Արմինֆո. Վարչապետ Կարեն Կարապետյանը եկամուտների և գույքի մասին հայտարարագիր է ներկայացրել ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով:
Հայտարարագրի համաձայն, Կարեն Կարապետյանին պատկանում են 2 մարդատար ավտոմեքենա՝ LEXUS LX 470 և TOYOTA LAND CRUISER 100 4.5 I, բազմաբնակարան շենքի 4 բնակարան և 1 ամառանոց` այգու տարածքով։
Նշանակման օրվա դրությամբ Կարապետյանին պատկանում են 50 մլն դրամի արժեթղթեր և ներդրումներ, 3 հատ ձեռքի ժամացույց, որոնց արժեքը գերազանցում է 8 մլն դրամը:
Վարչապետը հայտարարեգրել է նաև 3.7 մլն ԱՄՆ դոլար, 850 հազար եվրո, 120 մլն ՀՀ դրամ և 55 մլն ռուբլի դրամական միջոցներ։ Հունվարի 1-ից հետո Կարապետյանի եկամուտները կազմել են 32 մլն 898 հազար ռուբլի:
Հիշեցնենք, որ 1996-1998 թթ. Կարապետյանը զբաղեցրել է «Հայէներգո» ՊՁ գլխավոր տնօրենի տեղակալի պաշտոնը, 1998-2001 թթ.` «Հայէներգո» ՓԲԸ գլխավոր տնօրենի պաշտոնը, 2001 թ. եղել էներգետիկայի փոխնախարար, 2001-2010 թթ. եղել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ վարչության նախագահ և գլխավոր տնօրեն, 2008 թ. ընտրվել է «Առէկսիմբանկ» ՓԲԸ խորհրդի նախագահ, 2010-2011 թթ եղել է Երևանի քաղաքապետ, 2011- 2016 թթ. զբաղեցրել է «Գազպրոմբանկ» ԲԲԸ առաջին փոխնախագահի պաշտոնը, 2012-2016 թթ. եղել է «Գազպրոմ Մեժռեգիոնգազ» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ և 2016 թվի սեպտեմբերի 13-ին նշանակվել է Հայաստանի վարչապետ:
RUB | 4.18 | -0.02 |
USD | 390.04 | -1.40 |
EUR | 415.63 | -1.21 |
GBP | 481.74 | -0.75 |
CAD | 284.60 | -0.69 |
JPY | 25.20 | -0.09 |
CNY | 53.82 | -0.22 |
CHF | 427.68 | -1.72 |