Արմինֆո. ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն խաղողի հումքով ալկոհոլային խմիչքների արտահանումների հետ կապված բանակցություններ վարելու նպատակով:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ Ռուսաստանի Դաշնության ներմուծող և առևտրային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
Նշենք, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրի շրջանառության տարեկան դինամիկան 2016 թվականի հունվար-օգոստոսին կազմել է 11,6% նախորդ տարվա բացասական` 12.5% փոխարեն, կազմելով $ 803,6 մլն: Ռուսաստանն առաջատարն է ոչ միայն այս ցուցանիշով, այլ նաև արտահանման և ներմուծման ծավալներով, որոնք համապատասխանաբար կազմում են`$ 223,3 մլն և $ 580,3 մլն, ընդ որում, առաջինի տարեկան դինամիկան բարելավվել է 62.1% (30% անկումից հետո), իսկ երկրորդը` 7.7%-ից դանդաղել է մինչև 0.4%:
Ինչպես վկայում են ՀՀ Մաքսային ծառայության տվյալները, Հայստանից ռուսաստանյան շուկա գինիների արտահանումը 2016-ի առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 20,5%, հասնելով 604.2 հազար լիտրի: Իսկ Ռուսաստան արտահանված հայկական գինիների մաքսային արժեքը 2016-ի հունվար-հունիսին կազմել է $ 1,8 մլն. 2015-ի նույն ժամանակահատվածի $ 1.2 մլն փոխարեն: Ընդհանուր առմամբ, հայկական գինիների ընդհանուր արտահանումը 2016-ի առաջին կիսամյակում, 2015-ի առաջին կիսամյակի համեմատ աճել է 24.7%, մինչև 779.9 հազար լիտր, իսկ 80%-ից ցածր բաղադրությամբ էթիլային սպիրտի արտահանումը` 2.2 անգամ, մինչև 10 մլն լիտր: Մինչդեռ, պայմանավորված է ռուսաստանյան շուկայի դժվարին կացությունով և ռուբլու տատանումներով, 2015 թվականին Հայաստանից արտահանումն ընկավ 31.5%, մինչև 1 451,6 հազար լիտր:
RUB | 4.20 | -0.01 |
USD | 391.44 | -1.16 |
EUR | 416.84 | -1.20 |
GBP | 482.49 | -5.63 |
CAD | 285.29 | 0.20 |
JPY | 25.29 | -0.11 |
CNY | 54.04 | -0.18 |
CHF | 429.40 | -2.65 |