Արմինֆո. ՎՏԲ-Հայաստան Բանկն իր հաճախորդներին առաջարկում է "Սպառողական նպատակներով վարկերի գնում" ծառայությունը, որի շնորհիվ հնարավորություն է ընձեռվում ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից արտոնյալ տոկոսադրույքով ստացված միասնական վարկի գումարով մարել այլ բանկում/բանկերում կամ վարկային կազմակերպություններում առկա մեկ կամ միանգամից մի քանի վարկեր:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, այսուհետ Բանկի հաճախորդները կկարողանան ձևակերպել "Սպառողական նպատակներով վարկերի գնում" ծառայությունը՝ հատուկ իրենց համար մշակված բարելավված պայմաններով:
Օգտվելով նշված ծառայությունից, հաճախորդները`կստանան ավելի ցածր տոկոսադրույքով վարկ, կմիավորեն մեկ կամ մի քանի կազմակերպություններում սպասարկվող մի քանի վարկերի ամենամսյա վճարումները մի վճարման մեջ, կնվազեցնեն իրենց ամսական վարկային բեռը` ի հաշիվ վարկի ժամկետի երկարաձգման, կստանան ավելի մեծ գումարի վարկ, քան այլ բանկերում վարկերի հանրագումարը:
Հիշեցնենք, որ ՎՏԲ-Հայաստան Բանկից ստացված վարկի մարումները հնարավոր է շուրջօրյա իրականացնել Tel Cell և Easy Pay ընկերությունների ավելի քան 1500 վճարային տերմինալների, ինչպես նաև Ինտերնետ Բանկինգ համակարգի միջոցով:
«Սպառողական նպատակներով վարկերի գնում» ծառայության մասին ավելի մանրամասն տեղեկություն կարելի է ստանալ՝ այցելելով ՎՏԲ-Հայաստան Բանկի ցանկացած մասնաճյուղ կամ զանգահարելով Բանկի Միասնական տեղեկատու` 87-87 հեռախոսահամարով:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի բանկերի Ֆինանսական Վարկանիշի, ՎՏԲ-Հայաստան Բանկն իր հիմնական ցուցանիշներով ավանդաբար գտնվում է Հայաստանի բանկային համակարգի առաջատարների շարքում: 2016 թվականի հուլիսի 1-ի դրությամբ բանկի վարկային պորտֆելը կազմել է 186.4 մլրդ.դրամ (ակտիվների 67%-ը), պահպանելով դիրքերն առաջատարների հնգյակում, ընդ որում, վարկային պորտֆելի ավելի քան 42% կազմել է մանրածախ վարկավորումը: Սպառողական վարկավորման ծավալներով բանկը գտնվում է առաջատարների եռյակում, արձանագրելով 62.7 մլրդ.դրամ ծավալ, որոնց մասնաբաժինը մանրածախ վարկավորման պորտֆելում կազմել է ավելի քան 79%:
Նշենք, որ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկե ՀԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկե ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկն ավանդաբար հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվում: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: