Արմինֆո. Ներկայումս Հայաստանի խաղողագործների նկատմամբ մթերող և վերամշակող ձեռնարկությունների ընդհանուր պարտքը կազմում է 500 մլն.դրամ: Այս մասին նշել է ՀՀ գյուղատնտեսութան փոխնախարար Ռոբերտ Մակարյանը, պատասխանելով ԱրմԻնֆո գործակալության թղթկացի հարցին:
2015 թվականին գնվել է 31.5 մլրդ.դրամի խողող, իսկ ներկայումս պարտքի մնացորդը կազմում է 500 մլն.դրամ: Ինչ վերաբերվում է Վայոց Ձորի մարզին, ապա մթերված խաղողի պարտքերն արդեն մարվել են: «Վեդի Ալկո» ընկերությունն այևս չունի մթերված խաղողի դիմաց պարտք»,-հավաստել է նա:
2016 թվականի խաղողի մթերման գործընթացը մոտենում է ավարտին: Ըստ նախարարության տվյալների, հոկտեմբերի 21-ի դրությամբ արդեն մթերվել է 106 հազար տոննա խաղող: «Ձեռնարկություններն ընդունել են այնքան խաղաղ, որքան պահանջ են ունեցել: Մենք կոչ չենք անում ընդունել մեծ ծավալով բերք»,-տեղեկացրել է Մակարյանը: Նրա խոսքով, ինչպես մթերման, այնպես էլ վճարման գործընթացներն ընթանում են բնականոն ռեժիմով: «Այս տարի մթերող կազմակերպությունների հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն, որպեսզի կարճ ժամկետներում վճարեն մթերված խաղողի դիմաց»,-հայտարարել է Մակարյանը: Փոխնախարարը նշել է, որ ֆերմերների գումարների հիմնական մասը նրանց վճարվել է մթերման պահին, իսկ մնացածը կվճարվի ըստ ժամանակույցի:
Նրա խոսքով, այս տարի խաղողի մթերման սահուն գործընթացը պայմանավորված է ավելի ցածր բերքատվությունով, ինչպես նաև գործընթացի ավելի բարձր մակարդակով կազմակերպումով: «Այս տարի ֆերմերներն ստացել են «Արենի» տեսակի խաղողի ավելի քիչ բերք, իսկ պահանջարկի առկայության և համապատասխան առաջարկի բացակայության պայմաններում այդ տեսակի գինը բարձր էր, ինչից էլ օգտվեցին ֆերմերները»,-նշել է փոխնախարարը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի սկզբին Վայոց Ձորի Աղավնաձոր գյուղի բնակիչները փակել էին դպրոցի և մանկապարտեզի, ինչպես նաև գյուղի ղեկավարության շենքի մուտքերը, իրենց բողոքն արտահայտելով մթերված խաղողի դիմաց գոյացած պարտքը չվճարելու առնչությամբ: Գյուղն ունի մոտ 2000 բնակիչ, որոնք հիմնականում արտադրում են «Արենի» տեսակի խաղող:
Նշենք, որ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության նիստերից մեկում կտրուկ քննադատել էր ֆերմերներից մթերումներ իրականացնող ձեռնարկությունների կառավարման համակարգերը, հանձնարարելով մշակել խաղողի մթերման ընթացակարգերի և գործընթացների երկարաժամկետ հայցակարգ: Իսկ գյուղնախարար Իգնատի Առաքելյանը նշել էր, որ մթերող ձեռնարկությունները չեն կարող հավերժ մնալ պարտքի տակ, և նրանց անվճարունակության դեպքում պետությունը նրանց վրա կկիրառի արտաքին կառավարման մեխանիզմ: