Արմինֆո. Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նաֆսիկա Նենսի Եվա Վրայիլային: Ինչպես տեղեկացնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, վարչապետը կարևորել է հայ-հունական բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացումը և ՀՀ կառավարության անունից՝ երկկողմ կապերի խթանմանն ուղղված նախաձեռնություններին աջակցելու պատրաստակամություն հայտնել:
Կարեն Կարապետյանի խոսքով՝ պետք է ակտիվ աշխատել հատկապես տնտեսական համագործակցության ոլորտում առկա ներուժի իրացման ուղղությամբ:
Տիկին Վրայիլան նշել է, որ պատմականորեն երկու ժողովուրդներն ունեն ամուր բարիդրացիական կապեր, և Հունաստանը պատրաստակամ է՝ շարունակելու համատեղ ծրագրերն ու զարգացնելու համագործակցությունը: Զրուցակիցները քննարկել են երկկողմ առևտրատնտեսական գործակցության խորացմանը վերաբերող հարցեր: Երկուստեք կարևորվել է գործարար շփումների ակտիվացման ուղղությամբ քայլերի ձեռնարկումը: Հունաստանի դեսպանը տեղեկացրել է, որ հաջորդ տարի նախատեսվում է հույն գործարարների պատվիրակության այց Հայաստան՝ մեր երկրի ներդրումային հնարավորություններին ծանոթանալու և տնտեսական կապերի ընդլայնման հեռանկարները քննարկելու համար: Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև զբոսաշրջության, կրթության, մշակույթի ոլորտներում փոխգործակցության ընթացքին և զարգացմանը:
![]() | 5.10 | 0.06 |
![]() | 388.33 | 0.16 |
![]() | 422.31 | 3.40 |
![]() | 477.37 | 0.43 |
![]() | 283.93 | 0.59 |
![]() | 29.58 | 0.35 |
![]() | 56.52 | 0.03 |
![]() | 423.62 | 2.61 |