Արմինֆո. ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի ղեկավար Վարդան Հարութունյանը լի է ստվերային տնտեսության դեմ պայքարելու վճռականությամբ և գիտի, թե ինչպես դա անել: Այս մասին ՊԵԿ ղեկավարը լրագրողներին հայտարարել է նոյմբերի 7-ին, ՀՀ խորհրդարանում:
«Ավելի քան 25 տարի ես եղել եմ խոշոր բիզնեսի ներկայացուցիչ և քաջ տեղյակ եմ Հայաստանի այդ ոլորտի պրոբլեմներին»,-նշել է ՊԵԿ ղեկավարը: Նրա խոսքով, ինքը հստակ պատկերացնում է, թե որ ուղղությամբ և ինչպես պետք է աշխատել, որպեսզի բիզնեսի համար մաքրվի դաշտը:
Ինչպես նշել է Հարությունյանը, եթե բիզնեսը պետության հանդեպ բարեխղճորեն կատարում է իր հարկային պարտավորությունները, ապա ՊԵԿ գործունեությունը բացառապես կուղղվի բիզնեսի խթանմանը: Բիզնեսի այն ներկայացուցիչները, որոնք կփորձեն խաբել կամ հարկային մարմինների տեսադաշտից փաքնվել, նրանց նկատմամբ, նշել է Հարությունյանը, կտարվի բավականաչափ կոշտ պայքար:
«Հարկային տեսչության յուրաքանչյուր բաժին պետք է իր տարածքում իրականացնի գույքագրում, որպեսզի բացահայտի «ստվերը»: Եթե ստվերը բացահայտվի, ես այդ մասին պետք է իմանամ»,-հայտարարել է ՊԵԿ ղեկավարը, ընդգծելով, որ դրա համար այնքան էլ շատ ժամանակ չկա: Ինչ վերաբերվում է վարչապետի հանձնարարությանն այն մասին, որպեսզի բոլոր ներմուծողների համար վերացվեն բոլոր խոչընդոտները և ստեղծվեն բոլորի համար հավասար պայմաններ, Հարությունյանը հայտարարել է, որ նկատելի արդյունքներ արդեն կան: «Այսօր արդեն ունենք դիզվառելիքի և բանանի նոր մատակարարներ»,-նշել է նա, հայտարարելով, որ ներկա պահին նորմուծողների համար արդեն չկան խոչընդոտներ:
Մինչ այդ արևադարձային մրգերը հիմնականում Հայաստան էր ներմուծում «Քէթրին գրուպ» ընկերությունը, որը պատկանում է ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանին, ով օֆշորային սկանդալից հետո ազատվեց աշխատանքից: Իսկ դիզվառելիքը հիմնականում Հայաստան են ներմուծում «Ֆլեշ»և «City petroleum service» ընկերությունները:
Նշենք, որ ըստ փորձագետի, ստվերային տնտեսության օրինական դաշտ դուրս բերումը երկրի ՀՆԱ-ն կավելացնի 5 մլրդ դոլարով, իսկ պետբյուջեն`1 մլրդ.դոլարով:
![]() | 5.03 | -0.01 |
![]() | 388.30 | 0.09 |
![]() | 422.39 | 0.91 |
![]() | 479.08 | -0.20 |
![]() | 286.50 | 0.97 |
![]() | 29.29 | -0.15 |
![]() | 56.37 | -0.08 |
![]() | 424.42 | 1.53 |