Արմինֆո. Ռուսատսնաի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը Երևանի Հյուսիսային պողոտայի շինարարությունում ներդրել է 100 մլն.դոլար: Այս մասին նա հայտարարել է նոյեմբերի 22-ին Երևանում կայացած մամուլի ասուլիսում:
Աբրահամյանի հասցեին հաճախ են հնչում մեղադրանքներ, որ նա, ունենալով «նման հնարավորություններ», ոչ մի կերպ չի կարողանում ավարտել «Հյուսիսային պողոտայի» իր հատվածի շինարարությունը, որտեղ ձգձգվում է նախկին պատմական «Մանկական աշխարհի» վերակառուցումն Աբովյան փողոցում: «Այնպիսի տպավորություն է, որ ինձ ուզում են ինչ-որ բանում մեղադրել: Ասեմ, որ մենք ոչնչում մեղավոր չենք: Ես այդ շինարարությունում ներդրել եմ ավելի քան $ 100 մլն: Կան իրավական որոշ խնդիրներ, ես ունեմ նաև տնտեսական խնդիրներ: Բայց հարկ է նշել, որ եթե հրաժարվեմ 2017 թվականի իմ հումանիտար ծրագրերից, ապա կկարողանաման շահագործման հանձնել Հյուսիսային պողոտայի մի մասը», - պարզաբանել է Աբրահամյանը: Նրա խոսքով, Հյուսիսային պողոտայում ծրագրի շրջանականերում կառուցվել են 165 քմ տարածքով շենքեր, և բոլոր աշխատանքներն արդեն 95%-ով ավարտվել են: «Կարող եմ այսօր էլ սկսել անշարժ գույքի վաճառքը: Այստեղ խնդիր չեմ տեսնում, քանի որ իրավական հարցերը շուտով կլուծվեն», - նշել է Աբրահամյանը, հավելելով, որ այդ հարցում իրեն աջակցել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Ըստ Աբրահամյանի, այսօր շատերն են բախվում տնտեսական և ֆինանսական խնդիրների, և ինքը նույնպես բացառություն չէ: «Պրոբլեմից պրոբլեմ է ծագում, բայց ներկայումս նախագծի իրականքացման առումով որևէ խնդիր չկա: Բոլոր տնտեսական խնդիրները կարգավորված են: Մենք մարել ենք բոլոր վարկերը, և այսօր ոչ մեկին ոչինչ պարտք չենք, չնայած, որ մեզ պարտք են բազմաթիվ խոշոր ընկերություններ», - ասել է Աբրահամյանը:
Նշենք, որ ավելի վաղ հայկական ԶԼՄ-ները տեղեկացրել էին, որ Ա.Աբրահամյանի մոտ ի հայտ են եկել որոշ ֆինանսական խնդիրներ, որ նա ստիպված է եղել էլիտար շենքերից մեկը կամ պատքի դիմաց տալ Սամվել Կարապետյանի «Տաշիր գրուպ» ընկերությանը:
Նշենք, որ Երևանի Հյուսիսային պողոտայի շինարարությունն սկսվեց 2001 թվականի աշնանը: Նշվել էր, որ ներդրումների ընդհանուր ծավալը կկազմի $ 200-250 մլն: Հյուսիսային պողոտայի կառուցապատողներն էին 10 տարբեր ընկերություններ, այդ թվում` «Նորդ Այլենդ», «Պրոգրես Հայաստան», «Գառնի գրուպ», «Մոսկովյան շինարարական ներդրումային ընկերություն» (ստեղծվել է ռուսական «Monarch" ընկերության կողմից, որի հիմնադիրն է Սերգեյ Համբարձումյանը և վայելում է Մոսկվայի իշխանությունների լայն աջակցությունը), «Հաս պրոդուկտ», «Սոգլասիե Արմենիա» (գլխավոր գործադիր տնօրեն`Սերգեյ Աբրահամյան, Արա Աբրահամյանի եղբայրը» և այլ ընկերություններ: