Արմինֆո. Երևանի «Մերիդիան» ցուցահանդեսային կենտրոնում մեկնարկել է Made in Armenia-2016 ամենամյա ցուցահանդեսը, որին մասնակցում է ավելի քան 320 հայկական ընկերություն: Ինչպես լրագրողներին հաղորդել է Հայաստանի Զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Կարեն Մկրտչյանը, ցուցահանդեսն անց է կացվում երկրորդ տարին անընդմեջ, իսկ մասնակիցների քանակն անցյալ տարվա համեմատ ավելացել է 20 ընկերությունով, հիմնականում`տուրիստական հատվածի հաշվին:
Նրա խոսքով, ներդրողները մեծ հետաքրքրություն են ցուցաբերում հայկական ապրանքների նկատմամբ, մասնավորապես, ցուցահանդեսը հետաքրքրել է Լիտվայի և Իրաքի ներկայացուցիչներին: «Made in Armenia ցուցահանդեսի միջոցով մենք մտադիր ենք խթանել տեղական արտադրությունը, ինչն առաջին հերթին կնպաստի արտադրության ծավալների աճին, աշխատատեղերի ստեղծմանը, ներդրողների ներգրավմանը և կապերի հաստատմանը հայկական և օտարերկրյա գործարարների միջև»,-նշել է Մկրտչյանը:
Իր հերթին, ՀՀ էկոնոﬕկայի նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը, բարձր գնահատելով ներքին արտադրության ներուժը, նշել է, որ հայկական ապրանքների բարձր որակն ապահովելու համար անհրաժեշտ է իրականացնել որոշակի քայլեր: Առաջին հերթին նա նշել է ապրանքների որակի համապատասխան համակարգի ներդրումը, ենթակառուցվածքների արդիականացումը, բազմաթիվբ լոգիստիկ խնդիրների լուծումը, ինչը, նրա համոզմամբ, թույլ կտա լավագույն ձևով ներկայացնել հայկական ապրանքներն արտաքին շուկաներում:
Նշենք, որ Made in Armenia ցուցահանդեսը կընթանա սեպտեմբերի 19-ից 22-ը։ Իրենց ապրանքները կներկայացնեն Հայաստանի սննդի, ոսկերչության, ալկոհոլային խմիչքների, թեթև արդյունաբերության, հանքարդյունաբերության, դեղագործության, տեղեկատվական տեխնոլոգիաների և այլ ոլորտների ընկերությունները:
Հայաստանի Զարգացման հիմնադրամն ստեղծվել է 2015 թվականին, ՀՀ կառավարության կողմից, Հայկական Զաևգացման գործակալության հիմքի վրա, երկրի տնտեսական աճը խթանելու նպատակով:
![]() | 5.07 | -0.01 |
![]() | 388.29 | -0.24 |
![]() | 420.21 | 1.84 |
![]() | 477.98 | 1.60 |
![]() | 284.05 | 1.01 |
![]() | 29.64 | 0.08 |
![]() | 56.48 | -0.06 |
![]() | 423.11 | -1.00 |