Արմինֆո. Beeline-ը հայտարարում է Երևանում 4G/LTE բջջային ցանցի գործարկման մասին: Ցանցը հանձնվել է փորձնական կոմերցիոն շահագործման և գործում է Երևանի կենտրոնում:
Այսօրվա դրությամբ մայրաքաղաքում տեղադրված է 4G ստանդարտ ունեցող 70 բազային կայան, որոնց թիվը մինչև տարվա վերջ նախատեսվում է ավելացնել մինչև 150: Նոր ցանցը հնարավորություն է տալիս օգտվելու մինչև 60 Մբ/վրկ արագությամբ բջջային ինտերնետից:
Beeline-ի տեխնիկական մասնագետների կողմից իրականացվել է զգալի աշխատանքներ ուղղված ցանցի արդիականացմանը, և այժմ համակարգը հագեցած է ամենաժամանակակից սարքավորումներով, որը ամենամոտ ժամանակում հնարավորություն կտա հաճախորդներին առաջարկել նոր ծառայություններ: Ցանցի վերազինման աշխատանքները շարունակվում են, և շուտով Երևանում լիովին կարդիականացվեն սարքավորումները, ինչն, անկասկած, էականորեն կբարելավի մայրաքաղաքում տրամադրվող ծառայությունների որակը:
«Տեխնոլոգիաները զարգանում են, և որպես Հայաստանում կապի խոշորագույն օպերատոր, Beeline-ն անմասն չի մնա այդ գործընթացից: Ուրախ ենք տեղեկացնել, որ բջջային ինտերնետի մեր բոլոր ծառայություններն այժմ կդառնան ավելի արագ, պարզ և հարմար` շնորհիվ 4G ստանդարտով նոր, ժամանակակից բջջային ցանցիե, - նշել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
«Բոլոր միջազգային ստանդարտներին համապատասխանող ցանցի կառուցումը և մեր հարյուր հազարավոր բաժանորդներին գերարարգ ինտերնետով ապահովելը մեծ մարտահրավեր է և պատասխանատվություն մեր ընկերության տեխնիկական բլոկի համար: Սակայն տեխնոլոգիաների զարգացումը և բաժանորդներին լավագույն որակի ծառայություններով ապահովելը մեր նպատակն է և մենք պատրաստ ենք այն իրագործելե, - նշել է Տեխնիկական բլոկի տնօրեն Մաքսիմ Լևինը:
Նշենք, որ նոր ցանցից օգտվելու համար բաժանորդի սմարթֆոնը, պլանշետը կամ USB-մոդեմը պետք է համապատասխաննեն 4G/LTE ցանցի պահանջներին և ունենան տեղադրված USIM-քարտ:
RUB | 4.22 | 0.04 |
USD | 388.60 | -1.44 |
EUR | 416.73 | 1.10 |
GBP | 485.98 | 4.24 |
CAD | 284.02 | -0.58 |
JPY | 24.99 | -0.21 |
CNY | 53.63 | -0.19 |
CHF | 425.54 | -2.14 |