Արմինֆո. Ընթացիկ տարվա վերջին 7 ամիսներին հայկական ապրանքների արտահանման ապահովագրական գործարքներին է ուղղվել մոտ մեկ մլրդ.դրամ գումար: Այս մասին սեպտեմբերի 23-ին լրագրողներին հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի ժ/պ Արծվիկ Մինասյանը: Նա գտնում է, որ այդ ուղղությամբ իրականացվել են հսկայական աշխատանքներ:
Նշենք, որ Հայաստանում արտահանման ապահովագրոթւյամբ է զբաղվում Հայաստանի Արտահանման ապահովագրական ընկերությունը, որը պետական կառույց է և հիմնադրվել է 2013 թվականի հոկտեմբերին, կառավարության որոշմամբ: Ընկերությունը տրամադրում է ապահովագրություն ՀՀ ռեզիդենտ արտահանող Ընկերությունների կողմից մատակարարված ապրանքի դիմաց օտարերկրյա գնորդի կողմից կամ պայմանագրով նրա անունից վճարման պարտավորություն ունեցող բանկի կողմից չվճարման հետևանքով կրած ֆինանսական վնասներից: Ընկերության առաքելությունը ՀՀ արտահանման ոլորտի խթանումն է արդյունաբերական քաղաքականության շրջանակներում:
Ընկերության հիմնական նպատակներն են` խթանել արտահանումը`ապահովագրելով արտահանողներին օտարերկրյա գնորդների չվճարման ռիսկից, նպաստել մատչելի և հասանելի ֆինանսական ռեսուրսների տրամադրմանը փոքր և միջին ձեռնարկություններին և նպաստել արտահանման առևտրային ռիսկերի ապահովագրության մասնավոր շուկայի զարգացմանը: Վերջերս ընկերութոյւնը ներդրեց նոր ծառայություն` նախաարտահանման ֆինանսավորման ապահովագրության ծառայությունը, որն արտահանողներին հնարավորություն է տալիս օգտվել բանկային կարճաժամկետ ֆինանսավորման ծառայություններից՝ առանց գրավի պայմանի:
RUB | 4.26 | -0.01 |
USD | 393.28 | -1.18 |
EUR | 424.11 | -1.51 |
GBP | 496.04 | -1.61 |
CAD | 290.22 | 0.11 |
JPY | 25.99 | -0.07 |
CNY | 54.47 | -0.10 |
CHF | 436.40 | 0.68 |