամ ավելի շատ են ստանում՝ քան ուսուցիչներն ու բժիշկներըՏեղեկատվական ոլորտի աշխատողները, հանքարդյունաբերողներն ու ֆինանսիստները 5 անգամ ավելի շատ են ստանում՝ քան ուսուցիչներն ու բժիշկները
«Չեմ հավատում», հայտարարել է փոխնախարարը տեղական փոխադրողներին, որոնք դժգոհում են թուրքական եւ վրացական փոխադրողների հետ անհավասար մրցակցային պայմաններից«Չեմ հավատում», հայտարարել է փոխնախարարը տեղական փոխադրողներին, որոնք դժգոհում են թուրքական եւ վրացական փոխադրողների հետ անհավասար մրցակցային պայմաններից
ԱԺ պատգամավորն առաջարկում է արմատախիլ անել պետական գույքի ապօրինի սեփականաշնորհման, ապա նաեւ վաճառքի պրակտիկանԱԺ պատգամավորն առաջարկում է արմատախիլ անել պետական գույքի ապօրինի սեփականաշնորհման, ապա նաեւ վաճառքի պրակտիկան
Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 95% - ով՝ Ռուսաստան - Հայաստան-ԱՄԷ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 95% - ով՝ Ռուսաստան - Հայաստան-ԱՄԷ "թանկարժեք երթուղու" հաշվին
Հայաստանը ԱՊՀ երկրների հետ ծառայությունների ազատ առևտրի և ներդրումների իրականացման մասին համաձայնագրի վավերացման վերջնագծում էՀայաստանը ԱՊՀ երկրների հետ ծառայությունների ազատ առևտրի և ներդրումների իրականացման մասին համաձայնագրի վավերացման վերջնագծում է
2023 թվականին մասնավորեցվել են երկու պետական ընկերությունների բաժնետոմսերը, պետական և համայնքային բյուջե է մուտքագրվել 3,7 մլրդ դրամ. Պետական գույքի կոմիտեի պետ2023 թվականին մասնավորեցվել են երկու պետական ընկերությունների բաժնետոմսերը, պետական և համայնքային բյուջե է մուտքագրվել 3,7 մլրդ դրամ. Պետական գույքի կոմիտեի պետ
Հայաստանի արտաքին առևտրում թանկարժեք մետաղների և քարերի մասնաբաժինը մեկ տարում 14% - ից ավելացել է մինչեւ 61%Հայաստանի արտաքին առևտրում թանկարժեք մետաղների և քարերի մասնաբաժինը մեկ տարում 14% - ից ավելացել է մինչեւ 61%
Nokia-ն և Team Telecom Armenia-ն 25G PON տեխնոլոգիայով ծառայությունները հասանելի են դարձնում ամբողջ ՀայաստանումNokia-ն և Team Telecom Armenia-ն 25G PON տեխնոլոգիայով ծառայությունները հասանելի են դարձնում ամբողջ Հայաստանում
Մինչև 2024 թվականի վերջը արտոնյալ սակագնով ՀՀ կարող է ներկրվել 1115 էլեկտրամոբիլՄինչև 2024 թվականի վերջը արտոնյալ սակագնով ՀՀ կարող է ներկրվել 1115 էլեկտրամոբիլ
Հայաստանը մտադիր է կիրառել լատվիական փորձը՝ փակ ցիկլի տնտեսության զարգացման գործումՀայաստանը մտադիր է կիրառել լատվիական փորձը՝ փակ ցիկլի տնտեսության զարգացման գործում
Փոխնախարար. թվային համագործակցությունն ուղղակի ընտրություն չէ, այն օրվա հրամայական էՓոխնախարար. թվային համագործակցությունն ուղղակի ընտրություն չէ, այն օրվա հրամայական է
Հայաստանն ու Լատվիան մտադիր են ամրապնդել և ընդլայնել գործարար կապերըՀայաստանն ու Լատվիան մտադիր են ամրապնդել և ընդլայնել գործարար կապերը
Խաղա Junius, մասնակցիր Koreez-ի մրցույթին և շահիր iPhone 15Խաղա Junius, մասնակցիր Koreez-ի մրցույթին և շահիր iPhone 15
Այսօր բարեգործության միջազգային օրն է․ Idram&IDBankԱյսօր բարեգործության միջազգային օրն է․ Idram&IDBank
Մի դրամի ուժը՝ «Մունք» տեխնոդպրոցինՄի դրամի ուժը՝ «Մունք» տեխնոդպրոցին
Հայաստանում աճում է հետաքրքրությունը մասնակցային բյուջետավորման նկատմամբՀայաստանում աճում է հետաքրքրությունը մասնակցային բյուջետավորման նկատմամբ
Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն գնում է սեպտեմբերի 18-ից ըստ եվրաարձանագրության առավելագույն շեմի հերթական բարձրացմանը՝ մինչեւ 400 հազար դրամՀայաստանի ավտոապահովագրողների բյուրոն գնում է սեպտեմբերի 18-ից ըստ եվրաարձանագրության առավելագույն շեմի հերթական բարձրացմանը՝ մինչեւ 400 հազար դրամ
Երևանում կանցկացվի 3-րդ եվրասիական տնտեսական համաժողովըԵրևանում կանցկացվի 3-րդ եվրասիական տնտեսական համաժողովը
ՊԵԿ նախկին ղեկավար. Հայաստանում տնտեսությունն ու երկիրը փաստացի մրցում են, թե դրանցից որն ավելի արագ կփլուզվիՊԵԿ նախկին ղեկավար. Հայաստանում տնտեսությունն ու երկիրը փաստացի մրցում են, թե դրանցից որն ավելի արագ կփլուզվի
7 ամսում Հայաստանում էապես կրճատվել են գինու արտադրության ծավալները7 ամսում Հայաստանում էապես կրճատվել են գինու արտադրության ծավալները
Հայաստանի մետալուրգիական ճյուղն անկումից հասել է աճիՀայաստանի մետալուրգիական ճյուղն անկումից հասել է աճի
Հայաստանում տնտեսական ակտիվության աճը 2024թ. հունվար-հուլիսին դանդաղել է մինչև 9,6 %Հայաստանում տնտեսական ակտիվության աճը 2024թ. հունվար-հուլիսին դանդաղել է մինչև 9,6 %
Հայաստանի արդյունաբերական հատվածը լճացումից հասել է երկնիշ աճիՀայաստանի արդյունաբերական հատվածը լճացումից հասել է երկնիշ աճի
Փոխանցումների ներհոսքը Հայաստան շարունակում է կրճատվելՓոխանցումների ներհոսքը Հայաստան շարունակում է կրճատվել
Հայաստանում բոլոր ոչ հրապարակային հիմնադրամները ենթարկվելու են Կենտրոնական բանկի պահանջներինՀայաստանում բոլոր ոչ հրապարակային հիմնադրամները ենթարկվելու են Կենտրոնական բանկի պահանջներին
Հայաստանի իշխանությունները ցանկանում են նոր կամուրջ կառուցել ԱխթալայումՀայաստանի իշխանությունները ցանկանում են նոր կամուրջ կառուցել Ախթալայում
Անհրաժեշտ է լուծել Հայաստանի սպառողների էլեկտրամատակարարման վատ որակին առնչվող հարցը. վարչապետԱնհրաժեշտ է լուծել Հայաստանի սպառողների էլեկտրամատակարարման վատ որակին առնչվող հարցը. վարչապետ
Invia Investments հայաստանյան բրոքերը ITS-ում սակարկության հասանելիություն կտրամադրիInvia Investments հայաստանյան բրոքերը ITS-ում սակարկության հասանելիություն կտրամադրի
Հայաստանում տարեկան գնաճն օգոստոսին կազմել Է 1,3% ՝ 2024թ. հունվար-օգոստոսի 1,2% գնանկման դեպքումՀայաստանում տարեկան գնաճն օգոստոսին կազմել Է 1,3% ՝ 2024թ. հունվար-օգոստոսի 1,2% գնանկման դեպքում
ՄԱԿ-ի գինու զբոսաշրջության համաշխարհային համաժողովին պատվիրակություններ կժամանեն ավելի քան 36 երկրներիցՄԱԿ-ի գինու զբոսաշրջության համաշխարհային համաժողովին պատվիրակություններ կժամանեն ավելի քան 36 երկրներից
"Հայաստանի էլեկտրական ցանցերը" եղել է և կմնա քաղաքականությունից դուրս
"Հայաստանի էլեկտրական ցանցերը" կարևոր, բայց ոչ միակ օղակն է հոսանքազրկումների շղթայում. տնօրենների խորհրդի նախագահ
Հայաստանի իշխանությունները  որոշել են ողորմածաբար չտուգանել քաղաքացիներին՝ իրենց իսկ սխալների համարՀայաստանի իշխանությունները  որոշել են ողորմածաբար չտուգանել քաղաքացիներին՝ իրենց իսկ սխալների համար
Հայաստանի իշխանությունները որոշել են առայժմ ձեռնպահ մնալ հարկման նպատակով անշարժ գույքի գների վերանայումիցՀայաստանի իշխանությունները որոշել են առայժմ ձեռնպահ մնալ հարկման նպատակով անշարժ գույքի գների վերանայումից
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
12.09.2024
RUB4.23-0.03
USD387.270.00
EUR426.81-1.12
GBP505.39-1.59
CAD285.340.08
JPY27.16-0.19
CNY54.38-0.08
CHF453.48-4.12