Արմինֆո. Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում գործարքների ծավալն աճել է 23%, իսկ ներբանկային շուկայում դանդաղել են դոլարի և եվրոյի առքի տեմպերը, որոնք ուղեկցվել են ռուբլիով գործարքների նկատմամբ աճող հետաքրքրությամբ: Արդյունքում, ընթացիկ շաբաթ դիտվեց դոլարի նկատմամբ դրամի արժևորում`477-ից մինչև 475 դրամ/դոլար մակարդակ, եվրոյի նկատմամբ ամրապնդվեց`527-ից մինչև 518 դրամ/դոլար մակարդակ, իսկ ռուբլու նկատմամբ դրամը պահպանեց իր դրքերը 7.6 դրամ/ռուբլի մակարդակում: Մինչ այդ, հունվար-սեպտեմբերին, դրամը դոլարի նկատմամբ եվրոյի նկատմամբ ամրապնդվել էր` 482-ից մինչև 474 դրամ/դոլար մակարդակ, եվրոյի նկատմամբ արժեզրկվել էր` 529-ից մինչև 532 դրամ/եվրո մակարդակ, իսկ ռուբլու նկատմամբ` 6.9-ից մինչև 7.5 դրամ/ռուբլի մակարդակ, իսկ միայն սեպտեմբերին դրամի արժևորումը դոլարի նկատմամբ աննշան էր` 475-ից մինչև 474 դրամ/դոլար: Արտարժույթի բորսայական հարթակը տարեսկզբից հազվադեպ է գործել – մեկական գործարք մարտ-մայիս ամիսներին, մասնավորապես, մարտին`100 հազ.դոլար, ապրիլին`2950 դոլար և մայիսին`800 հազ.դոլար, որից հետո կրկին հաջորդեց լռությունը: Կենտրոնական բանկն առաջին կիսամյակում դոլար է գնել հունիսին (50.2 մլն.դոլար) և ապրիլին (2.4 մլն.դոլար), և վաճառել` հունվարին (53.1 մլն.դոլար) և փետրվարին (41.5 մլն.դոլար):
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից, արտարժույթի միջբանկային շուկան հոկտեմբերի 17-21-ն ընկած ժամանակահատվածքում ավելացրեց ամենօրյա ծավալները, առավելագույն ծավալն արձանագրելով չորեքշաբթի օրը – 5.2 մլն. դոլար, իսկ նվազագույնը` երկուշաբթի օրը–500 մլն.դոլար: Ընդհանուր հաշվով, հոկտեմբերի 17-21-ը արտարժույթի միջբանկային շուկայի շաբաթական ծավալը կրճատվեց 23.5%, մինչև 12.5 մլն.դոլար (նախորդ շաբաթ`16.350 մլն. դոլար), միջին կշռված փոխարժեքը ձևավորելով 475.51 դրամ/դոլար մակարդակում (նախորդ շաբաթ` 476.92 դրամ/դոլար): Դրան զուգահեռ, ներբանկային շուկայում դոլարի առքի ծավալը հոկտեմբերի 17-21-ն աճեց 15% (նախորդ շաբաթվա աճը`20%), եվրոյով գործարքներում գնումներն աճեցին 6.6% (նախորդ շաբաթ`2.8% աճ): Հաշվետու շաբաթվա ընթացքում ներբանկային շուկան արձանագրեց դոլարի վաճառքի 12.6% աճ (անցյալ շաբաթվա անկումը`14%) և եվրոյի վաճառքի անկումը 26.4% (նախորդ շաբաթվա աճը`57%): Իսկ ռուբլիով գործարաներում այդ ժամանակահատվածում արձանագրվեց տարաբնույթ տրենդ, քանի որ առքի դինամիկան աճեց 11.1%, իսկ վաճառքի տեմպերը դանդաղեցին 6.4%: Արդյունքում, գնվել է 100.4 մլն.դոլար, 474.85 դրամ/դոլար միջին փոխարժեքով, 9.7 մլն.եվրո, 520.03 դրամ/եվրո փոխարժեքով և 1.2 մլրդ.ռուբլի, 7.53 դրամ/ռուբլի միջին փոխարժեքով, և վաճառվել է 91.2 մլն.դոլար, 476.11 դրամ/դոլար միջին փոխարժեքով, 13.4 մլն.եվրո, 524.43 դրամ/եվրո միջին փոխարժեքով և 359.8 մլն. ռուբլի, 7.64 դրամ/ռուբլի միջին փոխարժեքով:
