Արմինֆո. Նախօրեին Ամերիաբանկն անցկացրել է «Միջազգային կապիտալը` որպես բիզնեսի աճի դրայվեր» խորագրով սեմինար, որին հրավիրել էր իր հաճախորդներին ու գործընկերներին: Սեմինարի նպատակը ձեռներեցության կառույցներին կապիտակի միջազգային շուկաներ դուրս գալու, Լոնդոնի ֆոնդային բորսայի հարթակներում փոխառության պարտատոմսերի կամ բաժնետոմսերի տեղաբաշխման միջոցով միջոցներ ներգրավելու հաշվին սեեփական աճի ֆոնդավորման հնարավորթյուններին ծանոթացնելն էր:
Ինչպես լրագրողներին հաղորդել է Ամերիաբանկի ներդրումային բանքինգի գծով տնօրեն Առնո Մոսիկյանը, վաղուց հասունացել է գործընկերներին այն մասին պատմելու անհրաժեշտությունը, թե նրանց աճի համար ինչպիսի լայն հնարավորություններ կարող է տրամադրել կապիտալի միջազգային շուկան: Նա նշել է, որ սեմինարը նվիրված է հայկական ընկերությունների` Լոնդոնի ֆոնդային բորսա դուրս գալու և ներդրողներ ներգրավելու հնարավորություններին, որոնք պատրաստ են աշխատել Հայաստանի թողարկողների արժեթղթերով, որոնք ներկայացնում են տնտեսության տարբեր հատվածներ, այդ թվում` արդյունաբերությունն ու տեղեկատվական տեխնոլոգիաները: Նա ընդգծել է, որ կապիտալի շուկաներ դուրս գալու նախապատրաստումը պահանջում է որոշակի գիտելիքներ և հմտությունների առկայություն, որոնց էլ նվիրված է բանկի կազմակերպած սեմինարը: Նա ընդգծել է, որ Ամերիա ընկերությունների խումբն արդեն երկու տասնամյակ աշխատում է շուկայում, մատուցում է խորհրդատվակն ծառայություններ և պատրաստ է աջակցել Հայաստանի թողարկողների արժեթղթերի միջազգյին հարթակներ դուրս գալուն:
Միևնույն ժամանակ, KPMG Մոսկվայի գրասենյակի կապիտալի և լեռնահանքային արդյունաբերության բաժնի ղեկավար Օլգա Պլևակոյի ասելով, Հայաստանի բիզնեսն ԱՊՀ-ում առաջատար տեղերից մեկն է զբաղեցնում կապիտալի միջազգային շուկաներ դուրս գալու ներուժի գնահատման տեսանկյունից: «Կան ոչ քիչ ներդրողներ, որոնք կարողանում և ցանկանում են աշխատել այնպիսի շուկաներում, ինչպիսին Հայաստանն է, ունեն ներդրումային հնարավորություններ, սովորել են օգտագործել տեղական ընկերությոեւնների բոլոր դրական և բացասական կողմերը, գլոբալ բնույթի տարրեր ներմուծել բիզնեսում», - նշել է մասնագետը: Նա ընդգծել է, որ միջազգային շուկաներ դուրս գալու նախապատրաստման գործընթացն ավելի լավ է սկսել ոչ թե բաժնետոսերից, այլ պարտատոմսերի թողարկումից: Փոխառությունների միջազգային շուկայի համար թողարկված կորպորատիվ պարտքային պարտավորությունները, (եվրաբոնդերը) ընկերություններին կօգնեն հաղորդակից դառնալ ներդրողների աշխատանքին, անցկացնել կորպորատիվ կառավարման սկզբունքների ներդրման բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը, ստեղծելով անկախ տնօրենների ինստիտուտ, միջազգային ստանդարտներով ֆինանսական հաշվետվության թափանցիկույթուն, խստացնել ներքին աուդիտը, սովորել աշխատել վերլուծաբանների և ներրդողների հետ (IR) և ձեռնամուխ լինել աճի սեփական պատմության ձևավորմանը, որն անհրաժշետ է IPO կազմկերպման համար:
«Այժմ զգացվում է աճի հետաքրքիր ներդումային պատմությունների պակաս, մինչդեռ ներդրողները փնտրում են հետաքրքիր թողարկիչների արժեթղթեր», - ընդգծել է Օլգա Պլևակոն: Պատասխանելով ԱրմԻնֆո-ի թղթակցի այն հարցին, թե ինքն ինչպես է վերաբերվում այն տեսակետին, որ ավելի լավ է լոնդոնյան հարթակներ դուրս գալ տեղական կազմակերպված շուկաներում կամ, առնվազն, Լեհաստանի կամ Կանադայի Emerging Markets-ի համար նախատեսված հատուկ հարթակներում սեփական հնարավորությունները փորձելուց հետո, նա նշել է, որ LSE հարթակներ դուրս գալու համար դրա կարիքը չկա: «Լոնդոնն ունի նոր շուկաների հետ աշխատանքի լավագույն փորձը, որոնց արժեթղթերը գնանշվում են հատուկ <А> հարթակում, որը նախատեսում է ցանկագրման հատուկ ընթացակարգ: LSE-ն ունի ԱՊՀ երկրների հետ աշխատանքի աննախադեպ պատմություն: Այդ քանակությամբ թողարկիչներ աշխարհի ոչ մի հարթակում չկան, պատրաստի լուծումների մշակման այդպիսի խորություն չկա ոչ մի այլ բորսայում», - ընդգծել է մասնագետը:
Ապագա թողարկիչի անհատական պատմության ձևավորման մասին հայտարարել է նաև LSE-ի Ռուսաստանի և ԱՊՀ երկրների բաժնի վարիչ Այունա Նեչաևան: Նա նշել է որ Հայաստան է ժամանել` կիսելու իր գիտելիքները և պատմելու այն մասին, թե ինչ քայլեր պետք է ձեռնրակեն ընկերությունները <А> հարթակ ելքի նախապատրաստվելու համար: «Հայաստանում կան որոշակի ճյուղեր` լեռնահանքային արդյունաբերություն, ֆինանսական ընկերություններ, որոնք ի զորու են սկսել այդ գործընթացը: Նա տեղեկացրել է, որ այսօր LSE-ում գնանշվում են 68 ռուսաստանյան, 14 ղազախստանյան և 3 վրացական թողարկողների բաժնետոմսեր: Հրապարակային շուկա դուրս գալու մտադրություն ուննե վրացական ակտիվներով ևս երկու ընկերություններ: Հայկական ընկերությունները նույնպես միանգամայն ի զորու են անել այդ: