Արմինֆո. Հայաստանի պետական պարտքը հասել է կրիտիկական շեմին: Հոկտեմբերի 20-ին Երևանում ընթացող`ՀՀ տնտեսությանը շոչընդոտող գործոններին նվիրված Միջազգային տնտեսական կոնգրեսում նման հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Աաստրյանը:
Իր կարծիքը նա հիմնավորել է ոչ թե պարտքի ծավալով, այլ բյուջետային այն ծախսերի ավելացումով, որոնց ուղղվում են պետական այդ պարտքի սպասարկմանը: «Մենք մոտենում ենք կրիտիկական մակարդակին: Ցավոք, պետության պարտքի բեռի ավելացումը չի նպաստում տնտեսական աճին»,-ընդգծել է նա: Հայաստանն անվանելով մենաշնորհների գծով ռեկորդային երկիր, կուտակված պրոբլեմների շարքում փորձագետը նշել է տնտեսական աճի շարունակակական անկումը, ֆինանսական համակարգի անկայունությունը, ներդրումների կրճատումը, բնակչության մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի մասնաբաժնի նվազումը, զբաղվածության ցածր մակարդակը, ինչպես նաև աղքատության բարձր մակարդակը: «Տարածաշրջանում մենք հանդիանում ենք աղքատության մակարդակով ամենաբարձր երկրը: Այսօր Հայաստանի բնակչության ավելի քան 1/3-ն աղքատ է: 21-րդ դարում Հայաստանի բնակչության 30%-ն ունի հացի խնդիր: Մեր պատմության մեջ մենք առաջին անգամ ենք հայտնվում նման վիճակում»,-հավելել է նա:
Պատասխանելով ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հարցին, Բ.Ասատրյանը նշել է, որ երկրի տնտեսության առանցքային պրոբլեմը կոռուպցիան է: «Կոռուպցիան ավերեց ՓՄՁ-ները, երկրի ներդրումային հնարավորությունները, նպաստեց իշխանությունների մասնաբաժնի ավելացմանը գործարար միջավայրում: Ամբողջ խորհրդարանը շարժվում է կոռուպցիոն սխեմայով, ստվերի 90%-ը կենտրոնացված է հենց իշխանական կառույցներում»,-հավելել է նա: Որպես ելք, նա տեսնում է իշխանությունների և հանրության միջև բաց և թափանցիկ երկխոսության հաստատումը:
Վերադառնալով կառավարության նոր ծրագրին, փորձագետը նշել է, որ կառավարության մշակած յուրաքանչյուր ծրագրի կենտրոնում միշտ էլ եղել է հպարտ քաղաքացին, ինչն էլ պահպանվել է կառավարության նոր ծրագրում: Սակայն, բյուջետային նախագիծը չի համապատասխանում կառավարության ծրագրին և չի նախատեսում քաղաքացիների համար նման պամանների ապահովում, եզրափակել է բանկիրը:
Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության նախնական տվյալների, որոնք ԱրմԻնֆո-ին են տրամադրվել ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից, Հայաստանի պետական պարտքը 2016 թվականի հունվար-օգոստոսին ավելացել է 8%, մինչեւ $ 5.5 մլրդ (2.6 տրլն. դրամ): Արտաքին պարտքն առաջին ութ ամիսների ընթացքում աճել է 5.2%, մինչև $ 4,5 մլրդ (2.2 տրլն դրամ), իսկ ներքին պարտքը`23,8%, մինչեւ $ 943 մլն (447.7 մլրդ դրամ): Տարեկան կտրվածքով արտաքին պարտքն աճել է 9.8%, ներքին պարտքը`37.6%, ինչի արդյունաում երկրի ընդհանուր պարտքն աճել է 14.6%: Բնակչության մեկ շնչին ընկնող պարտքի բեռը 2016 թվականի սեպտեմբերի 1-ին կազմել է $ 1,8 հազ., իսկ միայն արտաքի գծով`ավելի քան $ 1.5 հազար (2009-ին`$ 550):
Հիշեցնենք, որ 2015 թ. Հայաստանի ընդանուր պետական պարտքն աճել է 19%, 2014 թվականի 10,5% աճի համեմատ: Դրա կառուցվածքում արտաքին պարտքը 2015-ին աճել է 16,7%, 2014-ի 12.5% աճի համեմատ,իսկ ներքին պարտքը` 12,2%, մինչև 18,2%: