Արմինֆո. Նորագույն պետությունների ռուսաստանյան ինստիտուտի ղեկավար Ալեքսեյ Մարտինովը վստահ է, որ ԵԱՏՄ գործադիր մարմնի`ԵՏՀ-ի կողմից կողմից հնչեցված «Պատրաստված է ԵԱՏՄ-ում» մակնանշման մասին նախաձեռնությունը, ԵԱՏՄ-ում արտադրված ապրանքների համար, կիրականացվի: Այս մասին ԱրմԻնֆո գործակալության թղթակցին նա հայտնել է սեպտեմբերի 26-ին, Երևանում:
«Այն, որ դա տեղի կունենա, ես, գործնականում, համոզված եմ»,-հայտարարել է ռուս որձագետը: Նրա խոսքով, այս նախաձեռնույթունն, անկասկած, դրական է, ինչպես մարկետինգի, այնպես էլ միջազգային առևտրի տեսանկյունից: Նա գտնում է, որ միասնական ապրանքանիշի ներքո առևտրի իրականացումը լրացուցիչ հնարավորություններ է ընձեռում ԵԱՏՄ ընդհանուր շուկայի բոլոր մասնակիցներին, «այս կամ այն պահերի հաշվին, որոնք ավելի բարձր են Միության անդամներից մեկի մոտ»:
Փորձագետը նշել է, որ չնայած ԵԱՏՄ անդամ որոշ երկրների կողմից հնչեցված ոչ միանշանակ արձագանքին, ծրագիրն իրագործելի է, ընդ որում` նախատեսված ժամկետներում: «Տեսեք թե ինչպես է ամեն ինչ դինամիկ զարգանում: Վերջին 5-10 տարիներին այն ամենը, ինչը նախատեսված էր Միության շրջանակներում, սկսվել է շարժվել և սկսել է միմյանց հարստացնել: Այսինքն, գոյություն ունի եվրասիական սիներգիայի ընդհանուր մտահղացում, որը կբերի զարգացման ընդհանուր թռիչքի ԵԱՏՄ երկրներում, այդ թվում նաև տնտեսական, ինչն սկսել է զարգանալ մեր աչքի առջև»,-հայտարարել է փորձագետը, հավելելով, որ շատ հնարավոր է, որ նախատեսված ժամկետներում, 2017 թվականին, «Պատարստված է ԵԱՏՄ-ում» մակնանշումը դառնա իրականություն:
Սակայն, սեպտեմբերի 20-ին ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, մեկնաբանելով տեղեկությունն այն մասին, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը Միության երկրներում արտադրված ապրանքների համար առաջխաղացնում է. «Պատրաստված է ԵԱՏՄ-ում» մակնանշումը, նշել էր, որ այդ նախաձեռնությունը դեռ չի քննարկվել: «Այդ հարցով որոշում չի կայացվել, մենք դեռ համաձայնության չենք եկել»,-ասել է նախարարը: Նրա խոսքով, ՀՀ կառավարությունն այս նախաձեռնությունը կքննարկի այն բանից հետո, երբ կստանա պաշտոնական առաջարկ»,-նշել էր նա:
Հիշեցնենք, որ, ըստ ռուսական ԶԼՄ-ների, 2017 թվականին Եվրասիական տնտեսական հանձնաժողովը նախատեսում է Միության տարածքում ներդնել «Պատրաստված է ԵԱՏՄ-ում» մակնանշումը: Ինչպես «Ռոսիյսկայա գազետա»-ի հետ հարցազրույցում սեպտեմբերի 5-ին նշել է ԵՏՀ արդյունաբերական քաղաքականության դեպարտամենտի ղեկավար Նիկոլայ Կուշնարևը, ազգային մակնանշումից միութենականին անցնելը կարևոր քայլ է ինտեգրման գործընթացում, որը նախատեսվում է հաջորդ տարի: Նոր մակնանշման առավելությունը կայանում է նրանում, որ նախատեսվում է այն ապահովել երկու հիմնական գործիքների`պետական գնումներում նախապատվությունների տրամադրման և արտաքին շուկաներույմ ապրանքների առաջխաղացման միջոցով:
Սակայն, փորձագիտական շրջանակներում գոյություն ունի կարծիք, որ այն արտադրողների համար, որոնք ամբողջովին կողմնորոշված են դեպի ԵԱՏՄ շուկաները, նորամուծությունը, հնարավոր է, որ լինի լավ օժանդակություն, եթե առավելություններ տրմադրի վարչա-իրավական կարգավորման, սերթիֆիկացման, լիցենզավորման հարցերում, ինչը կվերացնի խոչընդոտների մի մասը: Մյուսները նշում են, որ միութենական ընդհանուր մակնանշման ներդրումն ակնհայտ հակասության մեջ կմտնի ինդուստրալացման ծրագրի նպատակների հետ, որը կողմնորոշված է տեղական բրենդերի առաջխաղացմանը: Չէ որ շատ գործարարների համար կարևոր է ընդգծել, որ ապրանքը պատրաստված է իրենց երկրում: Այս համատեքստում հնչել է առաջարկություն, որպեսզի ԵԱՏՄ շրջանակներում արտադրողներն ունենան ընտրության իրավունք, թե ինչ նշեն իրենց կողմից արտադրված ապրանքի վրա: