Արմինֆո. ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կոչ է արել մշակել պետական գնումների կենտրոնացված մարմին: Այդ հանձնարարականը հնչեցվել է կառավարության հոկտեմբերի 6-ի նիստում:
Վարչապետը ֆինանսների նախարար Վարդան Արամյանին հանձնարարել է երկու շաբաթում ներկայացնել համապատասխան փաստաթղթի նախագիծը, որը, ըստ վարչապետի, պետք է հիմնված լինի հետևյալ սկզբունքների վրա: Առաջին հերթին, պարբերական սպառման ապրանքները, ծառայությունները և աշխատանքները պետք է ամբողջովին գնվեն կենտրոնացված հիմունքներով, մասնագիտացված կառույցի կողմից, հաշվի առնելով պատվիրատու-գերատեսչությունների համալիր պահանջարկը: Այդ գնումների ցանկը կսահմանի կառավարությունը: Բացի այդ, ըստ վարչապետի, այդ գնումների գծով պայմանագրերի ընդունման գործընթացն անհրաժեշտ է կատարել էլեկտրոնային տարբերակով, որտեղ կլինեն ապրանքների ընդունման/հանձնման ակտերը և վճարային հանձնարարագրերը, որոնք կուղարկվեն, կստացվեն և կհաստատվեն էլեկտրոնային տարբերակով:
Ինչպես պարզաբանել է վարչապետը, բոլոր պետական մարմինները գնումների գործընթացն աութսորսինգի միջոցով կհանձնարարեն մեկ մարմնի: Այդ կառույցը, ի վերջո, կդառնա ինքնաֆինանսավորվող: Ինչ վերաբերվում է հատուկ գնումներին, որտեղ, անհրաժեշտ են հատուկ մոտեցումներ, ապա այստեղ էլ կկազմակերպվեն նման մեխանիզմներ, «որպեսզի յուրաքանչյուր գնորդ վստահ լինի, որ գնում է այն, ինչն իրեն պետք է»,-նշել է վարչապետը:
RUB | 4.21 | 0.02 |
USD | 392.60 | -1.47 |
EUR | 418.04 | -2.71 |
GBP | 488.12 | -3.60 |
CAD | 285.09 | -1.38 |
JPY | 25.40 | -0.12 |
CNY | 54.22 | -0.22 |
CHF | 432.05 | -1.61 |