Արմինֆո. ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է "Գործի մարդիկ" արտոնյալ սպասարկման համալիր ծրագիրը հետևյալ խոշոր հատվածների կազմակերպությունների աշխատակիցներին, հաշվի առնելով նրանց գործունեության առանձնահատկությունները.
ՏՏ ընկերություններ, հեռահաղորդակցության օպերատորներ, Պետական ուժային կառույցները (բացի զորամասերից), նախարարություններ, այլ պետական հաստատությունները, Կրթության ոլորտ՝ դպրոցներ, բուհեր, ուսումնարաններ, քոլեջներ, Առողջապահության ոլորտ՝ հիվանդանոցներ, պոլիկլինիկաներ, բժշկական հիմնարկներ, ատամնաբուժարաններ, ԱրմԻնֆո-ին հայտնել են բանկի մամուլի ծառայությունում:
Աղբյուրի համաձայն, "Գործի մարդիկ" ծրագիրը հնարավորություն է ընձեռում փաթեթի սեփականատերերին ստանալու. անվճար աշխատավարձային քարտ,
սպառողական վարկեր/օվերդրաֆտեր/վարկային քարտեր` Բանկի ստանդարտ տոկոսադրույքից մինչև -7% արտոնությունով, դժբախտ պատահարներից ապահովագրություն՝ արտոնյալ պայմաններով, անվճար միացում SMS բանկինգ և Ինտերնետ բանկինգ ծառայություններին, մինչև 3 % շահութաբերություն քարտերի դրական մնացորդի վրա:
"Գործի մարդիկ" ծրագրի ձևակերպման պայմանների մասին ավելի մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի ցանկացած մասնաճյուղում, զանգահարելով ՎՏԲ-Հայաստան Բանկի Միասնական տեղեկատու ծառայություն՝ 87-87 հեռախոսահամարով, ինչպես նաև այցելելով Բանկի պաշտոնական կայք՝ www.vtb.am:
Նշենք, որ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկե ՀԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկե ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկն ավանդաբար հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվում: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:
RUB | 4.21 | 0.02 |
USD | 392.60 | -1.47 |
EUR | 418.04 | -2.71 |
GBP | 488.12 | -3.60 |
CAD | 285.09 | -1.38 |
JPY | 25.40 | -0.12 |
CNY | 54.22 | -0.22 |
CHF | 432.05 | -1.61 |