Արմինֆո. Տնտեսական ակտիվությունը Հայաստանում 2016 թվականի հունվար-օգոստոսին դանդաղել է մինչև 2.4, 2015 թվականի 3.9%-ից: 2014-ի նույն ժամանակահատվածքում տնտեսական ակտիվության աճը կազմել էր 4.1%: Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, այնուամենայնիվ, միայն օգոստոսին արձանագրվել է 28.2% աճ, տարեկան անկումը` 0.5%:
2016 թվականի հուվար-օգոստոսին տեղի ունեցած տնտեսական ակտիվության աճը հիմնականում պայմանավորեցին` ծառայությունների ոլորտը`8%, արդյունաբերական ոլորտը`7%, գյուղատնտեսության ոլորտը`4.1%: Միևնույն ժամանակ առևտրի ոլորտը դեռ գտնվում է 0.4% բացասական դինամիկայում, իսկ անկում են արձանագրել շինարարական ոլորտը` 7.5% և էներգետիկ համալիրը`5.9%:
Արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը 2016 թվականի հունվար-օգոստոսին 2015 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 0.5%, 2016-ի օգոստոսին, 2015-ի օգոստոսի համեմատ աճել է 7.1%, իսկ միայն 2016-ի օգոստոսին աճել է 2%:
Ամսական կտրվածքով (օգոստոս), տնտեսական աճին վճռորոշ խթան հաղորդեցին գյուղատնտեսական ոլորտը, համախառն արտադրության ծավալները բարձրացնելով 2.2 անգամ (2015-ի օգոստոսի աճը` 2.2 անգամ), էներգետիկ համալիրը`14.1% (2015-ի օգոստոսի աճը`13.8%), ինչպես նաև շինարարության ոլորտը`12.6% (նախորդ տարվա աճը` 11.9%): Այնուհետև հաջորդում են` ծառայությունների ոլորտը – 5% (նախորդ տարվա անկումը`3.2%) և արդյունաբերական հատվածը`2% (նախորդ տարվա աճը`0.6%): Առևտրի հատվածը դեռ բացասական դինամիկայում է`3.8%, նախորդ տարվա 3% անկման փոխարեն:
Տարեկան կտրվածքով աճ է արձանագրվել ծառայությունների ոլորտում `10.5%, գյուղատնտեսական ոլորտում`9.8% և արդյունաբերական հատվածքում`1.3% և իսկ մյուս ոլորտներում արձանագրվել է անկում, մասնավորապես, առևտրի ոլորտում`0.1%, շինարարության ոլորտում `6.2% և էներգետիկ համալիրում`8.7%:
Ըստ վիճակագրական տվյալների 2016 թվականի հունվար-օգոստոսին բացարձակ արտահայտոթյամբ առջևում է առևտրի ոլորտը` 1.4 տրլն դրամ ծավալով ($ 2.8 մլրդ): Երկրորդ տեղում է արդյունաբերական հատվածը`898.7 մլրդ դրամ ($ 1.9 մլրդ), երրորդն է ծառայությունների ոլորտը`802.1 մլրդ դրամ ($ 1.7 մլրդ), չորրորդ տեղում է գյուղատնտեսության ոլորտը` 509.9 մլրդ դրամ ($ 1.1 մլրդ), հինգերորդն է շինարարության ոլորտը` 196.7 մլրդ դրամ ($408.3 մլն): Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը 2016 թվականի հունվար-օգոստոսին կազմել է 4804.8 մլն կՎտժ, որից միայն օգոստոսին`638.7 մլն կՎտժ:
Միևնույն ժամանակ, Հայաստանի արտաքին առևտրի շրջանառությունը 2016 թվականի հունվար-օգոստոսին կազմել է 1500.2 մլրդ. դրամ ($ 3114.7 մլն), տարեկան աճը`4.6%: Դրա կառուցվածքում արտահանման ծավալների տարեկան աճը կազմել է 18.9%, մինչև 544 մլրդ դրամ ($ 1129.7 մլն), իսկ ներմուծման տարեկան անկումը`2.1%, մինչև 956.2 մլրդ. դրամ ($1985 մլն): 2015-ի հունվար-օգոստոսին արտաքին առևտրի շրջանառությունը կրճատվել էր 19.5%, արտահանման 0.5% աճի և ներմուծման 26.3% անկման հաշվին: Համեմատության համար նշենք, որ 2014 թվականի հունվար-օգոստոսսին Հայաստանի արտաքին առևտրի շրջանառությունն աճել էր 3.1%, քանի որ արտահանումն ավելացել էր 1.1%, իսկ ներմուծումը`3.8%:
ՀՀ դրամի միջին հաշվարկային փոխարժեքը 2016 թվականի օգոստոսին կազմել է 475.45 դրամ / $ 1, իսկ հունվար-օգոստոսին `481.89 դրամ / $ 1, 2015-ի օգոստոսի` 479.78 դրամ / $ 1 – ի և 2015-ի հունվար-օգոստոսի 477.29 դրամ / $ 1 – ի համեմատ: