Երկուշաբթի, 7 Նոյեմբերի 2016 20:50
Ալինա Հովհաննիսյան

ՀԿԵ-ն շահագործման է հանձնել Հայատանի տարածքում վերանորոգված առաջին էլեկտրագնացքը 

ՀԿԵ-ն շահագործման է հանձնել Հայատանի տարածքում վերանորոգված առաջին էլեկտրագնացքը 

Արմինֆո. Նոյեմբերի 7-ին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Երևանի լոկոմոտիվային դեպոյում շահագործման է հանձնվել Հայաստանում ТР-3 /տեխնիկական վերանորոգում/ տիպի վերանորոգում անցած առաջին էլեկտրագնացքը:

Շնորհավորելով երկաթուղայիններին՝ «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն նշել է, որ վերանորոգման նոր տեխնոլոգիաների ներդրումը երկաթուղու տեխնոլոգիական զարգացման նոր փուլ է բացում: Ինչպես հիշեցրել է ընկերության ղեկավարը, Հարավկովկասյան երկաթուղում արդեն վերանորոգվում են էլեկտրա- և ջերմաքարշերը: «Մենք հերթական քայլ ենք անում առաջ», - ասել է Ս.Վալկոն:

Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀԿԵ մամուլի ծառայությունից,  Ազգային Ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ընդգծել է, որ այս միջոցառումը հերթական անգամ վկայում է երկրի երկաթուղային տրանսպորտի զարգացմանն ուղղված ներդրումների արդյունավետության մասին: «Դա հերթական անգամ ապացուցում է, որ մենք ճիշտ ուղղությամբ ենք շարժվում, իսկ հայ-ռուսական բարեկամական կապերը զարգանում են ոչ միայն քաղաքական, այլ նաև տնտեսական, մասնավորապես, տրանսպորտի ոլորտներում», - հայտարարել է ԱԺ փոխնախագահը:

Երկաթուղայիններին շնորհավորել է նաև Հայաստանի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը: «Էլեկտրագնացքի վերանորոգման ինքնարժեքն արտերկրում կատարվող նույնանման աշխատանքների հետ համեմատած մի քանի անգամ էժան է, դրա հաշվին այս ծառայությունը կարող է մրցունակ գնով առաջարկվել նաև մեր հարևաններին», - նշել է Վ.Մարտիրոսյանը:

Իսկ ՀՀ-ում ՌԴ Արտակարգ և Լիազոր դեսպան Իվան Վոլինկինը նշել է, որ վերջին տարիներին Հայաստանի երկաթուղային համակարգը արդյունավետ զարգանում է: «Այսօր Հարավկովկասյան երկաթուղին զարգացման նոր փուլ է մտնում: Համոզված եմ, որ նոր էլեկտրագնացքը հայ-ռուսական բարեկամության ռելսերով շարժվելու է ճիշտ ուղղությամբ, - ասել է դեսպանը:

Արտադրամասից բացի, արարողության հյուրերն այցելել են երկաթուղու Ուսուցման կենտրոնը,  Ենթակառուցվածքի ախտորոշման կենտրոնը, ինչպես նաև կառուցվող կոնտեյներային տերմինալը:

ТР-3 տիպի վերանորոգումը գործարանային ցիկլի վերանորոգում է, որը թույլ է տալիս երաշխավորել էլեկտրագնացքի վազքը 500 000 կմ համար: Վերանորոգումն իրականացվել է բացառապես Երևանի լոկոմոտիվային դեպոյի մասնագետների ուժերով:

Մեկ էլեկտրագնացքի վերանորոգման արժեքը կազմում է 36 մլն դրամ, ինչը 3-4 անգամ ավելի էժան է, քան արտերկրում: Մինչև 2016 թվականի ավարտ վերանորոգման կկանգնի երկրորդ էլեկտրագնացքը:

Հարավային Կովկասի երկրների մեջ Հայաստանն առաջինն է, որ հնարավորություն ունի էլեկտրագնացքների նման ծավալի վերանորոգում իրականացնել: Բոլոր վերանորոգվող էլեկտրագնացքներն ուղևորատար են և ուղևորներին են սպասարկում մայրաքաղաքից մինչև Գյումրի, Արարատ, Արաքս և Երասխ հատվածներում: Նման բարդ տեխնոլոգիական աշխատանքի իրականացումը Հայաստանում հնարավոր էր դարձել Երևանի լոկոմոտիվային դեպոյի հիմնանորոգման շնորհիվ, որը Հարավկովկասյան երկաթուղին ավարտեց 2011 թվականին: Այս դեպոն երկաթուղու հիմնարար ձեռնարկություններից մեկն է, որտեղ իրականացվում է շարժակազմի տեխնիկական սպասարկման և վերանորոգման ամբողջ ցիկլը: Դեպոյի վերակառուցումը թույլ էր տվել ոչ միայն վերականգնել արտադրամասերը՝ հագեցնելով դրանք ժամանակակից սարքավորումներով, ստեղծելով անվտանգ և հարմարավետ աշխատանքային պայմաններ, այլ նաև ձևավորել Հայաստանի խոշորագույն և ժամանակակից մեքենաշինական համակարգերից մեկը: Այստեղ արդեն իրականացվում է Հայաստանի երկաթուղային ցանցում շահագործվող ջերմաքարշերի հիմնական վերանորոգումը, բեռնատար և ուղևորատար վագոնների տեխնիկական զննում և ընթացիկ վերանորոգում:

«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100% դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
ԱրարատԲանկը՝ 2023թ.-ի Լավագույն ենթապահառու բանկ ՀՀ-ում՝ ըստ Global Finance ամսագրիԱրարատԲանկը՝ 2023թ.-ի Լավագույն ենթապահառու բանկ ՀՀ-ում՝ ըստ Global Finance ամսագրի
Հայաստանի ծառայությունների ոլորտի հասույթը նոյեմբերին հասել է 6.3 մլրդ դոլարիՀայաստանի ծառայությունների ոլորտի հասույթը նոյեմբերին հասել է 6.3 մլրդ դոլարի
Հայաստանում էապես կավելանա ապօրինի շինությունների համար տուգանքների չափըՀայաստանում էապես կավելանա ապօրինի շինությունների համար տուգանքների չափը
Հայաստանում ոսկու պետական պահուստի պահպանումը պատվիրակվելու է այլ գերատեսչություններինՀայաստանում ոսկու պետական պահուստի պահպանումը պատվիրակվելու է այլ գերատեսչություններին
Հայաստանի խորհրդարանն ընդունել է 2024 թվականի պետական բյուջենՀայաստանի խորհրդարանն ընդունել է 2024 թվականի պետական բյուջեն
Ռազմավիրական ճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոտրանսպորտի համարՌազմավիրական ճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոտրանսպորտի համար
Հայաստանը կկարողանա օգտվել իրանական նավահանգիստներից. նախատեսվում է հուշագրի ստորագրումՀայաստանը կկարողանա օգտվել իրանական նավահանգիստներից. նախատեսվում է հուշագրի ստորագրում
Մի դրամի ուժը՝ Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամինՄի դրամի ուժը՝ Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամին
Հայաստանն ավելացրել է արտոնյալ հիփոթեքային վարկով զինծառայողներին բնակարանով ապահովման ծրագրի բյուջենՀայաստանն ավելացրել է արտոնյալ հիփոթեքային վարկով զինծառայողներին բնակարանով ապահովման ծրագրի բյուջեն
Լուծումներ՝ Հայաստանում բիզնեսի զարգացման համարԼուծումներ՝ Հայաստանում բիզնեսի զարգացման համար
Կառավարությունը փոփոխություն է կատարում ԵՆԲ-ի հետ Կառավարությունը փոփոխություն է կատարում ԵՆԲ-ի հետ "Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք" դրամաշնորհային համաձայնագրում
"ՄՏՍ Հայաստան"-ի վաճառքի ձգձգումը կապված էր հետազոտությունների հետ, քանի որ ուղղակիորեն վերաբերում էր ազգային անվտանգության հարցին. վարչապետ
Հայաստանի կառավարության նպատակներից մեկը ոսկու արդյունահանման և վերամշակման ողջ շղթայի ձևավորումն է. ՔերոբյանՀայաստանի կառավարության նպատակներից մեկը ոսկու արդյունահանման և վերամշակման ողջ շղթայի ձևավորումն է. Քերոբյան
Բանկային հատվածը զգալիորեն տուժել է, և նրանից նոր հարկեր գանձելը անհեթեթ է․ «Սբերբանկի» ղեկավարԲանկային հատվածը զգալիորեն տուժել է, և նրանից նոր հարկեր գանձելը անհեթեթ է․ «Սբերբանկի» ղեկավար
"Խաղաղության խաչմերուկ" նախագիծը հիմնավորված է տնտեսական հաշվարկներով, հավաստիացրել է Փաշինյանը
Մոսկվայում քննարկվել են հայկական արտադրանքի Ռուսաստան մատակարարումներին առնչվող խնդիրներըՄոսկվայում քննարկվել են հայկական արտադրանքի Ռուսաստան մատակարարումներին առնչվող խնդիրները
Հայաստանի արդյունաբերությունն անկում է ապրումՀայաստանի արդյունաբերությունն անկում է ապրում
Հայաստանում 10 ամսում արտադրվել է 7 287.2 մլն կվտ/ժամ էլեկտրաէներգիաՀայաստանում 10 ամսում արտադրվել է 7 287.2 մլն կվտ/ժամ էլեկտրաէներգիա
Ֆինանսների նախարար. հաջորդ տարի թոշակառուները կկարողանան հետվճար ստանալ՝ առանց Հայաստանի առեւտրային բանկերում իրենց հաշիվները փոխելուՖինանսների նախարար. հաջորդ տարի թոշակառուները կկարողանան հետվճար ստանալ՝ առանց Հայաստանի առեւտրային բանկերում իրենց հաշիվները փոխելու
2024 թվականին նախատեսվում է զգալիորեն ավելացնել ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի ծավալները. ՀՀ ֆինանսների նախարար2024 թվականին նախատեսվում է զգալիորեն ավելացնել ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի ծավալները. ՀՀ ֆինանսների նախարար
Առկա են բոլոր նախադրյալները Հայաստանի պետբյուջեի պակասուրդը ՀՆԱ-ի 4,6 տոկոս մակարդակի հասցնելու համար. նախարարԱռկա են բոլոր նախադրյալները Հայաստանի պետբյուջեի պակասուրդը ՀՆԱ-ի 4,6 տոկոս մակարդակի հասցնելու համար. նախարար
Արմսվիսբանկը մասնակցում է մակ-ի կլիմայի փոփոխության 28-րդ համաժողովին (cop 28)Արմսվիսբանկը մասնակցում է մակ-ի կլիմայի փոփոխության 28-րդ համաժողովին (cop 28)
Ազգային ժողովում մեկնարկել են 2024թ. պետբյուջեի նախագծի վերջնական տարբերակի շուրջ քննարկումներըԱզգային ժողովում մեկնարկել են 2024թ. պետբյուջեի նախագծի վերջնական տարբերակի շուրջ քննարկումները
Լարսով  երթեւեկությունը կրկին փակվել է բեռնատարների համարԼարսով  երթեւեկությունը կրկին փակվել է բեռնատարների համար
Լոռու մարզում նոր անտառ է հիմնվումԼոռու մարզում նոր անտառ է հիմնվում
Արտադրանքի առգրավում, ոչնչացում, տուգանքների ավելացում. ինչ ճակատագիր է սպասվում Հայաստանում մսի անբարեխիղճ իրացնողներինԱրտադրանքի առգրավում, ոչնչացում, տուգանքների ավելացում. ինչ ճակատագիր է սպասվում Հայաստանում մսի անբարեխիղճ իրացնողներին
2023թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին Հայաստանում տնտեսական ակտիվության աճը դանդաղել է մինչև 9,2%՝ նախորդ տարվա 14,5%-ից2023թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին Հայաստանում տնտեսական ակտիվության աճը դանդաղել է մինչև 9,2%՝ նախորդ տարվա 14,5%-ից
2023թ. հունվար-նոյեմբերին Հայաստանում արձանագրվել է 1,5% գնանկում  սննդամթերքի 5,2% էժանացման հաշվին2023թ. հունվար-նոյեմբերին Հայաստանում արձանագրվել է 1,5% գնանկում  սննդամթերքի 5,2% էժանացման հաշվին
ՄԱԶԾ-ը տվեց Հայաստանում նորարարական համայնքի ստեղծման մեկնարկըՄԱԶԾ-ը տվեց Հայաստանում նորարարական համայնքի ստեղծման մեկնարկը
10 միլիոն դոլարին համարժեք դրամ կուղղվի ՀՀ-ում կանանց ձեռներեցության զարգացմանը10 միլիոն դոլարին համարժեք դրամ կուղղվի ՀՀ-ում կանանց ձեռներեցության զարգացմանը
Ֆինանսների նախարարությունը մտադիր է պետական եւ ազգային պահուստներում թանկարժեք մետաղների եւ քարերի կառավարման լիազորությունները պատվիրակել այլ պետական գերատեսչություններիՖինանսների նախարարությունը մտադիր է պետական եւ ազգային պահուստներում թանկարժեք մետաղների եւ քարերի կառավարման լիազորությունները պատվիրակել այլ պետական գերատեսչությունների
ԵՏՀ հարթակում Վերին Լարսի իրավիճակի շուրջ քննարկումներ են անցկացվելԵՏՀ հարթակում Վերին Լարսի իրավիճակի շուրջ քննարկումներ են անցկացվել
Արտյոմ Ղազարյանը նշանակվել է «Telcell» ընկերության գլխավոր տնօրենԱրտյոմ Ղազարյանը նշանակվել է «Telcell» ընկերության գլխավոր տնօրեն
«Վերին Լարսում» քաղաքականությունն ու տնտեսությունը միախառնվել են. Գագիկ Մակարյան«Վերին Լարսում» քաղաքականությունն ու տնտեսությունը միախառնվել են. Գագիկ Մակարյան
Team-ի նոր սերնդի ցանցը հասանելի է Սյունիքի բոլոր մեծ քաղաքներումTeam-ի նոր սերնդի ցանցը հասանելի է Սյունիքի բոլոր մեծ քաղաքներում
ԵԱԶԲ-ն և ՅՈՒՆԻԴՕ-ն ամրապնդում են համագործակցությունը Կենտրոնական Ասիայում և ՀայաստանումԵԱԶԲ-ն և ՅՈՒՆԻԴՕ-ն ամրապնդում են համագործակցությունը Կենտրոնական Ասիայում և Հայաստանում
Վահան Քերոբյան. Fly Arna ազգային ավիափոխադրողը լրացուցիչ ֆինանսավորման կարիք ունիՎահան Քերոբյան. Fly Arna ազգային ավիափոխադրողը լրացուցիչ ֆինանսավորման կարիք ունի
Վենչուրային հիմնադրամի ղեկավար. Հայաստանում ստարտափների ստեղծման համատեքստում պետք է գնալ մտավոր սեփականության ապրանքների առեւտրայնացման ճանապարհովՎենչուրային հիմնադրամի ղեկավար. Հայաստանում ստարտափների ստեղծման համատեքստում պետք է գնալ մտավոր սեփականության ապրանքների առեւտրայնացման ճանապարհով
Փորձագետ. Երիտասարդ գիտնականները Հայաստանում իրենց ներուժն իրացնելու հնարավորություններ չեն տեսնումՓորձագետ. Երիտասարդ գիտնականները Հայաստանում իրենց ներուժն իրացնելու հնարավորություններ չեն տեսնում
Արդշինբանկը չորրորդ անգամ Տարվա բանկ է ճանաչվել Հայաստանում The Banker ամսագրի կողմիցԱրդշինբանկը չորրորդ անգամ Տարվա բանկ է ճանաչվել Հայաստանում The Banker ամսագրի կողմից
ԱրարատԲանկի ու 4090 հիմնադրամի երկրորդ նախագիծը՝ հանուն պատերազմի մասնակիցների կրթությանԱրարատԲանկի ու 4090 հիմնադրամի երկրորդ նախագիծը՝ հանուն պատերազմի մասնակիցների կրթության
Սոցիալական վճարների բեռը. ՀՀ  «լրացված  բյուջե»Սոցիալական վճարների բեռը. ՀՀ  «լրացված  բյուջե»
Հայաստանի ֆինանսական իշխանությունները տարեվերջին ակնկալում են ՀՆԱ-ի 7,4% աճ, իսկ 2024 թվականի արդյունքներով տնտեսությունը կաճի 7% - ով. Կառավարությունը հավանություն է տվել լրամշակված բյուջեինՀայաստանի ֆինանսական իշխանությունները տարեվերջին ակնկալում են ՀՆԱ-ի 7,4% աճ, իսկ 2024 թվականի արդյունքներով տնտեսությունը կաճի 7% - ով. Կառավարությունը հավանություն է տվել լրամշակված բյուջեին
Ֆրանսիայի դեսպանություն. Վեդիի ջրամբարի շահագործումը հնարավորություն  կընձեռի ոռոգել 3000 հա տարածքՖրանսիայի դեսպանություն. Վեդիի ջրամբարի շահագործումը հնարավորություն  կընձեռի ոռոգել 3000 հա տարածք
Մասնագետ. «Վերին Լարս» հսկիչ անցակետում իրավիճակն սպասելի էր Մասնագետ. «Վերին Լարս» հսկիչ անցակետում իրավիճակն սպասելի էր
Ոչ ֆինանսական հաշվետվականության հարցերը ՀայաստանումՈչ ֆինանսական հաշվետվականության հարցերը Հայաստանում
Մի հավատացեք, թե աշխարհին անկայունություն է սպառնում Ուկրաինայի, Գազայի կամ Չինաստանի պատճառով․Նասիմ ԹալեբՄի հավատացեք, թե աշխարհին անկայունություն է սպառնում Ուկրաինայի, Գազայի կամ Չինաստանի պատճառով․Նասիմ Թալեբ
Եվգենիյ Մոտովիլովը կղեկավարի ՎՏԲ-Հայաստան Բանկի կորպորատիվ բիզնեսըԵվգենիյ Մոտովիլովը կղեկավարի ՎՏԲ-Հայաստան Բանկի կորպորատիվ բիզնեսը
ԵՆԲ-ը պատրաստ է հայկական կողմի հետ քննարկել նոր նախագծերի իրականացման ուղղությամբ համագործակցության հեռանկարներըԵՆԲ-ը պատրաստ է հայկական կողմի հետ քննարկել նոր նախագծերի իրականացման ուղղությամբ համագործակցության հեռանկարները
Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայկական շուկայից Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայկական շուկայից "Air Arabia"-ի հնարավոր հեռանալու մասին տվյալներ չունի
Հայաստանը պատրաստ է փոխհատուցել ավտոմեքենաների մաքսային ձեւակերպման ծախսերը. ակցիան սահմանափակ է ժամանակի առումովՀայաստանը պատրաստ է փոխհատուցել ավտոմեքենաների մաքսային ձեւակերպման ծախսերը. ակցիան սահմանափակ է ժամանակի առումով
2024 թվից Հայաստանում հարկեր և տուրքեր կգանձվեն Վրաստանում գրանցված մեքենաներից2024 թվից Հայաստանում հարկեր և տուրքեր կգանձվեն Վրաստանում գրանցված մեքենաներից
Մհեր Գրիգորյանը նշանակվել է Եվրասիական վերաապահովագրական ընկերության կառավարիչների խորհրդի անդամՄհեր Գրիգորյանը նշանակվել է Եվրասիական վերաապահովագրական ընկերության կառավարիչների խորհրդի անդամ
Փաշինյանն ընդունել է Amazon web services ընկերության ներկայացուցչինՓաշինյանն ընդունել է Amazon web services ընկերության ներկայացուցչին
ԵԱՏՄ-ին անդամակցությունը չի խանգարում հայկական արտահանմանը ԵՄ. ՔերոբյանԵԱՏՄ-ին անդամակցությունը չի խանգարում հայկական արտահանմանը ԵՄ. Քերոբյան
Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը ԵԱՏՄ շրջանակում հրատապ քննարկում է հրավիրել «Վերին Լարսում» տիրող իրավիճակի առնչությամբՀայաստանի էկոնոմիկայի նախարարությունը ԵԱՏՄ շրջանակում հրատապ քննարկում է հրավիրել «Վերին Լարսում» տիրող իրավիճակի առնչությամբ
«Ռոսսելխոզնադզոր»-ը հայտարարում է Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից վերահսկողության նվազեցման մասին«Ռոսսելխոզնադզոր»-ը հայտարարում է Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից վերահսկողության նվազեցման մասին
Հայաստանում ջրի սակագինը վերանայվել էՀայաստանում ջրի սակագինը վերանայվել է
Հայաստանում ապօրինի շինարարության համար տուգանքների չափը կարող է հասնել 3 մլն դրամիՀայաստանում ապօրինի շինարարության համար տուգանքների չափը կարող է հասնել 3 մլն դրամի
Ամերիաբանկի ֆինանսավորմամբ 2024 թվականին Հայաստանի էներգահամալիրը կստանա լրացուցիչ 100 ՄՎտ <կանաչ > էլեկտրաէներգիաԱմերիաբանկի ֆինանսավորմամբ 2024 թվականին Հայաստանի էներգահամալիրը կստանա լրացուցիչ 100 ՄՎտ <կանաչ > էլեկտրաէներգիա
Կարդալ ավելին


Արտ. փոխարժեքները
08.12.2023
RUB4.410.06
USD403.24-0.19
EUR434.850.15
GBP507.28-0.68
CAD297.070.12
JPY27.920.06
CNY56.31-0.10
CHF460.85-1.11