Արմինֆո. «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն խորհրդակցության ժամանակ անփոփեց երկաթուղում անցնող գծային տնտեսության և ենթակառուցվածքի օբյեկտների աշնանային հանձնաժողովային զննման արդյունքները: Նման զննումներն երկաթուղում անցնում են ամեն տարի՝ գարնանն ու աշնանը, և ուղղված են գծի, ենթակառուցվածքի տեխնիկական վիճակի ուսումնասիրմանը, բացահայտված բացթողումների վերացմանը, գնացքների անվտանգ երթևեկության և երկաթուղու կայուն աշխատանքի ապահովմանը:
Ընթացիկ զննման ժամանակ ուշադրության կենտրոնում էին գտնվում մասնավորապես երկաթուղային գծանցների և արհեստական կառույցների տեխնիկական վիճակը, գծի առողջացման ծրագրերի իրականացումը, գծային ու ձնամաքրման տեխնիկայի պատրաստվածության մակարդակը: Ստուգումների արդյունքում արձանագրվել է երկաթուղային ենթակառուցվածքի տեխնիկական վիճակի բարելավում: Դրան նպաստել են ՀԿԵ-ում մշտապես իրականացվող գծի արդիականացման աշխատանքները: 2016 թվականի սկզբից երկաթուղայինները փոխեցին 35,8 հազ կոճ, կապիտալ վերանորոգեցին 11,7 կմ գիծ, նախագծային-կանխարգելիչ ուղղում կատարեցին 89 կմ գծերում: Ստուգման ընթացքում ուշադրության կենտրոնում էր երկաթուղում առկա ձնամաքրման տեխնիկան և դրա պատրաստությունը ձմեռային շրջանին: Ներկա պահին տեխնիկան ամբողջությամբ պատրաստ է:
Այժմ երկաթուղայինների առջև կանգնած են զննումների ժամանակ բացահայտված բացթողումների վերացման, ենթակառուցվածքի ընթացիկ պահպանման մակարդակը կատարելագործեու, երկաթուղային բոլոր գծանցների պատշաճ տեխնիկական վիճակը ապահովելու խնդիրները: Նոյեմբերի 16-ից Հարավկովկասյան երկաթուղում անցնում է վերահսկիչ ստուգումը, որը և թույլ կտա հետևել դրված խնդիրների կատարման ընթացքին:
«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:
![]() | 5.02 | -0.01 |
![]() | 388.48 | 0.18 |
![]() | 422.28 | -0.11 |
![]() | 480.74 | 1.66 |
![]() | 286.72 | 0.22 |
![]() | 29.14 | -0.15 |
![]() | 56.53 | 0.16 |
![]() | 423.41 | -1.01 |