Արմինֆո. 2016 թվականի հունվար-օգոսըոսին ֆերոմոլիբդենի արտադրությունը Հայաստանում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 4.8%, մինչև 3896 տոննա: Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, միայն օգոսըոսին արտադրվել է 641 տոննա ֆերոմոլիբդեն, ինչը 78.1% ավելի է հուլիսի ծավալներից:
Հունվար-օգոսըոսին մոլիբդենի խտանյութի արտադրությունը կրճատվել է 0.1%, մինչև 7045 տոննա, իսկ միայն օգոսըոսին նվազել է 6.3%, մինչև 867 տոննա: Մոլիբդենի բրիկետների արտադրությունը կազմել է 367 տոննա (տարեկան անկումը`26.3%): Կոնվերտորային պղնձի արտադրությունն աճել է 18.3%, մինչև 8069 տոննա, նախորդ տարվա աճը`4.8%: Պղնձի խտանյութի արտադրությունն աճել է 34.7%, մինչև 257.5 հազար տոննա, նախորդ տարվա աճը`49.9%, իսկ միայն օգոսըոսին արտադրության ծավալը կազմել է 31.6 հազար տոննա, ամսական անկումը`5.1%:
Ալյումինե փայլաթիթեղի տարեկան արտադրությունը հունվար-օգոսըոսին աճել է 0.1%, մինչև 19936 տոննա, իսկ միայն օգոսըոսին նվազել է 10.3%, մինչև 2333 տոննա:
Պողպատե խողովակների արտադրությունը հունվար-օգոսըոսին նվազել է 38.8%, մինչև 4341 տոննա (նախորդ տարվա աճը` 20.2%), իսկ միայն օգոսըոսին աճել է 14.9%, մինչև 800 տոննա: Ցինկի խտանյութի արտադրությունը նվազել է 39.1%, մինչև 5216 տոննա, որից միայն օգոսըոսին արտադրվել է 814 տոննա, ամսական անկումը`3.9%:
Հայաստանում արտադրված բոլոր մետաղները հիմնականում արտահանվում են Եվրոպա և Միացյալ Նահանգներ:
Նշենք, որ 2015 թվականին Հայաստանի մետալուրգիական արդյունաբերությունում ծավալները կրճատվեցին 15%: Մասնավորապես, ֆերոմոլիբդենի արտադրության անկումը կազմեց 14.6%, մոլիբդենի խտանյութի արտադրությունը նվազեց 11.6%, ալյումինե գլանվածքների արտադրությունը նվազեց 45,7%, ցինկի խտանյութինը նվազեց 23%: Միևնույն ժամանակ, 2015 թվականին աճի արագացում արձանագրվեցին կոնվերտորային պղնձի արտադրությունում- 16%, մինչև 18.2%, պղնձի խտանյութի - 61.4%-ից մինչև 64,1%, ալյումինե փայլաթիթեղի-1,4% և պողպատե խողովակների արտադրություններում - 6,7%: