Երեթշաբթի, 6 Սեպտեմբերի 2016 18:18
Կարինա Մելիքյան

ԱՄՆ Ֆինանսների նախարարության պատժամիջոցների ցանկում «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ՚ ՓԲԸ-ի ընդգրկումը չի ազդի բանկի կայուն գործունեության վրա

ԱՄՆ Ֆինանսների նախարարության պատժամիջոցների ցանկում  «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ՚ ՓԲԸ-ի ընդգրկումը չի ազդի բանկի կայուն գործունեության վրա

Արմինֆո. ԱՄՆ Ֆինանսների նախարարության պաշտոնական կայքէջում ս.թ. սեպտեմբերի 1-ին հրապարակված պատժամիջոցների ցանկում «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբե ՓԲԸ-ին ընդգրկելը չի ազդի բանկի գործունեության վրա: Բանկն աշխատում է սովորական ռեժիմով:

 

Ինչպես ԱրմԻնֆո-ին հայտնել են Առէկսիմբանկում, թե՛ իրավաբանական և թե՛ ֆիզիկական անձ հանդիսացող հաճախորդների բոլոր հանձնարարականները, ներդրողների, ավանդատուների և վարկատուների առջև Բանկի ունեցած պարտավորությունները կատարվում են  ժամանակին և լրիվ ծավալով: Դրամային և արժութային հաշիվներով հաշվարկները, այդ թվում` VISA և MasterCard միջազգային վճարային համակարգերի քարտերով գործառնությունները իրականացվում են առանց ուշացման և լրիվ ծավալներով: Սովորականի պես իրականացվում է նաև հաճախորդների հաշվարկադրամարկղային սպասարկումը:

 

Հիշեցնենք, որ 2014թ. կեսերին պատժամիջոցներ են սահմանվել ռուսական Գազպրոմբանկի հանդեպ (որին պատկանում է Առէկսիմբանկի բաժնետոմսերի 100%-ը), որոնք սահմանափակում են միայն ամերիկյան ներդրողների համար 2014թ. հուլիսի 16-ից հետո բանկի կողմից տեղաբաշխվող երկարաժամկետ (ավելի քան 90 օր) պարտքային գործիքների հասանելիությունը:

 

Հինգշաբթի օրը ԱՄՆ Ֆիննախի Օտարերկրյա ակտիվների վերահսկման բաժինը պատժամիջոցներ է սահմանել ռուսական Գազպրոմի, Գազպրոմբանկի  մի շարք դուստր ընկերությունների և որոշ ֆիզիկական անձանց հանդեպ:Գազպրոմբանկն արդեն իսկ հանդես է եկել հայտարարությամբ, նշելով, որ Գազպրոմբանկի խմբի մեջ մտնող բոլոր թվարկված ընկերությունները դե-ֆակտո  եղել են ԱՄՆ պատժամիջոցների ցանկում այն պատճառով, որ նրանց կապիտալում Գազպրոմբանկի մասնաբաժինը գերազանցում է 50%-ը: Այսպիսով, ԱՄՆ Գանձապետարանի վերջին հաղորդագրությունը ոչինչ չի փոխում ո՛չ Գազպրոմբանկի, ո՛չ էլ վերոնշյալ ընկերությունների գործունեության մեջ, որոնք աշխատում են սովորական ռեժիմով:


Նորություններ


Արտ. փոխարժեքները
20.10.2020
RUB6.33-0.01
USD493.330.93
EUR582.433.52
GBP639.50-0.77
CAD374.530.85
JPY46.73-0.01
CNY73.710.23
CHF543.373.34



Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000