Աղբյուրի համաձայն, նախորդ շաբաթ (հոկտեմբերի 10-15-ը) Հայաստանի բանկերի կողմից տրամադրվել է 53.7 մլրդ դրամի և 54.9 մլն դոլարի վարկեր: Շաբաթական դինամիկայի աճը կտրուկ փոխարինվեց անկումով, ինչպես դրամով, այնպես էլ դոլարով վարկերի գծով: Մասնավորապես, դրամով տրամադրված վարկերի ծավալն աճեց 25.8%, իսկ դոլարով տրամադրված վարկերի ծավալը`12.7%:
Հիշեցնենք, որ 2015 թվականին արտարժույթի մանրածախ շուկայում դրամը դոլարի նկատմամբ 477 դրամից թուլացավ մինչև 482 դրամ/դոլար մակարդակ, եվրոյի նկատմամբ` 571,5-ից մինչև 529 դրամ / եվրո մակարդակ, իսկ ռուսական ռուբլու նկատմամբ` 8.2-ից մինչև 6.9 դրամ/ռուբլի մակարդակ: Ընդ որում, դեկտեմբերին 14-28-ը Կենտրոնական բանկը գրեթե ամեն օր միջամտում էր շուկային: Դրամի արժեզրկումային տրամադրությունները դիտվում էին երկրի արտաքին առևտրի շրջանառության անկմանը զուգահեռ (մոտ 20.6%), այդ թվում, ներմուծումը կրճատվեց մոտ 26.5%, արտահանումը` մոտ 3.9%, իսկ դեպի Հայաստան դրամական փոխանցումների ներհոսքը կրճատվեց ավելի քան 30%, և այդ ամենը տեղի է ունենում բնակչության առանց այն էլ ցածր վճարունակության և երկրի տնտեսական ցածր ակտիվության պայմաններում: 2016 թվականից Հայաստանի արտարժույթի մանրածախ շուկայում ՀՀ դրամը ԱՄՆ դոլարի նկատմամբ կրկին սկսվեց արժեզրկվել, փետրվարի 12-ին դոլարի նկատմամբ արժեզրկվելով մինչև 496 դրամ/դոլար մակարդակ, բայց մարտին սկսեց ամրապնդվել և մարտի 25-ին հասավ 482 դրամ/դոլար մակարդակ, ընդամենը դանդաղեցնելով եվրոյի և ռուբլու նկատմամբ արժեզրկումը: Ընդհանուր առմամբ, 2016 թվականի առաջին կիսամյակում դրամը դոլարի նկատմամբ ամրապնդվեց` 482 դրամ/դոլարից մինչև 477 դրամ/դոլար մակարդակ: Հուլիսին դրամը դոլարի նկատմամբ սկսեց ամրապնդվել միայն երրորդ տասնօրյակից, ամրապնդվելով 476 դրամ/դոլար մակարդակում, հետագայում վերադառնալով 477 դրամ/դոլար մակարդակ: Օգոստոսին դրամը դոլարի նկատմամբ ամրապնդվեց 475 դրամ/դոլար մակարդակում մնալով այդ դիրքում նաև սեպտեմբերի սկզբին, որից հետո արժևորումը շարունակվեց: Սեպտեմբերի 30-ի դրությամբ դրամը դոլարի նկատմամբ ամրապնդվեց 474 դրամ/դոլար, եվրոյի նկատմամբ` 532 դրամ/եվրո մակարդակներում, իսկ ռուբլու նկատմամբ արժեզրկվեց մինչև 7.5 դրամ/ռուբլի մակարդակ: Հոկտեմբերի 21-ի դրությամբ դրամը դոլարի ամրապնդվեց`475 դրամ/դոլար մակարդակում, եվրոյի նկատմամբ` 518 դրամ/եվրո, իսկ ռուբլու նկատմամբ`7.6 դրամ/ռուբլի մակարդակներում: