Արմինֆո. ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, 2016 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին խոշորագույն հարկատուների ցուցակում ՀՀ պետբյուջեի վճարումների ընդհանուր գումարով «Գազպրոմ Արմենիան» առաջվա նման առաջին տեղն է զբաղեցնում: Հաշվետու ժամանակաշրջանում ընկերությունը վճարել է 29,830,848.0 հազար դրամ:
Ցուցակում տեղ են գտել նաև ընկերության դուստր կառույցները: Այսպես, 18-րդ տեղն զբաղեցնում է «Տրանսգազ» ՍՊԸ` վճարումների 3,866,624.2 հազար դրամ ընդհանուր գումարով: 858-րդ տեղն զբաղեցրել է «Կորպորատիվ կապի համակարգերի և միջոցների շահագործում և սպասարկում» ՍՊԸ, որը 87,060.4 հազար դրամ է վճարել պետական գանձարան: 703-րդ տեղում հայտնվել է «Ավտոգազ» ՍՊԸ (110,111.2 հազար դրամ), 885-րդ տեղում է «Արմավիրգազմաշ» ՍՊԸ (83,954.5 հազար դրամ):
Պայմանագրով «Գազպրոմ Արմենիայի» հանձնարարությունները կատարող «Էյ ընդ Ջի Սերվիս» ընկերությունը 97-րդ տեղն է զբաղեցնում հարկատուների ցուցակում` վճարումների 928,290.0 հազար դրամ գումարով:
![]() | 5.63 | -0.02 |
![]() | 396.48 | 0.44 |
![]() | 433.59 | -1.38 |
![]() | 486.01 | -1.71 |
![]() | 297.12 | -0.77 |
![]() | 30.86 | 0.14 |
![]() | 58.84 | -0.16 |
![]() | 434.31 | -0.76 |