Արմինֆո. Անելիք Բանկը գործարկել է նոր՝ «ՊՐԵՄԻՈՒՄ» վարկատեսակը գործունեության որոշակի ոլորտների աշխատակիցների համար:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, «Պրեմիում» վարկատեսակն իրենից ներկայացնում է վարկ կամ վարկային գիծ նախատեսված հետևյալ ոլորտի աշխատակիցների համար` «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի Հավելված 1-ով և Հավելված 2-ով նախատեսված, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասում (բացառությամբ 14-րդ կետի) նշված մարմիններում համապատասխան պաշտոններ զբաղեցնող անձիք, ՀՀ-ում գործող բուժհաստատությունների բժիշկներ և ղեկավար անձիք, 1000 խոշոր հարկատուների ցանկի առաջին 300 կազմակերպությունների աշխատակիցներ, ՀՀ-ում միջազգային կազմակերպությունների, դեսպանատների, ներկայացուցչությունների աշխատակիցներ, Պետական ոչ առևտրային կազմակերպությունների աշխատակիցներ` բացառությամբ նախնական և միջին կրթական հաստատությունների, Ոչ պետական բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատությունների ղեկավար անձիք և դասախոսներ, ՀՀ-ում ՏՏ ոլորտի ընկերությունների աշխատակիցներ, ՀՀ բանկային համակարգի, վարկային կազմակերպությունների աշխատակիցներ, ՀՀ-ում ապահովագրական և ներդրումային ընկերությունների աշխատակիցներ, Երևանի քաղաքապետ և ավագանու անդամներ, Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներ:
««Պրեմիում» վարկատեսակը հնարավորություն է տալիս շահավետ պայմաններով օգտվել Անելիք Բանկի մի շարք վարկատեսակներից, ստանալ ապահովագրություն` «ԴՊ+», «Տնային գույք» և «Քաղաքացիական պատասխանատվություն» պատահարների դեպքում, ինչպես նաև 20% զեղչ՝ պահատեղերի վարձակալության դեպքում: Գործարկելով «Պրեմիում» վարկատեսակը մենք հնարավորություն ենք ընձեռում տարբեր բնագավառների աշխատակիցների ակտիվորեն օգտվել Անելիք Բանկում գործող բանկային պրոդուկտներից: Անելիք Բանկի մասնագետները ստեղծում են հատուկ մեր հաճախորդների պահանջներին համապատասխան շահեկանորեն տարբեր վարկատեսակներ՝ ձգտելով արդարացնել նրանց սպասելիքները»,- ասել է «Անելիք Բանկ» ՓԲԸ հասարակության հետ կապերի պատասխանատու Աստղիկ Մարտիրոսյանը:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի Բանկերի Ֆինանսական Վարկանիշի, 2016 թվականի մանրածախ վարկավորման գծով Անելիք Բանկը հուլիսի 1-ի դրությամբ գտնվում է լավագույն տասնյակում, այդ ուղղությամբ կենտրոնացնելով իր վարկային պորտֆելի ավելի քան 50% -ը: Բանկն արագորեն ընդլայնում է մանրածախ վարկավորման իր տեսականին, 2013 թվականին ներդնելով «Պարզ Արագ» փաթեթը, որի շրջանակներում արդեն հասցրել է գործարկել սպառողական վարկավորման մի շարք գրավիչ և մատչելի տեսակներ, պարբերաբար վերանայելով վարկավորման պայմանները դեպի ավելի մատչելիության և մեխանիզմների պարզեցման կողմը: «Պարզ Արագ» վարկային փաթեթը մեկնարկել է 2013 թվականի վերջին և 2015 թվականին Անելիք Բանկի մանրածախ վարկավորման զինանոցում արդեն կային մի շարք ներդրված և հաջողությամբ աշխատող մանրածախ վարկային պրոդուկտներ: Դրանք են` «Հարսանեկան», «Տոնական», «Արագ +», «Պարզ-Արագ», «Պարզապես-Արագ հիփոթեքային» (քարտային), «Պարզ-Արագ Էքստրա», «Պարզ-Արագ Առաջընթաց», «Տուրիստական» (զբոսաշրջային փաթեթ ձեռք բերելու համար), «Պարզ-Արագ» ՓՄՁ բիզնես-վարկերի համար պրոդուկտները, որոնց մի մասը քարտային վարկեր են: Բացի այդ, 2015 թվականին այդ փաթեթի շրջանակներում բանկը ներդրեց «Պարզ-Արագ Ունիվերսալ» քարտային վարկերը և ռեվոլվերային վարկային գիծը:
Նշենք, որ Անելիք Բանկի միանձնյա սեփականտերն է լիբանանյան Credit Bank S.A.L.-ը, որը 2013 թվականի 4-րդ եռամսյակում իր մասնաբաժինը 89.95%-ից հասցրեց 100%-ի: