Արմինֆո. Ըստ Համաշխարհային մրցունակության զեկույցի, Հայաստանի մրցակցային միջավայրը տարեկան կտրավծքով բարելավվել է 28 կետով, 138 երկրների շարքում տեղ զբաղեցնելով 51-րդ տեղում, առաջ անցնելով ԱՊՀ և Արևելյան Եվրևոպայի մի արք երկրներից: Այս մասին հոկտեմբերի 21-ին Հայաստանի Տնտեսական մրցակության պաշտպանության պետական հաձնաժողովի, եվրոպական բիզնես-հանրությունների և առևտրա-արդյուանաբերական պալատների ներկայացուցիչների միջև կայացած հանդիպման ընթացքում հայտարարել է ՏՄՊՊՀ ծրագրերի մշակման և մեթոդաբանության բաժնի ղեկավար Աշոտ Մանասերյանը:
«Ըստ մեր կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքների, մասնավորապես, մսամթերքի և կաթնամթերքի, մանկական սննդի, կարագի, մարգարինի, արևածաղկի ձեթի, բրնձի, շոկոլադի, սուրճի և մի շարք այլ ապրանքների գծով, մենք կարող ենք հայտարարել մրցակցային միջավայրի բարելավման մասին, ինչի մասին են վկայում ձեռնարկատերերի աճը տնտեսության տարբեր ճյուղերում», - ասել է նա, միաժամանակ նշելով նաև կենտրոնացվածության մակարդակի նվազեցման մասին: Նրա խոսքով, խոշոր ձեռնարկատերերի ներգրավվածությունը կարագի ներմուծման ոլորտում 2011 թվականին կազմել է 91%, 2015-ին` 76%, մարգարինի ներմուծման ոլորտում այս ցուցանիշները համապատասխանաբար կազմել են`55% և 33%, արևածաղկի յուղի գծով`74% և 79%, մանկական սննդի գծով` 53% և 29%, մսամթերքի գծով` 73% և 62%, բրնձի`58% և 45%, սուրժի`63% և 47%, լուծվող սուրճի` 83% և 63% և շոկոլադի գծով` 57% և 46%:
Ըստ նրա, դրական միտումներ են արձանագրվել նաև արդյունավետ հակամենաշնորհային քաղաքականության իրականացման վարկանիշում, որտեղ Հայաստանն զբաղեցրել 77-րդ տեղը, բարելավելով իր դիրքերը 11 կետով, ետևում թողնելով Ռուսաստանին` 82-րդ տեղ, Ղազախստանին (83), Սլովակիային (86), Ռումինիային (101), Վրաստանին (114) Մոլդովային (134) Ուկրաինային (136) և այլ երկրների:
Հանդիպման ընթացքում ելույթ է ունեցել նաև ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը, նշելով, որ փոփոխություներ են տեղի ունեցել տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրությունում: Նրա խոսքով, օրենքում հստակ ամրագրված է պետական կառավարման ներկայացուցիչներին ձեռնարկատիրական գործունեությանը ներգրավելու անթույլատրելիության մասին, քանի որ դա խոչընդոտում է բարենպաստ մրցակցային միջավայրի ապահովմանը: Ըստ Շաբոյանի, այստեղ մեծ ուշադրություն է պետք դարձնել նաև պետական գնումների գործընթացներին:
Իսկ Հայաստանում ԵՄ դեսպան Պետր Սվիտալսկին նշել է, որ մրցակցային միջավայրի բարելավումը կնպաստի օտարերկրյա ներդրումների ներգրավմանը, հավելելով, որ եվրոպական բիզնեսի ներկայացուցիչների հետ բանակցությունների արդյունքում ՀՀ կառավարությունը հատուկ ուշադրոթյուն պետք է դարձնի պետական աջակցության հարցին, ինչն օտարերկրյա ներդրողների համար կարևոր բաղադիչ է: «Հուսով եմ, որ այս հարցում Հայաստանը կհետևի ԵՄ օրինակին, ինչը, վերջին հաշվով, նրա շահերից է բխում»,-ընդգծել է նա: ԱրմԻնֆո-ի հետ զրույցում Սվիտալսկին նշել է այն դրական տեղաշարժերը, որոնք պետությունն արձանագրել է վերջին տարիներին, հղում կատարելով միջազգային վարկանիշների արդյունքներին: «Հայաստանը մեծ առաջընթաց է ունեցել: Բայց դեռ շատ անելիքներ կան»,-մեկնաբանել է նա: Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, 2016 թվականի հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանը 2.1% կրճատել է ներմուծումը, մինչև 1.9 մլրդ.դոլար: